Հնդկաստանը Հայաստանի համար արդիականացրել է ATAGS հրետանային համակարգը
Հայաստանի կողմից վերջերս Հնդկաստանից ձեռք բերված ATAGS քարշակային հրետանային համակարգը արդիականացվել է։ Այս մասին հայտնում է Bharat Forge պաշտպանական ընկերությունը, հայտնում է Indian Defense Research Wing-ը։
Հայաստանում տեղակայված ATAGS համակարգերը հագեցած են հայերեն լեզվով ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներով։ Այս կարգավորումը հեշտացնում է հայկական հրետանային անձնակազմի աշխատանքը՝ նվազեցնելով վարժության ժամանակն ու սխալների հավանականությունը:
Հաղորդվում է, որ բալիստիկ համակարգիչները նույնպես անխափան կերպով ինտեգրվել են հայկական ցամաքային նավիգացիայի հետ: