Մեր մասին

Բարի գալուստ Հայելի մամուլի ակումբի պաշտոնական կայք:
Հայելի ակումբը հիմնադրվել է 2005թ. հոկտեմբերի 10-ին: Ստեղծման օրից ակումբը, իր ձեւաչափով տարբերվելով, գործել է իբրեւ բանավեճի ակումբ` մեկտեղելով քաղաքական եւ հասարակական տարբեր բեւեռներ ներկայացնող ուժերի եւ անձանց, նրանց հնարավորություն է ընձեռել հայտնելու իրենց տեսկետները: Չունենալով քննարկման շրջանակներում թեմատիկ սահմանափակում` իր գործունեության ընթացքում Հայելի ակումբն անդրադարձել է քաղաքական, տնտեսական, հասարակական, մշակութային, առողջապահական հասարակության ուշադրության կենտրոնում հայտնված թեմաների:
Հայելի ակումբի նախաձեռնությամբ այս ընթացքում անցկացվել է նաեւ սոց. հարցումներ:
2007թ. մարտ ամսից Հայելի ակումբը սկսել է իր երեկոյան քննարկումները: Քննարկմանը ներկա են լինում 10-12 մասնակիցներ: Այս լայն քննարկումների արդյունքում ակումբը նպատակ ունի մեկ անգամ եւս վերհանելու մեր առջեւ ծառացած արդի խնդիրներ ու հարցերը:

Հայելի ակումբի հիմնադիր-նախագահ` Անժելա Թովմասյան