Հույս, հավատ, սեր ու տրամաբանություն մեր Ավետյաց երկիր Հայոց Հայրենիքին․ Աստված տա՝ հարությունը մոտ լինի

Մի տեղ կարդացի ՝ ու՞ր է Շարմազանովը, դադարե՞լ է պայքարից։

Մեր գաղափարական հայր Գարեգին Նժդեհը մի առիթով ասել է. « Իմ անունն է պայքարը, իսկ վախճանս՝ հաղթանակ»։

Դրական գնահատելով նոր ձեւավորված հականիկոլական ձեւաչափերի ի հայտ գալը՝ նշեմ մի կարեւոր հանգամանք. իսկ ի՞նչ չի արվում ՀՀԿ ներկայացիւցիչների կողմից։

Տավուշ էլ ենք այցելում պայքարի ընկերներին, մարզերում էլ մեր կուսակիցները մասնակցում են անհնազանդության գործողություններին, Երեւանում էլ պայքարում ենք արդեն 6 տարի է՝ հանրահավաքներ անելուց մինչեւ ճանապարհ փակել ու ձերբակալվել։

Ինչու՞ է կալանավորված Արմեն Աշոտյանը։

Հենց նիկոլիզմի դեմ պայքարի համար։

Պայքարը նիկոլիզմի դեմ ունենում է տարբեր դրսեւորումներ՝ ԱԺ-ի հայտարարություններից, հարցազրույցներից մինչեւ անհնազանդության գործողություն իրականացնելը։

Երբ մենք նիկոլիզմի դեմ սկսել էինք պայքարը, շատ-շատերը դեռ չէին էլ մտածում նիկոլիզմի հեռացման անհրաժեշտության մասին։

Ողջունելի է, որ նիկոլիզմի դեմ պայքարողների բանակը մեծանում է։

Դա է նաեւ այն հույսը, որ Հայկը չի պարտվելու ոսոխ Բելին։

Բայց հաջողություն հասնելու կարեւոր պայմաններից է նաեւ մշակված իրատեսական ծրագիրն ու հաշվարկված ռազմավարությունը, որը կհանգեցնի համազգային, կրկնում եմ՝ համազգային դիմադրության ու ընդվզման։

2018-ին խաբվեցիք՝ մեկին տալով Մովսեսի, իսկ մեկ ուրիշին՝ շատ ավելի մեծ առաքելություն։

Իսկ իրականում դրանք ունեին մեկ գործառույթ՝ «Հուդայի գործառույթ»։

Մեղքերի համար բոլորս պատժվեցինք՝ սրբազան Արցախի կորստով։

Մոտենում է մեղքերից ազատվելու ու ապաշխարհելու ժամանակաշրջանը։

Հույս, Հավատ, Սեր ու տրամաբանություն մեր Ավետյաց երկիր Հայոց Հայրենիքին։

Հարությանը նախորդում է խաչելությունը։

Իսկ Հիսուսին՝ Հովհաննես Մկրտիչը։

Խաչելությունը տեսանք ու խաչվեցինք ազգովի։

Աստված տա՝ հարությունը մոտ լինի։

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանով

դիտվել է 270 անգամ
Լրահոս
Ղալումյանն ասել է՝ Բաքուն տեսավ դուք ակտիվ եք, դրա համար քարտեզը սենց ա գծել Բագրատ Սրբազանը փակագծեր բացեց կուսակցությունների հետ հանդիպումից (video) Փաշինյանն ամեն ինչ մարսել է, բայց Բագրատ Սրբազանն ասաց՝ մեր պայքարը ոնց ենք տանելու (video) Դադար տեսնու՞մ եք այս Շարժումը թիրախ ունի ու դրա հարցը լուծվելու է․ Բագրատ Սրբազան (video) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են Ես պարտավոր եմ լինել Եկեղեցու, Սրբազանի կողքին. Ալլա Լևոնյան (video) Սարսափելի ծրագիր եք անում․ կիրանցին՝ Գնել Սանոսյանին (video) 24News -ի լրագրող Մերի Մանուկյանը տուժող է ճանաչվել. Ռուբեն Մելիքյան Թուրքին էլ անցնի, իմ տնից դուրս չեմ գալու․ Կիրանցում իրավիճակը լարվեց (video) ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Նիկոլը թշնամու համար հարձակման ճանապարհ բացեց՝ Տավուշով Լոռի մտնելու․ Վրթանեսյան Այս պահին 176 դասախոսներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Հայտարարությունը բաց է, ցանկը համալրվում է Ես չեմ տեսնել այսքան կոնսենսուսային դրսևորում, որքան տեսա Սրբազանի հետ հանդիպմանը. Մամիջանյան (video) Նոր մանրամասներ՝ Արարատում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության դեպքից Կառավարության ղեկավարն էլ է եղել Կիրանցում, ուզում է գումարային փոխհատուցում առաջարկել (video) Նիկո՛լ, սպասում ենք․ ձեռքերդ կտրելու պահն է․ Տիրան Լոքմագյոզյան (video) Անշնորհք հոտ ա գալիս․ կիրանցեցին Գնել Սանոսյանի «դեմքին շպրտեց» իր ասելիքը (video) Մենք աջակցում ենք Սրբազանի Շարժմանը․ Դավիթ Խաժակյան (video) Սա ճիչ է, աղաղակ․ Արքեպիսկոպոս մարդը որոշել է դուրս գալ փողոց․ Բագրատ Սրբազան (video) Ինչպիսի սահման ձևավորվելու Կիրանցի տների մոտ (video) Գնալու ենք մինչև վերջ․ անգամ իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կա համերաշխություն. Սողոմոնյան (video) Սուրեն Սուրենյանցը մանրամասներ հայտնեց փակ հանդիպումից․ կա հստակ կոնսենսունս (video) Ա՛յ ուռոդնե՛ր, էդ ու՞մ վրա եք հարձակվում․ մեր սաղ տղերքը քեզ են ման գալիս․ Տիգրան Չոբանյան (video) Բագրատ Սրբազանը զանգեց Կիրանցում գտնվող Գառնիկ Դանիելյանին (video) Կիրանցի կանայք արտասվում են... ո՞նց հանձնեն իրենց տները (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am