ԴԱԻՇ-ը կոչ է արել Թուրքիայի հանրաքվեի օրը հարձակումներ գործել ընտրատեղամասերի վրա

Apr 08, 2017 Comments Off on ԴԱԻՇ-ը կոչ է արել Թուրքիայի հանրաքվեի օրը հարձակումներ գործել ընտրատեղամասերի վրա

Իսլամիստական ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը կոչ է արել Թուրքիայում գտնվող ազգայնականներին ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի օրը հարձակումներ իրականացնել ընտրատեղամասերի վրա: Այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:

«Հանրաքվեին «այո» ասողներն էլ են անհավատ, «ոչ» ասողներն էլ: Մուսուլմանները պետք է ոչ մի պարագայում ընտրատեղամասեր չգնան, հեռու մնան ընտրատեղամասերից, թշնամանք հայտարարեն քվեարկողների դեմ»,- ասվում է ԴԱԻՇ-ի հաղորդագրույան մեջ:

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: