Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին

Դիվանագետ, պատմաբան, ՀՀ նախկին դեսպան Ռուբեն Կարապետյանը գրում է․ «Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին.

Ադրբեջանի հետ շուտափույթ սահմանազատումն ու սահմանագծումը Հայաստանի Հանրապետության դեպքում պարզ գործընթացներ չեն, ինչպես աշխարհում շատ երկրների համար, այլ առնչվում են Հայաստանի պատմության, հայ ժողովրդի ծագման ու առաքելության, նրա անվտանգության ու հետագա գոյության հետ:

Այդ գործընթացների արագացումը բխում է առաջին հերթին Թուրքիայի և Ադրբեջանի շահերից, որոնք Հայոց ցեղասպանությունից հետո Հայկական բարձրավանդակում քայլ առ քայլ տարածքներ են զավթում ու փորձում են զրկել Հայոց պետականությունը ոչ միայն ՀԱՅԿԱԿԱՆ բարձրավանդակի նկատմամբ միջազգայնորեն ճանաչված, աշխարհագրորեն ու պատմականորեն ամրագրված անսակարկելի ԻՐԱՎՈՒՆՔ-ից, այլև ոչնչացնել հայ ժողովրդի ինքնության հենքային բաղադրիչները, պոկել մեզ մեր արմատներից, պատմական հիշողությունից, երազանքից ու տեսիլից:

Սա փորձ է ստիպել հայ ժողովրդին հրաժարվել «իր ծննդյան վկայականից», փոխարենը պարտադրել մեկ այլ՝ նոր «սեփականության վկայական», որը ՀՀ կառավարության ղեկավարը կոչեց «կադաստրի թուղթ»: Վերջինիս մեջ չկա Արցախը, չկան ՀՀ ինքնիշխան տարածք հանդիսացող գյուղերը, ռազմավարական դիրքերն ու բարձունքները, չկա Սյունիքը․․․

Կասկածից վեր է, որ Ադրբեջանի հետ գործընթացն ավարտելուց հետո, Թուրքիան պահանջելու է նույն գործընթացը Հայաստանից: Այդ մասին արդեն ակնարկ եղել է Անկարայից: Այս անգամ Թուրքիան պահանջելու է Երևանից ոչ թե 1921թ. Կարսի պայմանագրի պաշտոնական վերահաստատումը, այլ նոր «վերասահմանագծման» իրականացում:

Քանի դեռ հայ ժողովուրդը (չխառնել ՀՀ ներկայիս կառավարության հետ) չի փակել Արցախի էջը Ադրբեջանի ու միջազգային հանրության հետ, ինչպես նաև Հայոց ցեղասպանության հատուցման հարցը Թուրքիայի հետ, աշխարհաքաղաքական այս բարդ պայմաններում ՀՀ իշխանությունների կողմից Տավուշից սկսած շուտափույթ իրականացվող սահմանազատումը օտարածին օրակարգ է և հակասում է ՀՀ պետական ու ազգային շահերին, սպառնալիք է ՀՀ անվտանգության, կենսագործունեության ու հետագա գոյության համար»:

դիտվել է 235 անգամ
Լրահոս
Այս խնդիրը լուծելու ենք Երևանում․ Բագրատ Սրբազանը՝ տնտեսագետներին (video) Հոգեկան հիվանդ մեկը կլինի. Կապանի համայնքապետն՝ իր ավտոմեքենան հրկիզելու դեպքի մասին Գռզոն ընկել է իր երազանքների գիրկը․ ապշած եմ Խաչատուր Սուքիասյան․ Աննա Մկրտչյան (video) Սյունիքում իրանական համարանիշերով բեռնատարը կողաշրջվել է Սպիտակցի Հայկոյի որդին չի ընդունում՝ իշխանությունը զավթելու նախապատրաստության մեղադրանքը Սրանց նենգությունը նայե՛ք, չլսված բան են ասում կիրանցեցիքի վերաբերյալ․ Բագրատ Սրբազան (video) Սպիտակցի Հայկոյի որդին պատրաստվում էր գրավել ՀՀ կառավարության, ԱԺ-ի և Ոստիկանության շենքերը Բագրատ Սրբազանը հանդիպել է Մուրադ Փափազյանի հետ Թուրքիան պայքարում է Սրբազան շարժման դեմ. թյուրքագետ «Մանդատս դնում եմ, դուք կդնե՞ք»․ Արծվիկ Մինասյանն ու Ալեն Սիմոնյանը վիճեցին (video) Ու՞մ էր ձեռնտու Իրանի նախագահի մահը․ վերլուծաբան Հայկ Այվազյան (video) 23-ամյա վարորդը «Porsche»-ով Հերացու թունելում ինքնավթարի է ենթարկվել Ամեն բան առաջ է ընթանում նախօրոք գծված ծրագրով. քաղտեխնոլոգ Ձայնագրության մեջ լսվող ձայնը Հրաչ Ղևոնդյանինը չէ․ մեղադրանքն ամբողջությամբ հորինվածք է. փաստաբան Դատախազությունը պահանջում է Արարատի նախկին մարզպետից բռնագանձել 46 անշարժ գույք և շուրջ 350 մլն դրամ Խաչատուր Սուքիասյան, ձեր պատասխան տալու ժամանակը գալիս է․ Արշակ Զաքարյան Ներկայացվել է կալանավորման միջնորդություն․ ինչի՞ համար է ձերբակալվել Հրաչյա Ղևոնդյանը Երկրում իրավիճակ է փոխվել․ Սուքիասյանը սպառնաց, որ ընդդիմադիր գործիչները կարող են մահանալ Դատախազը Վիգեն Սարգսյանից պահանջում է Երևանի գույքը, ԱՄՆ-ի տունը և 400 մլն դրամից ավելի գումար «Սպառնում ա, ասում՝ ամեն մի վայրկյանը 10 հոգու կազատեմ»․ ավտոբուսների վարորդները գործադուլ են անում (video) ԶՊՄԿ-ի աջակցությունն ուղղված է կոնկրետ ծրագրի իրականացմանը. պարզաբանում Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Սրբազա՛ն, մայիսի 26-ին վերցրեք այդ վանդակը, բացեք մեր երկրի պատը և ասեք` դե թռի (video) Ձերբակալել են երգիչ Հայկ Ղևոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդուն 300 միլիոն թուրքական փողերի գաղտնիքը․ Նաիրի Հոխիկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 22-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մայիսի 21-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 21-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am