Հայաստանում մասոնական օթյակի հիմնադրումը  իշխանության համաձայնությամբ է կատարվում. Գուրգեն Եղիազարյան

May 01, 2017 1 Comment

 

«Ես տեղյակ չեմ, թե ինչ նպատակներ է հետապնդում Ֆրանսիայի «Մեծ Արևելք» մասոնական օթյակի (Grand Orient de France) Հայաստանում օթյակ բացելու նախաձեռնությունը: Բայց ես «Մեծ Արևելք» ֆրանկոմասոնական օթյակի հետ կապված կարևորում եմ պատմական փաստերը, որը մեզ համար չափազանց ուսուցողական նշանակություն ունի»,-Hayeli.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանում գտնվող  Ֆրանսիայի «Մեծ Արևելք» մասոնական օթյակի (Grand Orient de France ) ղեկավար, Մեծ վարպետ Քրիստոֆ Հաբբասի այն հայտարարությունը, թե իրենք Հaյաաստան են ժամանել մեր երկրում մասոնական օթյակ հիմնադրվելու առիթով:

Գուրգեն Եղիազարյանի խոսքով՝ 1900 թվականին «Մեծ Արևելք» ֆրանկոմասոնական օթյակը դիմում է սուլթանին՝ Թուրքիայի տարածքում գործունեություն ծավալելու առաջարկով. «Սուլթանը նրանց կոպտորեն մերժեց, ավելին, կարելի է ասել, վռնդեց երկրից: Դրանից հետո նա  կառավարեց ընդամենը 8 տարի, որից հետո երիտթուրքերը, որոնք մասոնական «Մեծ Արևելք» օթյակի անդամներ էին, նրան գահընկեց արեցին:  Թուրքիայում ստեղծվեց «Մեծ Արևելք» մասոնական օթյակը ,  որի հիմնադիրները հրեաներ էին: Օթյակի առաջին  հիմնադիր եռյակտ  Ջավիդին, Շուքրին և Շաքիրին  են,  երկրորդ եռյակը, այսպես կոչված, գործադիր մարմինը նույնպես հրեաներ  Թալիաթը, Էնվերը և Ջեմալն են:   Սահմանադրության ընդունումից հետո նրանց գլխավորությամբ   երիտթուրքերը վերցրեցին իշխանությունը: «Մեծ Արևելք» մասոնական օթյակի զինանշանի վրա է 2 աստղ կա՝ վերևում Սողոմոն իմաստունի հնգաթև աստղն է պատկերված / ինչպես Կրեմլի աշտարակների վրա/, դրանից ներքև Դավթի վեցաթև աստղն է,  ամենաներքևում էլ դաջված է ֆրանսիական հեղափոխության «Ազատություն, եղբայրություն, հավասարություն»  կոչը: «Մեծ Արևելք» մասոնական օթյակի հայտնի դեմքերից են Ժաբոտինսկին և Գելֆանդ Պարվուսը: 1915 թվականի ապրիլի 24-ին Թուրքիայում ձերբակալված և հետագայում սպանված հայ մտավորականների ցուցակը Պարվուսն անձամբ է կազմել և փոխանցել երիտթուրքերին՝ ի կատարումն : Ցավոք, այն ժամանակ էլ կային հայեր, օրինակ՝ Գրիգոր Զոհրապը, ով «Մեծ Արևելք» մասոնական օթյակի անդամ էր և թուրքական մեջլիսի պատգամավոր: Բայց դա չխանգարեց, որ նա ևս դառնար Մեծ եղեռնի զոհ»,- հայտարարեց Գուրգեն Եղիազարյանը:

Նրա խոսքով՝ Եվրոպական Միության ստեղծումը ևս ֆրանկոմասոնական օթյակի ծրագիրն էր, որը պլանավորվել էր դեռևս 1717 թվականին և իրականություն դարձավ միայն մոտ 200 տարի անց: Նրանց ծրագրերից է եղել նաև  Իսրայել պետության ստեղծումը, որը հետագայում իրականություն դարձավ. «Եթե «Մեծ Արևելք» մասոնական օթյակը Հայաստանում օթյակ է հիմնադրում, նշանակում է դա համաձայնեցված է իշխանության հետ՝ Հայաստանում այլ կերպ այդ հարցը չէր կարող լուծում ստանալ: Մնում է հասկանալ, թե ինչ պլաններ է կազմել Հայաստանի համար ֆրանկոմասոնական օթյակը: Այս հարցի պատասխանն այսօր դժվար է իմանալ, դա կերևա հետո. ես առաջարկում եմ միասին խորհել՝ ի՞նչ է ծրագրել ֆրանկոմասոնական օթյակը: Տա Աստված, որ անցյալ դարի պատմությունը այս անգամ չկրկնվի»,- նշեց Գուրգեն Եղիազարյանը:

Մեր հարցադրմանը, թե Ֆրանսիայի «Մեծ Արևելք» մասոնական օթյակի (Grand Orient de France ) ղեկավար, Մեծ վարպետ Քրիստոֆ Հաբբասին չի թաքցրել, որ նրանք Հայաստանի քաղաքական էլիտայում ունեն ներկայացուցիչներ, իրեն հայտնի՞ են անուններ, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց, որ  չի հետաքրքրվել, չգիտի, թե ովքեր են այդ անդամները: Հիշեցնենք, որ «Առավոտ»-ի հետ զրույցում «Մեծ Արևելք» մասոնական օթյակի ղեկավարն ասել էր, որ օթյակի ստեղծման առաջին պայմաններից մեկը անդամների առկայությունն է. «Գործընթացը վաղուց էր սկսված, և այժմ Հայաստանում կլինի ինքնավար ու անկախ ֆրակոմասոնական օթյակ»,- ասել էր Քրիստոֆ Հաբբասին:

Կարինե  Սարիբեկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Հարցազրույց

Մեկ անդրադարձ “Հայաստանում մասոնական օթյակի հիմնադրումը  իշխանության համաձայնությամբ է կատարվում. Գուրգեն Եղիազարյան” հրապարակմանը

  1. Artur Stepanyan says:

    Էս խեղճ մարդը պատմություն էլ չգիտի: Նախ հրեաները կապ չունեն մասոնների հետ, երկրորդ Սողոմոնի կնիքը կամ աստղը վեց թև ունի: Հնգաթև աստղը Սողոմոնինը չէ:

    Пятиконечная звезда — пентакль, как символ охраны и безопасности, известна более трёх тысяч лет. Её использовали в своих тотемах и ритуальных рисунках первобытные люди и представители самых ранних цивилизаций на территориях современной Греции, Ирана, Ирака и Турции. Пентакль был почитаемой эмблемой в Японии и у американских индейцев.