«Ավրորա»-ի հավակնորդները հայտնի կդառնան այսօր (տեսանյութ)

Apr 24, 2017 Comments Off on «Ավրորա»-ի հավակնորդները հայտնի կդառնան այսօր (տեսանյութ)

2016թ. ապրիլի 24-ին տեղի ունեցավ «Ավրորա» մրցանակի շնորհման անդրանիկ արարողությունը: Այս տարվա հավակնորդները հայտնի կդառնան ապրիլի 24-ին: Կարող եք հետևել ուղիղ հեռարձակմանը 13:30-ից «Ավրորա»-ի ֆեյսբուքյան էջում:

«Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար եւ բացառիկ ջանքերով:

«Ավրորա» մարդասիրական համաշխարհային մրցանակն ամեն տարի շնորհվելու է նրան, ով անձնվիրաբար օգնում է մարդկանց։ Դափնեկիրները ճանաչման են արժանանալու իրենց արարքների բացառիկ ազդեցության եւ նշանակության համար։ Դափնեկիրն ստանալու է 100․000 ԱՄՆ դոլարի պարգեւ եւ նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն՝ 1.000.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։

«Ավրորա» մրցանակը հիմնել են 100 LIVES նախաձեռնության հիմնադիրները՝ ի երախտագիտություն նրանց, ովքեր Հայոց ցեղասպանության տարիներին փրկության ձեռք մեկնեցին հայերին: Ամենամյա այս մրցանակն ստեղծվել է մարդկության ուշադրությունը եւս մեկ անգամ ուղղելու աշխարհում այսօր տեղի ունեցող աղետներին եւ ոճրագործություններին եւ խրախուսելու այն հերոսների ջանքերը, որոնք մարդկային կյանքեր են փրկում:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: