Խոշոր վթար Կոտայքում. «Mercedes»-ը կոտրել է էլեկտրասյունը և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավոր

Այսօր՝ մայիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 52-ամյա Արմեն Եղիազարյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին՝ «Սեմուր ընդ կո»-ի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապակել այն և գլխիվայր հայտնվել դաշտում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և, ըստ նախնական տեղեկությունների, ավտոմեքենայում գտնվող ևս 3 հոգի, տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արտուշ Միրաքյանն ու Արթուր Մադոյանը։

Դեպքի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հայկարամ Հակոբյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարից հետո 8 մլն արժողությամբ համարանիշներով «Toyita Camry» մակնիշի ավտոմեքենայով ժամանած ինչ-որ անձինք փորձում էին վերամբարձ կռունկի միջոցով մեքենան տեղափոխել, սակայն պարեկների օպերատիվ ժամանման շնորհիվ այն կանխվեց։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ներկայացուցիչները։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված անձանցից միայն վարորդն է դիմել բուժօգնության։

դիտվել է 186 անգամ
Լրահոս
«Ոչ թե փորձել են, այլ տեղադրել են լսող սարքը»․ Բագրատ Սրբազանը՝ իրեն գաղտնալսելու մասին 50-ամյա տղամարդուն սպառնում է 8–12 տարվա ազատազրկում Հայաստանի ժողովրդի ուղեղը լվացել են, ինչպես ուկրաինացիների․ Միխայիլ Շահնազարով Մարտն ու մայիսը տեղերով փոխվել են. Սուրենյան Մարտակերտի քաղաքապետը երկու ամսով կալանավորվեց «Մայր Հայաստանը» մասնակցելու է մայիսի 26-ին կայանալիք հանրահավաքին Փաշինյանի ապագան Ադրբեջանի գրիչով գրվող պայմանագի՞րն է․ Մուրադ Փափազյանի կոշտ խոսքը Փաշինյանի նկատմամբ իրավական ընթացակարգ կիրառելու հիմքեր կան Ցավում եմ, որ Հայաստանում անկախ դատարան գոյություն չունի․ Ալբերտ Բազեյան Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլերը. Բայդեն Փողոցի լուծումները կոշտ են լինում․ Սուրենյանց Բոլոր նրանք, ովքեր մտահոգ են երկրի ճակատագրով, կոչ եմ անում վաղը լինել Հանրապետության հրապարակում․ Մհեր Մելքոնյան Բարեփոխումների անվան տակ՝ թալան ու կոռուպցիա Երևանի գերեզմանոցներում Կոտայքում տղամարդը հայհոյել է ոստիկանին, կրակոց արձակել Երևանում «Howo» բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է Սուրեն Պետրոսյանի կոչը երիտասարդներին «Գրիգորյանին կարելի է 070 կոդով անձնագրով դառնալ բարձրաստիճան պաշտոնյա, իսկ արցախահայերը նույն անձնագրով չեն համարվում ՀՀ քաղաքացի». Վարդանյան Արարատի մարզում ռեստորանի տերն այրել է նախկին կնոջ «Hyundai Elantra»-ն ԱԱԾ և իրավապահ համակարգի ոչ պրոֆեսիոնալ, փնթի աշխատանքը. փորձել են լսողական սարք տեղադրել Բագրատ Սրբազանի սենյակում Այդ կեղծ տեղեկատվությունը հորինվել է իշխանական ֆեյքային կոյուղում, արձագանքելն անիմաստ է․ Բագրատ Միկոյան Ձերբակալել են գինեգործ Հայկ Շահնազարյանին և ևս երկու մարդու Երիտասարդների իրազեկման ակցիա՝ մայրաքաղաքի տարբեր փողոցներում Իմ գույնզգույն շորը սև դարձնելու, իմ ծնունդներն Եռաբլուրում նշելու, իմ հայրենիքը ծախելու, իմ տառապյալ օրերի միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է Ռուսաստանի հայերը խորապես անհանգստանում են և կանգնած են ղարաբաղցի եղբայրների կողքին. Սամվել Կարապետյան Ինչքան նա գեղեցիկ է խոսում հայերեն, այնքան վտանգված է մեր հայրենիքը. Արշակ Կարապետյան (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 24-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 22-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am