Սրբազանին սիրում են բոլորը, զզվում են ՔՊ-ականները

«Հրապարակ» թերթը գրում է.

«2020 թվականի դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Սյունիք: Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա Տեր Պարգեւ Զեյնալյանը հրաժարվել էր սեղմել Փաշինյանի ձեռքը, ինչը մեծ աղմուկի տեղիք տվեց: Դա պատերազմից հետո հակաիշխանական պայքարի սկիզբն էր: Երեկ հոգեւոր հորը հարցրինք՝ ի՞նչ կմաղթի Բագրատ սրբազանին, ով այս պահին երթով գալիս է Երեւան` առաջնորդելով Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարի այս ալիքը։
«Չեմ կարծում, որ Բագրատ սրբազանն այս պահին չի զգում ու չի գիտակցում, որ բոլորիս զորակցությունն ունի, եւ իր համար աղոթում ենք: Առաջ Աստված, թող տիրոջ կամքով բարին կատարվի»,- ասաց Տեր Պարգեւը։

Նրան հիշեցրինք, որ ինքն առաջին հոգեւորականներից էր, որ չվախեցավ ու Նիկոլ Փաշինյանին դեմ դուրս եկավ՝ հրապարակավ հրաժարվելով սեղմել նրա ձեռքը եկեղեցում։ Այդ քայլի համար նրան ոմանք քննադատեցին, ոմանք դրվատանքի խոսքեր ասացին, այսօր, սակայն, ողջ եկեղեցին է պահանջում Փաշինյանի հրաժարականը։ Ինքն այն ժամանակ արդեն գիտե՞ր, թե ինչ փորձանքներ է Նիկոլ Փաշինյանը բերելու հայ ժողովրդի գլխին։
«Ես այդ դեպքերի մասին այդ օրերին մի քանի հարցազրույց տվել եմ, ամբողջը մանրամասնությամբ ասել եմ այդ առիթով, ոչ մի բան չի փոխվել»,- պատասխանեց Տեր Պարգեւը՝ հավելելով, որ նոր փորձանքների մասին Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ էր ասում։ Տեր Պարգեւին հարցրինք նաեւ, թե ի՞նչ է կարծում՝ այս շարժումն ի՞նչ ընթացք ու ավարտ կունենա։

«Ես դրա համար ասացի՝ Տիրոջ կամքով թող բարին կատարվի, որովհետեւ մեզ իսկապես անհրաժեշտ է»։ Հետաքրքրվեցինք՝ ինքը գալո՞ւ է Երեւան՝ սրբազանին միանալու։

«Այս պահին չգիտեմ, գիտեք՝ մենք էլ անորոշ վիճակում ենք, տեսնենք` ըստ օրվա իրադրության»,- պատասխանեց Տեր Պարգեւը։

Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին հարցրինք՝ ինքը, որպես բարձրաստիճան հոգեւորական, աջակցո՞ւմ է Բագրատ սրբազանին ու նրա ղեկավարած շարժմանը։ Նաթան սրբազանն աներկբա պատասխանեց՝ այո։ Հարցրինք՝ իսկ ե՞րբ է միանալու սրբազանին։ «Մենք միասին ենք, էլ միանալը ո՞րն է»,- պատասխանեց սրբազանը։ Իսկ ֆիզիկապես ե՞րբ է միանալու։ «Այդ մասով ոչինչ ասել չեմ կարող»։

Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանից «Հրապարակը» հետաքրքրվեց, թե ինչ դիրքորոշում ունի Բագրատ սրբազանի սկսած շարժման վերաբերյալ, միանո՞ւմ է շարժմանը։ «Իհարկե, մենք հավատում ենք, մենք միացել ենք՝ այն հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի»,- ասաց Չավուշյանը։

Դիտարկմանը, որ Բագրատ սրբազանն այժմ պայքարում է, որ Տավուշի գյուղերը՝ Կիրանցը, Ոսկեպարը, Բերքաբերն ու մյուս գյուղերն Աղավնոյի ճակատագրին չարժանանան, չհայաթափվեն, եւ հարցին, թե ինքն ինչով կարող է օգնել Բագրատ սրբազանի շարժմանը, Անդրանիկ Չավուշյանը պատասխանեց․ «Մենք մեր ֆիզիկական ներկայությամբ կօգնենք։ ՀՀ քաղաքացի լինելով՝ մենք մեր պարտքն ենք համարում։ Այն ժամանակ մեր կողքը, ցավոք, շատ քիչ մարդ կար, մենք չենք ուզում․․․, ժողովրդի կոչը որ եղավ, ուրեմն մենք պետք է լինենք ոսկեպարցիների, կիրանցեցիների կողքը։ Կոչով չէ, որ պետք է գանք, արյան կանչը պետք է կանչի։ Հայրենիքը վտանգված է, այն ժամանակ պայքարում էինք, որ Աղավնոն չտրվի, հիմա շարունակական բնույթ է կրում, եւ այս զիջողական դիրքը պիտի փոխվի»։

Փորձեցինք հասկանալ նաեւ ՔՊ-ականների դիրքորոշումը։ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանին «Հրապարակը» հարցրեց՝ ի՞նչ կարծիք ունի Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ղեկավարած շարժման մասին, որն այս պահին բազմամարդ երթով գալիս է Երեւան։ Գագիկ Մելքոնյանը պատասխանեց․ «Ես կարծիք չունեմ, ոչ մի կարծիք չունեմ»։ Իսկ մտահոգություննե՞ր՝ հարցրինք պատգամավորի։ «Չկան»,- կարճ պատասխանեց։ Այսինքն՝ չի՞ վախենում, որ Բագրատ սրբազանը կգա Երեւան, մեծ շարժում կսկսի, իրենց իշխանությունը կտապալվի։ «Չէ»,- էլի հակիրճ գտնվեց Մելքոնյանը։ Որտեղի՞ց իրեն այդ վստահությունը։ «Վստահությունն ինձ հենց ընենց»,- ասաց Մելքոնյանն ու անջատեց հեռախոսը»։

 

դիտվել է 355 անգամ
Լրահոս
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը հասել է Սարդարապատ Տեղումնառատ ցիկլոնն արդեն սկսել է թուլանալ. առաջիկա 5 օրերին մենք ակտիվ ցիկլոնային գործունեություն չենք սպասում․ Գագիկ Սուրենյան Արման Թաթոյանն իմ հարազատ եղբայրն է, շարժման սկզբից էլ, վերջից էլ ներկա է եղել․ Բագրատ Սրբազան Ավինյանի քաղաքապետարանի «նոու հաուն»՝ ճանապարհային փոսերի դեմ պայքարում Այս բախման ժամանակ պարտվեց Հայաստան պետությունը, հայ իրավապահը, հաղթեց տղամարդ Աշոտ Սիմոնյանը «Թուրքիային նոր սահմանադրություն է անհրաժեշտ»․ Էրդողան Արամ Վարդևանյանը հաղորդում է ներկայացրել դատախազություն Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի էսքիզներից. Աննա Հովհաննիսյան Էս կարմիր բերետը այսօր մարդկանց ծեծող ընկերներին զսպում էր, պաշտպանում անօրեն ու դաժան ծեծվողին․ Արշակ Զաքարյան Որ ճանապարհներով պետք է շրջանցել փակ հատվածները` Վրաստանի սահման ուղևորվելիս Ադրբեջանցիները պղծել են օկուպացված Բերդաձորի զոհված ազատամարտիկներին նվիրված հուշահամալիրը Տիկին Մանասյան ո՞նց ես, չես արձագանքում տիկին. ոստիկանների կողմից ծեծի ենթարկված քաղաքացիները փնտրում են ՄԻՊ-ին «Reuters»-ի անդրադարձը՝ այսօրվա ակցիաներին․ Հայաստանի ոստիկանությունը Երևանում բերման է ենթարկել ավելի քան 130 ցուցարարի 200-ից ավելի բերման ենթարկվածներ՝ Երևանում․ BBC-ի պարսկալեզու ծառայության անդրադարձը Եթե անհրաժեշտություն լինի, մեր ընկերներից կգան օգնության, ես դեռ մարզում եմ մնալու. ԱԺ պատգամավոր․ «Հրապարակ» Բողոքի ցույցերը պարալիզացրել են Հայաստանի մայրաքաղաքի ու մյուս հատվածների ճանապարհները՝ պահանջելով վարչապետի հրաժարականը․ գրում է Associated Press գործակալությունը Ժողովրդական շարժման զանգվածային բողոքի ակցիաները ճնշելու գործընթացը, ակնհայտորեն, փակուղի է մտնում. Դավիթ Անանյան Ի՞նչի վրա է կառուցված մեր երկիրը, լոլիկի՞, վարունգի՞․ գողացվել է մեր երկրի բովանդակությունն ու խորհրդանիշները․ Բագրատ Սրբազան Պատգամավորի հետ միջադեպից հետո ոստիկանության ծառայակիցը հեռացվել Է աշխատանքից Մեղրի - Ծավ ճանապարհի մի հատվածը միակողմանի երթևեկելի է, Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածը բեռնատարների համար փակ է Ոստիկանների կողմից ծեծվածին տեղափոխում են հիվանդանոց (տեսանյութ) 39-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խնջույքի ժամանակ հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեղադրանքով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 24-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am