Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրի վարչական ղեկավար Տիգրան Հարությունյանն ասաց,որ սահմանազատման, Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման վերաբերյալ բերքաբերցիները տարբեր կարծիքներ, սպասումներ ունեն, մի մասը լավատես է , մյուս մասը՝ ոչ։ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ոսկան Սարգսյանը.
«Ղզըլ Հաջիլի նախկինում ադրբեջանական գյուղի տարածքը գտնվում է 1976-1980թվականներին կառուցված Ջողազի ջրամբարի աջ ափին, ջրամբարից ներքև։
Այդ գյուղի հարակից տարածքը 4 գյուղերի տարածքներից է, որոնք Նիկոլ Փաշինյանը մտադիր է հանձել Ադրբեջանին; Բերքաբերի վարչական ղեկավարը հայտնեց, որ այդ տարածքում ականազերծան, սահմանազատման գործընթացի արդյունքում ճշտվել են այն կետերը,որտեղ պետք է տեղադրվեն սահմանային սյուները։ Տ․ Հարությունյանն ասաց,որ սահմանազատման գործընթացի շրջանակներում հայկական զինուժը մեկ դիրքից հետ է նահանջելու, նմանապես ադրբեջանական զինուժն է այժմ մեկ դիրք առաջ գտնվում, այդտեղից պետք է ետ գնա, նահանջի։ Սահմանի այդ հատվածը, երկու կողմից սահմանապահ զինծառայողներն են հսկելու; ՛ Տիգրան Հարությունյանին հարցրի, թե ինչպես է լուծվելու Բերքաբերին պատկանող 850 հեկտար հողերը խնդիրը; Այդ հողերը գտնվում են հայ-ադրբեջանական փաստացի սահման դարձած Ջողազի ջրամբարի ձախ ափին, ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ։Վարչական ղեկավարն ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրենց ասել է, որ այդ հողերի հարցը քննարկվելու է բանակցությունների հաջորդ փուլում։ Վարչական ղեկավարն ասաց, որ բերքաբերցիները չեն հրաժարվում իրենց այդ հողերից, ցանկանում են դրանք վերադարձնել»։
Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը
Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը