Հրապարակը գրում է․ «Խորհրդարանական ընդդիմությունը որոշ ժամանակով հրաժարվել է գործուղումներից, ընդդիմադիր պատգամավորներից մեկը, որ չցանկացավ՝ անունը գրենք, երեկ ասաց, թե խմբակցությունների կայացրած համատեղ որոշման պատճառը երկրում սպասվող հնարավոր գործընթացներն են:
Իրենք չեն բացառում, որ առաջիկա օրերին փողոցային պայքար կսկսվի, իսկ այդ ընթացքում չեն կարող իշխանականների հետ գործուղումների մեկնել։
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աշոտ Սիմոնյանը եւ «Պատիվ ունեմ»-ից Տարոն Մարգարյանը։ Սակայն երեկ պարզ դարձավ, որ առաջինը հրաժարվել է առողջական խնդիրների պատճառաբանությամբ, իսկ Տարոն Մարգարյանը հայտնել է, թե կորցրել է անձնագիրը։
Ի դեպ, երեկ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ամբիոնից փորձեց ծաղրել գործընկերներին, երբ հերթական անգամ ընդդիմադիրներին ներկայացնում էր իբրեւ ռուսական ագենտուրա, հայտարարեց. «Տարոն Մարգարյանն ԱՄՆ թռնելուց 5 րոպե առաջ անձնագիրն ա ինչ-որ կորցրել, Աշոտ Սիմոնյանն էլ հիվանդացել է, չեն թողո՞ւմ գնաք ԱՄՆ»»։
Մայիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մայիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Մայիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 22-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Մայիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մայիսի 22-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Մայիսի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը