Գյումրիում սպանված ռուս զինծառայողի լուսանկարները/տեսաշար/

Apr 24, 2017 Comments Off on Գյումրիում սպանված ռուս զինծառայողի լուսանկարները/տեսաշար/

Ապրիլի 22-ին Գյումրիի Բուլվարային փողոցի մոտ գտնվող Արգո խանութի մոտ հայտնաբերվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող 1996թ․ ծնված Դմիտրի Սերգեյի Յալպաևի դին` պարանոցի շրջանում սուր կտրող, ծակող գործիքից ստացած վնասվածքով։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննություն ապահովելու նպատակով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջմտած դատավճռով:

Ներկայացնում ենք Դմիտրի Յալպաևի՝ «ՎԿոնտակտե» ռուսական սոցիալական կայքում տեղադրված լուսանկարները:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: