Եթե Հայաստանում չփոխենք իշխանություն, ամիսների ընթացքում ունենալու ենք լիարժեք թուրքական վերահսկողություն ու դատարկված Հայաստան․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է․

«Անկեղծանամ։ Ես շատ կուզեի գլուխս կախ զբաղվել իմ գործով՝ թյուրքագիտությամբ։ Ամեն օր առանց տագնապի գրեի հոդվածներ, դասավանդեի ու վերլուծական տեղեկանքներ կազմեի, որոնք կօգնեին իմ պետությանը դիմադրել թշնամիներին։ Այսօր ես չունեմ նման հնարավորություն։ Որովհետև մեր պետության ղեկին գտնվող մարդկանց հետաքրիր են ոչ թե մեր պետության շահերը, այլ իրենց սեփական իշխանությունը։

Ու մեր՝ հասարակ քաղաքացիներիս բոլոր ջանքերը ջուրն են ընկնում։ Բոլորիս վճարած հարկերով մեր ու մեր ծնողների արած գործերը զրոյացվում են։ Մեր սարքած տներն ու լաբորատորիաները, մեր կառուցած դպրոցներն ու ճանապարհները անցնում են թշնամուն։

Հնարավոր չէ զբաղվել մենակ սեփական գործով՝ չնկատելով, որ այն ամենը, ինչ մենք կառուցում ենք, թղթով հանձնվում է թշնամուն։ էս պահին՝ Տավուշի 30 տարվա ամրացված սահմանները, երեկ՝ 30 տարի շենացված Արցախը, վաղը՝ Արարատն ու Սյունիքը։ Ուստի սեփական գործով զբաղվելուց զատ, պետք է անել ևս մեկ բան. պայքարել սեփական հողում սեփական գործով զբաղվելու իրավունքի համար։ Սա կոչվում է քաղաքականություն։ Սա կոչվում է հայրենատիրություն։ Եթե Հայաստանում չփոխենք իշխանություն, ամիսների ընթացքում ունենալու ենք լիարժեք թուրքական վերահսկողություն ու դատարկված Հայաստան՝ առանց մեր տանը սեփական գործով զբաղվելու հնարավորությամբ։ Սա ասում եմ որպես Թուրքիան և Ադրբեջանը լավ ճանաչող մարդ։ Իրենց արվող զիջումները բերելու են նոր պատերազմ ու երաշխավորված պարտություն թուրքերից։ Մինչդեռ դիմադրությունը հնարավորություն է հաղթելու և զարգանալու։ Ընտրությունը քո ձեռքերում է, հարգելի՛ ընթերցող։ Ընդամենը պետք է չլռել ու դուրս գալ պայքարի մի քանի օր։ Ու էս մղձավանջը կվերջանա, ու բոլորս նորից կզբաղվենք մեր գործով՝ իմանալով, որ պետություն ունենք, ու մեր ջանքերը գնում են էդ պետության պաշտպանությանը։ Կհանդիպենք Հանրապետության հրապարակում։

Հուսով եմ, որ քեզ էլ կտեսնեմ այնտեղ»։

դիտվել է 260 անգամ
Լրահոս
Սիրտս վատացավ․ Տանից դուրս եկա, հետ եկա՝իմ հոր ստեղծած տան բակում սահմանային սյունը դրածա․ կիրանցեցի (video) ՇՏԱՊ․ Սեւ եւ կարմիրբերետավորները պատ կազմեցին Սրբազանի եւ քաղաքացիների առջեւ, որ մեքենա անցնի (video) Ոստիկանական զորքի հսկողությամբ ԱԱԾ-ն տեղադրեց Կիրանցում սահմանային վերջին հենասյուները (video) Նիկո՛լ, էդ քո Աննան չէ՞ր, որ գաղութ քեզ խաշած կարտոֆիլ ու քյալամ էր ուղարկում․ քաղաքացի (video) Վահե՛ Ղազարյան, ասեք՝ բացեն ճանապարհը, խաղաղ գնանք գյուղ, գանք․ չփորձեք հրահրել․ Բագրատ Սրբազան (video) 7 պատգամավորի համար 700 սևբերետավոր են բերել․ Արմենուհի Կյուրեղյան (video) «Իմ դիմացը թուրքերն էլ չեն փակել․ու՞մ եք ծառայում».Սրբազանին ոստիկանները թույլ չեն տալիս մտնել Կիրանց (video) Ես շատ խիստ եմ ասում հիմա․ անհայրենիք հիմար է մարզպետը, եթե այդպիսի բան է ասում․ Նուռ (video) Բագրատ Սրբազանը Կիրանցի մատույցներում է․ գյուղում իրավիճակը լարված է (video) Դուք սրանց թշվառությունը, թրքահպատակությունը տեսեք․ Աննա Գրիգորյանը՝ Կիրանցում (video) Ո՞վ է ձեզ թույլ տվել առանց տարբերանշանի ծառայություն մատուցել․ պատգամավորը՝ ոստիկաններին (video) Ուղիղ մեկ ամիս առաջ Գերմանիայի դաշնային ՀԸ-ի ծաղրական հաղորդումներից մեկում Ռաիսիին արդեն մահացած են ներկայացրել՝ դրախտում այլոց հետ խոսելիս․ Գրիգորյան Ալի Բաղերի Քանին նշանակվել է Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Պատգամավորները իրենց մուտքը Կիրանց արգելող ոստիկանապետին տեղը դրեցին (video) Ուժայինները շրջափակել են ոչ միայն Կիրանցը, այլև հարևան գյուղերը. Կարեն Վրթանեսյան Այս ամբողջն անցնում է Ադրբեջանին․ Ագնեսա Խամոյանը՝ Կիրանցից մանրամասներ է հայտնում (video) Չափդ ճանաչի՛ր․ Կիրանցի մոտ սևբերետավորները բախում հրահրեցին (video) Պատահական, թե՞ սարքված էր ուղղաթիռի կործանումը․ Արա Պողոսյան Խայտառակություն․Կիրանցի սկզբից մինչև Ադրբեջանի հետ առաջին սահմանային սյունը 2 րոպեի հեռավորություն է (video) 2 տուն, 3 վագոն-տնակ մնում են Ադրբեջանի վերահսկողության տակ. 6 տուն էլ կա, որ հնարավոր չէ ապրել. Կիրանցի գյուղապետ «Հերիք էղավ, բոլ եղավ, փոշմանելու եք ձեր արածի համար»․ Կիրանցի մոտ իրավիճակը դեռ լարված է (video) Խոշոր ավտովթար Զովունիում․ վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ավինյանը «վառեց» իրենց անորակ ասֆալտի գործը (video) Լարված իրավիճակ․ Բերետավորները պատ են կազմել Կիրանցում (video) Եթե անկլավների խնդիրը բացվեց, մոռացե'ք, ո'չ Տավուշ կլինի, ո'չ Հայաստան. Սրբազան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am