ՖԻՖԱ-ն չեղարկել է Լիոնել Մեսիի որակազրկումը

May 05, 2017 Comments Off on ՖԻՖԱ-ն չեղարկել է Լիոնել Մեսիի որակազրկումը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի վերաքննիչ կոմիտեն բավարարել է Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի բողոքը եւ չեղարկել այդ երկրի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի որակազրկումը: Այդ մասին հայտնում է  ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքէջը:

Նա մարտի վերջին 4 խաղով որակարզրվել էր՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի Չիլիի հետ խաղում եզրային մրցավարին հայհոյելու համար: Սակայն Լիոնել Մեսին հայտարարել էր, որ ինքը չի վիրավորել խաղավարին, այլ զայրույթից ինքն-իրեն հայհոյանք է հնչեցրել:

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: