Փաստացի Ադրբեջանի բանակցային պլանը, որը ունի համաձայնեցված փաստաթղթային տեսք, փաստացի Հայաստանը այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» դարձնելն է. Վլադիմիր Մարտիրոսյան

ԵՊՀ «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Խնդրում եմ ուշադիր կարդալ, հասկանալ և տարածել:

Ալիևը հայտարարում է, որ «Հայաստանի հետ բանակցություններն ընթանում են Ադրբեջանի կողմից պատրաստված փաստաթղթի հիման վրա»:

Փաստացի Ադրբեջանի բանակցային պլանը, որը ունի համաձայնեցված փաստաթղթային տեսք, որից դուք տեղյակ չեք և որը չի հրապարակվում, փաստացի Հայաստանը՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» դարձնելն է: Սա Ադրբեջանի պետական, պաշտոնական, կրթական, գաղափարախոսական և անվտանգային պլան է, որը կյանքի է կոչվում վերը նշված բոլոր մակարդակներով ըստ պետականորեն հաստատված գաղափարախոսական քաղաքականության՝ սկսած դպրոցներում այս թեմաներով օլիմպիադաներ կազմակերպելուց մինչև միջազգային հարթակներում լոբբինգ: Հայաստանը՝ Արևմտյան Ադրբեջան դարձնելը պլան չէ այլևս, այլ իրականություն, իր պետական իրագործման ժամանակացույցով: Տավուշի հյուսիս արևելյան պաշտպանական համալիրի լուծարումը, ստորացուցիչ ականազերծումը հայ սակրավորի ձեռքով և հայ ոստիկանի ապահովագրմամբ այս պլանի տեխնիկական պահանջ է, որն իրականացվում է:

Փաստացի Ալիևը ըստ իրեն դեռևս ժամանակավոր Հայաստան կոչվող տարածքում, որը ըստ իրեն առաջիկայում դառնալու է «արևմտյան ադրբեջան» ունի ներքին քաղաքական трофей (ռազմավար) ով էլ ըստ Ադրբեջանի կողմից կազմված փաստաթղթի կետերի իրականացնում է այն: Եթե մի կողմ նետենք իշխանական ողջ սուտն ու մանիպուլյացիան, ֆեյքակրատիան, մեկնաբանություններն ու քաղաքական աղանդավորական քարոզը և թողնենք իրադարձությունների և իրողությունների վերլուծության արդյունքն ու չոր նստվածքը ապա պատկերը հետևյալն է:

1. Ժամանակավորապես Հայաստան կոչվող «արևմտյան ադրբեջանում» համաձայն Ադրբեջանի իշխանությունների կողմից պատրաստված պլանի և փաստաթղթի տեղական պետական իշխանությունները պետք է վերացնեն բոլոր պաշտպանական և ռազմական բնագծերն ու ականապատ դաշտերը, սահուն կերպով լոկալիզացնեն և տեղահանման պայմաններ ստեղծեն այդ պաշտպանական բնագծերին հարող հայ բնակչության համար, որ պլանի իրագործման համար որևէ խոչընդոտ չառաջանա: Չկա այլ բացատրություն, թե ինչու է «ռազմավար իշխանությունը» միակողմանի լուծարում պաշտպանական գիծը և առաջարկում ծառ տնկել, որ ադրբեջանցիներից չվախենան

2. Ժամանակավորապես Հայաստան կոչվող «արևմտյան ադրբեջանում» համաձայն Ադրբեջանի իշխանությունների կողմից պատրաստված պլանի և փաստաթղթի տեղական, պետական իշխանությունները պետք է ներքին և հանրային մտածողության մեջ սերմանեն վախ և տագնապ պլանի իրագործմանը խոչընդոտելու պարագայում պատերազմի և բռնի տեղահանումների սպառնալիքով, որ դիմադրության և ինքնապահպանման ինստինկտը թմրի և չարթնանա, այլ գործի ադապտացման ինստինկտը: Հակառակ դեպքում չկա այլ բացատրություն, թե ինչու է «ռազմավար իշխանությունը» սպառնում պատերազմով սեփական ժողովրդին և իրեն հռչակում խաղաղության միակ երաշխավոր:

3. Ժամանակավորապես Հայաստան կոչվող « արևմտյան ադրբեջանում» համաձայն Ադրբեջանի իշխանությունների կողից պատրաստված պլանի և փաստաթղթի ողջ տեղական իշխանական և նրան կից օլիգարխիկ, գաղափարական, քաղաքական գործակալական շահառուներն ու աշխատակիցները պետք է ողջ ռեսուրսով լծվեն հայ ժողովրդի պահպանողական և դիմադրողական ռեսուրսի, մտքի, գաղափարների սննկացմանն ու խայտառակմանը հնարավոր բոլոր անբարո և շինծու դեղատոմսերով վերացնեն դրանց մոբիլիզացիոն ինստիտուցիոնալ հիմքերը: Հակառակ դեպքում չկա որևէ բացատրություն, թե ինչու է «ռազմավար իշխանությունը» խորը կոնֆլիկտի մեջ Հայ առաքելական եկեղեցու հետ, ինչու է սննկացնում հայ զինվորի և մարտիկի կերպարը ասելով, թե «ի՞նչ գործ ունի զինվորը սահմանին» և ամբողջական երկրաշարժի ենթարկում ազգային կրթական համակարգի հիմքերը:

Առայժմ նշել եմ երեք կետ, չանդրադառնալով միջազգային, ինֆորմացիոն, հանրային և մյուս ուղղություններով մեր դեմ մղվող պատերազմներին, որ կարդաք և տարածեք, իսկ մինչ կարդում եք Հայաստանի սահուն վերածումը «արևմտյան ադրբեջանի» տեղական ռազմավարների ձեռամբ շարունակվում է: Լուծումներ կան և այդ լուծումների բանալին յուրաքանչյուրիս ձեռքում է: Կանգնել հենց այն ինստիտուտների կողքին և բարձրացնել դրանց իմունիտետը , որոնց սննկացման ուղղությունով էլ տարվում է ողջ օկուպացիոն աշխատանքը ներքին և արտաքին թշնամու կողմից:

Հայ Առաքելական Եկեղեցի

Հայոց Բանակ

Հայկական ազգային պահպանողական գաղափարախոսական պատկանելիություն:

P.S. Ես չեմ կասկածում, որ իմ երկրի ներքին օկուպացիայի ավարտը մոտ է և ես այն ամեն կերպ մոտեցնելու եմ ավարտին: Ես չեմ կասկածում իմ համոզմունքների և սյզբունքների ճիշտ լինելու մեջ ոչ մի րոպե: Ձիգ և համբերատար գործելու եմ Հայաստան կոչվող խրամատում, ոչ թե ապագա արևմտյան ադրբեջանում և նույնն էլ եղբայրաբար խնդրում և ակնկալում եմ բոլորիցդ»:

դիտվել է 491 անգամ
Լրահոս
Արամ Սարգսյան, Զավենի որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Սպարապետի քույր կամ «հոպլո», բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել. Բագրատ Սրբազան Իսրայելի ռազմավարական խնդիրն է Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելը. արևելագետ Ոստիկանական ստորաբաժանումները սահմանափակում են մեր տեղաշարժը, առայժմ չի հաջողվում ստանալ մանրամասն տեղեկություններ. Դանիելյան Իրաքի վարչապետը ՆԳՆ-ին հանձնարարել է օգնել որոնել Իրանի նախագահի ուղղաթիռը Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. Հայաստանը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն. ԱԳՆ Բաքվում սարսափում են, որ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի պատճառները կարող են կապվել իսրայելական միջամտության հետ. Վարդան Ոսկանյան Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի այցելել Հայաստան․ ՏԱՍՍ Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգված է․ Reuters Ռայիսիի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքներում օդային աշխատանքները դադարեցվել են մառախուղի պատճառով․ Իրանի ԱԻՆ Իրանի նախագահի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրեր Ռաիսիի ուղղաթիռի որոնողական աշխատանքներում ներգրավված են փրկարարական և արագ արձագանքման 40 խմբեր և ԱԹՍ-ներ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կարգադրել է բոլոր ուժերն օգտագործել Ռաիսիի ուղղաթիռի որոնման համար Վաղը մեկնելու եմ Կիրանց․ Սրբազան Եթե Իրանի նախագահն ու ԱԳՆ-ն մահացած լինեն, ապա չպետք է բացառել, որ գործ ունենք ահաբեկչության հետ․ թյուրքագետ ՀՐԱՏԱՊ. Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել. ինչ է հայտնի Կիրանցիները, ի նշան բողոքի, ոտքով շարժվում են ոստիկանական շրջափակման մեջ հայտնված պատգամավորների մոտ Ում հրամանները կատարում ես, Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս․ Աբրահամյանը՝ ոստիկանապետին Գողը տնից չլիներ, եզը երդիկից չէին տանի Իրանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են անցկացրել Ելիսեյան պալատը վայր է փնտրում «նոր» Նոր Կալեդոնիայի համար՝ ընտրելով Վրաստանի ու Հայաստանի միջև. Զախարովա
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am