«Զանգեզուրի միջանցք», թե՞ «проходной двор»

(Ի՞նչ են պահանջելու Բաքուն և Անկարան Տավուշի տարածքներից հետո)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․

«Հայ հասարակության ակտիվ հատվածն այսօր ապրում է Տավուշի խնդրով: Ռազմավարական նշանակություն ունեցող հայկական տարածքներն Ադրբեջանի վերահսկողության տակ հանձնելու խնդիրը, որի արդյունքում Հայաստանը կկորցնի Վրաստանի հետ կապող հաղորդակցությունների մի մասը, կվտանգի Հայաստան-Վրաստան գազատարը, փակուղու մեջ կհայտնվեն մի շարք բնակավայրեր (օրինակ՝ Նոյեմբերյանը), որտեղ ապրելը վտանգավոր կլինի, ինչպես նաև կկործանի Ադրբեջանի հետ մարտական շփման ամենապատրաստված գիծը։

Ավելին, ակնկալվող զիջումների մասշտաբներն այնքան մեծ են, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին չկարողացավ տավուշցիներին հստակ ասել, թե կոնկրետ որտեղ է լինելու նոր սահմանը։ Սակայն խնդիրը շատ ավելի մեծ է, քան թվում է. ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցները գրեթե ամեն օր հրապարակում են քարտեզներ, որոնք արտացոլում են Բաքվի և Անկարայի իրական մտադրությունները։

Հրապարակված նյութերից, ադրբեջանցի և թուրք պաշտոնյաների մեկնաբանություններից պարզ է դառնում, որ Բաքվի և Անկարայի ծրագրերը ոչ թե Սյունիքով մեկ միջանցք ձեռք բերելն է, այլ Սյունիքի մարզն ու ողջ Հայաստանը վերածել «проходной двор»-ի։

Այսօր արդեն ակնհայտ է, որ մինչև մայիսի 15-ը տարածքներ ստանալով Տավուշի մարզում՝ Բաքուն և Անկարան կսկսեն էլ ավելի մեծ ճնշում գործադրել պաշտոնական Երևանի վրա, քանի որ համոզված են՝ Նիկոլ Փաշինյանը հավատարիմ է այն տեսակետին, ըստ որի՝ ճիշտ մարտավարություն է «հանդարտեցնել ագրեսորին»՝ կատարելով նրա պահանջները։

Բայց ի՞նչ են ուզում Բաքուն ու Անկարան։

Բացի մայրուղուց, ուզում են ՀՀ տարածքով երկաթգիծ ստանալ, նավթամուղ, գազատար և այլ հաղորդակցություններ անցկացնել։ Եվ վերահսկել դրանք Հայաստանի տարածքում։ Եվ որքան էլ Փաշինյանի «տեղեկատվական ծառաներն» ասում են, որ կոմունիկացիաները տրամադրելու դիմաց Հայաստանը կարող է գազ ստանալ Ադրբեջանից, մնում է արձանագրել, որ Բաքուն հայկական կողմի պահանջները բավարարելու մտադրություն կամ ցանկություն չունի։

Բայց եկեք մտածենք, թե ինչպիսին կլիներ իրականությունը 2021 թվականից հետո, եթե արտահերթ ընտրությունների արդյունքներն այլ լինեին․

1. Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացը չէր տապալվի, և կպահպանվեր պատերազմից հետո ձևավորված ստատուս քվոն։
2. Չէր լինի Պրահա, և Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս։
3. Եթե նույնիսկ Ադրբեջանը հարձակվեր Արցախի վրա, հայկական բանակը Արցախին միայնակ չէր թողնի ագրեսորի հետ, հեռադիտակով չէր հետևի Արցախում տեղի ունեցող էթնիկական զտումներին։
4. Ջերմուկի մերձակայքում եղած Հայաստանի տարածքները մնալու էին Հայաստանի Հանրապետության վերահսկողության տակ։
5. Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատումը խորհրդային շրջանի լեգիտիմ քարտեզներով կլիներ։
6. Սահմանազատումը տեղի կունենար այնպես, որ Տավուշում տարածքները չհանձնվեն թշնամուն առանց համաչափ զիջումների։
7. Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները ճգնաժամի մեջ չէին լինի, իսկ Իրանը Հայաստանում պոտենցիալ թշնամի չէր տեսնի։

Իհարկե, պատմությունը «եթե»-ներ չի հանդուրժում, բայց ակնհայտ է նաև, որ եթե քաղաքական փոփոխություններ հիմա տեղի չունենան, ապա այն, ինչ եղավ Հայաստանի հետ 2021 թվականից հետո ընկած ժամանակահատվածում, «лёгкая прогулка» կթվա։ Հայաստանը կդառնա «проходной двор», և 2021 թվականին Փաշինյանի թափահարած մուրճը կընկնի հայոց պետականության գլխին:

Մտածե՛ք այդ մասին…»։

դիտվել է 173 անգամ
Լրահոս
Սուքիասյանը «բացեց» իրենց․ Սրբազանը՝ Խաչատուր Սուքիասյանի սպառնալիքների մասին (video) Ժամանակին կհանդիպեմ բոլորի հետ․ Սրբազանը՝ նախկին նախագահների մասին (video) Այս կորուստը հայերիս համար շատ մեծ է․ Գուրգեն Մելիքյան (video) Նիկոլի Կոնջորյանը Նիկոլի նման փնտրում է սատանաներ (video) Ինչու է ցնցվել Խաչատուր Սուքիասյանը․ Դավիթ Սահակյանց (video) Կիրանցում ոստիկանները մեր հաղթանակի օրը կոնկրետ ասացին․ փաստաբան (video) Լյուքսեմբուրգը պահանջում է Բաքվից ազատ արձակել հայ ռազմագերիներին (video) Սա ծանր հարված էր, բայց հույս ունենք` կհաղթահարի․ Սաղաթելյան (video) Խաչատուր Սուքիասյանն իր հանցագործության մասին հայտարարություն արեց․ Արմենուհի Կյուրեղյան (video) Դպրոցահասակ աղջկան թմրամիջոց իրացնելու մեղադրանքով կալանավորվել է 58- ամյա տղամարդ Խորհրդարանը հավանություն է տվել Նիկոլի աներձագը զվարճանում է (video) ՔՊ-ի քաղաքական որոշմամբ՝ Դավիթ Խաչատուրյանն ընտրվեց ՍԴ դատավոր Մենք հարկերը վճարում ենք, որ դուք գնաք միլաններում, հունաստաններում ման գաք․ Բագրատ Սրբազանն՝ Ալենին (video) 100 հազար ղարաբաղցիները պետք է կռվեին 10 մլն ադրբեջանցիների դեմ, այն պայմաններում, երբ Հայաստանը դավաճանեց իր հանձնառությանը որպես Արցախի անվտանգության երաշխավոր. Արթուր Խաչատրյան Երեկ երեկոյանից ԱԺ-ի բակում փշալարով մեքենա է կնգնած, տե՞նց եք չափը գծում. Արթուր Խաչատրյան Թեհրանում սկսվել է նախագահ Ռայիսիի հուղարկավորության արարողությունը (լուսանկար) Փշալարով մեքենա եք կանգնեցրել ԱԺ-ի բակում. Արթուր Խաչատրյան (video) Օդաչուն կարգադրել է ամպերից վեր բարձրանալ, 30 վայրկյան անց ուղղաթիռն անհետացել է Նոր այլանդակություն Խաչատուր Սուքիասյանի կողմից (video) Ադրբեջանցներն ապամոնտաժում են Ստեփանակերտի բնակելի շենքերը Մեղավորը դու՛ք եք, ձեր մեղքերի համար պատասխան եք տալու․ հերոսի մայր Աստղ Գալեյանը՝ ՔՊ-ականներին (video) Կոտայքի մարզում ոչ սթափ վիճակում եւ «Մակարով» ատրճանակով զինված տղամարդը կրակոց է արձակել Իրանի համար այս ծանր օրերի ֆոնին թուրք-ադրբեջանական քարոզչությունն ընկած իր ԱԹՍ-ներն է գովազդում. Տիգրան Աբրահամյան Նիկոլը ցնցումների մեջ է․ 10 հազար ոստիկան եկել էր Բագրատ Սրբազանի դիմաց․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 22-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մայիսի 21-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 21-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am