Մենք մեր ձեռքով մեր հողերը տանք թուրքի՞ն, չենք տալի ախպեր, եթե տանք՝ ուրեմն ես ազգը ապրելու իրավունք չունի. իջեւանցի ազատամարտիկներ
Դավիթ Ղահրամանյանն իր էջում հրապարակել է Իջևանցի ազատարամարտիկներ Գեղամի ու Ժոկոյի լուսանկարն, ովքեր Կիրանց- Ոսկեպար ճանապարհահատվածին բողոքում են ապօրինի սահմնազատման դեմ եւ իր գրառմամբ բառացի փոխանցել ազատարամարտիկների խոսքը.
«Իջևանցի Ժոկոն (ձախից) և Գեղամը (անկեղծ ասած չգիտեմ որտեղից է)։
Երկուսն էլ ազատամարտիկ են։ Մարդկանց պատմածներից հասկացա, որ հայտնի կերպարներ են Հայրենիքի համար մղված տարբեր պատերզմներում։ Այս լուսանկարը Գեղամը մի պայմանով է թույլ տվել հրապարակեմ՝ եթե բառացի փոխանցեմ իր խոսքերը։ Եվ եկանք համաձայնության։
Հ․գ․ Գեղամի ուղերձը )
-"Ախպեր ես մեր տարածքներնա, մեր հողերնա։ Մենք մեր ձեռքով մեր հողերը տանք թուրքի՞ն։ Չենք տալի ախպեր։ Եթե տանք ուրեմն ես ազգը ապրելու իրավունք չունի։ Ինչքա՞ն արժե մեր ապրելը, եթե պիտի մեր հայրենիքը ծախենք ախպեր։ Բա խի՞ ենք արել էսքանը։ Մենք չէի՞նք ոզում դիվանների վրա փափուկ ապրենք։ էն տղերքը, որ էսօր չկան, չէի՞ն ուզում ապրել։ Սաղ կյանքներս կռիվների մեջա անցել։ Էսօր ես սուրբ հողը տանք թուրքի՞ն։
Ես վախենալու չունեմ ոչ մեկից, են համբալից (Նիլոլից), ես սկի բայրաքթարից չեմ վախեցել, էլ ուր մնաց դրանից վախենամ։
Կոմիտասը սարսափելի տեսարաններից չի գժվել է, ես ազգի անտարբերությունիցա գժվել ախպեր։
Կգրես որ Գեղամն ասումա․․․ ինքը ինձ լավ գիտի ախպեր։ Ինձ որ մլիցեքը կայնացնում են, ասում եմ կամեռան միացրածա չէ՞։
Ու ախպեր էն վերջի քֆուրները տալիս եմ էդ համբալին։ Որովհետև ինքը ծախելա մեր հայրենիքը, ինքը սաղ ծախումա։ Ի՞նչ ասեմ, եսքանը գրես հալալա, կարաս հանգիստ դնես նկարը»,- նշվում է գրառման մեջ։