2007 թ-ին էլ էիր պատրաստ հանձնել Արցախը՝ ասելով՝ «Ղարաբաղը մեզ համար գլխացավանք է, տանք պրծնենք»․ Հոխիկյանի նամակը՝ Փաշինյանին

Լրագրող Նաիրի Հոխիկյանը նամակ է գրել Նիկոլ Փաշինյանին, որը ներկայացնում ենք ստորև․

«Գրում եմ քեզ՝ ինքս ինձ հետ կռիվ տալով ու մի քանի անգամ գրիչը մի կողմ շպրտելով։ Ներքին ձայնս ասում է՝ ի՞նչ իմաստ ունի նամակ գրել մի մարդու, ով հոգին ծախել է սատանային, բայց մյուս կողմից սիրտս տեղից դուրս է գալիս, պատառոտվում է, ասում է՝ գրիր, դատարկիր սիրտդ։

Հիշո՞ւմ ես հեռավոր 2007 թ-ին, երբ «Օլիմպիա» հյուրանոցի նկուղային հարկում ադրբեջանցի, թուրք ու հայ լրագրողների մասնակցությամբ քննարկմանը վիճեցինք։ Դու ասում էիր․ «Ղարաբաղը մեզ համար գլխացավանք է, տանք պրծնենք»։ Ես էլ որ ասացի․ «Գլուխդ որ ցավում է, գլուխդ կտրո՞ւմ ես»։ Երբեք չեմ մոռանա քո թունավոր հայացքը, բայց հիմա եմ հասկանում, որ դու կկտրես նաև ցավող գլուխը։ Դու այն ժամանակ էլ ուզում էիր, պատրաստ էիր հանձնել Արցախը, ու հենց դրա համար թուրք լրագրող Նուրսուն Էրելը քեզ հետ առանձնացած ջերմ-ջերմ զրուցում էր։

Ես այն ժամանակ 21 տարեկան երիտասարդ էի, շատ չէի հասկանում, որ դու դեռևս 2000-ականների սկզբից նույնքան ջերմ հարաբերությունների մեջ ես բրիտանական, հետևաբար նաև թուրքական հատուկ ծառայությունների հետ, ու թրքուհի Նուրսունը գիտեր՝ ինչ է խոսում հետդ։ Հետո այդ կինը դարձավ Էրդողանի խորհրդականը տեղեկատվական հարցերի ոլորտում։

Դու այն ժամանակ էլ թուրքերին ավելի էիր սիրում, քան նույնիսկ հայերին, իսկ ռուսների նկատմամբ քո անմարդկային ատելությունը ինձ համար անհասկանալի էր։ Ինչպե՞ս կարող է մարդ սիրել մեկին, ով սպանել է քո հարազատներին։ Իսկ դու այն ժամանակ էլ ասում էիր, որ մեր պատմությունը հորինված է, և կգա օրը, երբ նորից պատմություն կգրվի։

Հիշում ե՞ս, ադրբեջանցի Էլնուր Միրզոևը հեգնանքով ասաց՝ ձեր պատմությունը նորից գրելու կարիք ունի․․․ դու էլ ողջունեցիր ադրբեջանցու այդ հիմար խոսքերը։

Այդ օրը դու ուրիշ մտքեր էլ ասացիր։ Երբեք չեմ մոռանա քո խոսքերը, թե․ «Ղարաբաղը տանք, Նախիջևանով ճանապարհ ունենանք դեպի Իրան ու Հնդկաստան, Թուրքիայով ճանապարհ ունենանք դեպի Եվրոպա, Ադրբեջանով ճանապարհ ունենանք դեպի Կասպից ծով ու էնտեղով հասնենք Չինաստան։ Լավ կապրենք»։

Երբ ես քեզ ընդդիմանում էի, թե չի կարելի հայրենիք տալ ճանապարհների կամ լավ ապրելու համար, դու ասում էիր՝ հայրենիքը հորինել են ինձ նման «անուղեղ հայրենասերների» համար, իսկ մարդը ապրում է մեկ կյանք ու պիտի վայելի հնարավոր ամեն ինչ, հետևաբար պիտի լավ ապրի՝ առանց հիմար էմոցիաների։

Էն ժամանակ էլ հայրենիքը քեզ համար «հիմար էմոցիա» էր, ու դու գոնե այդ մեկ դեպքում հավատարիմ մնացիր քո սկզբունքին՝ հայրենավաճառի սկզբունքին։

Հետո դու բանտ էիր նստել մարտի 1-ի դեպքերի հրահրման համար, ու երբ 2011 թ-ին դուրս եկար, մի անգամ «ՀԺ»-ի Աբովյան փողոցի ձեր գրասենյակում լրագրողների հանդիպում էր։ Ասացիր՝ «էս ժողովուրդը հիմար զանգված ա․․․ ասա, ինչ ինքն ա ուզում լսել, ու հետևիցդ կգան ուր տանես, նույնիսկ եթե տանես քարից ներքև գցես․․․»։

Մինչև հիմա էդպես ես մտածում, գիտեմ։ Սևանի ռեստորաններից մեկում որ հաճախ ուտում ես ու հարբում, հեռախոսդ պատերին խփում ու ամենաայլասերված հայհոյանքներ տալիս անգամ կանանց ներկայությամբ, վերջերս էլի ասել ես նույն միտքը։ Ռեստորանի աշխատողը պատմեց՝ ոնց ես ժողովրդին «անասուն» անվանել ու ծիծաղել, թե «անասուն ժողովրդին ոնց քշեմ, կքշվի, ո՞նց կարա ինձ հանի․․․»։

Երբեք չմոռանաս, որ պատերը ականջներ ունեն։ Քո պատերը՝ առավել ևս։

Շարունակելի․․․»։

դիտվել է 214 անգամ
Լրահոս
Ինձ բերման են ենթարկել ավելի վատ ձևով, քան իմ երկրի տարածք մտած և մարդ սպանած թշնամուն (video) Չեմ փախչել, երբ Նիկոլի վարկանիշն 90% էր, հիմա 7% է, պիտի փախչե՞մ․ Վազգեն Սաղաթելյան (video) Էդ փողով Ալենի կինը նրան «բերդ պերեդաչի» կտանի (video) Նիկոլ Փաշինյանը հրաժարական տալու է, այլ տարբերակ չկա․ Բագրատ Սրբազան (video) Ալեն Սիմոնյանը սպառնում է Եկեղեցուն... (video) Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ազատ արձակվեցին Մեր քաղաքացիներին հերթական դժոխքի միջով մի՛ անցկացրեք, հեռացե՛ք․ Տիգրան Աբրահամյան (video) Նման կենսագրությամբ՝ ինչ երաշխիք կա, որ առնվազն ազդեցության գործակալ չեք. Խամոյանը՝ Դավիթ Խաչատուրյանին Սա գնում է պատերազմ հրահրելու ճանապարհով․ սրա դեմն առնելու ենք․ Սրբազանն արցախցիների հետ է հանդիպել (video) «Ազատություն քաղբանտարկյալներին» վանկարկումներով և ցուցապաստառներով պիկետ՝ դատարանի դիմաց Ուրացող է նա․ Բագրատ Սրբազանի շատ կարևոր խոսքն՝ ուղղված արցախցիներին (video) Որն էր աղետի պատճառը. Hurriyet-ը ներկայացրել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման թուրքական վարկածը Բողոքի ակցիաների ժամանակ տեղի են ունեցել լրագրողների նկատմամբ 10 բռնությունների և 5 ճնշումների դեպքեր. հայտարարություն Մի պարագայում Բագրատ Սրբազանը Նիկոլին «կգցի» իշխանությունից․ Արգիշտի Կիվիրյան (video) Արցախի պետնախարարն ու բազմաթիվ պաշտոնյաներ այստեղ են՝ հանդիպելու Սրբազանի հետ. ԱՀ ԱԺ փոխխոսնակ (video) Պրոցեսը գնաց․․․ Փաշինյանը սարսափած է Բագրատ Սրբազանից․ Արտաշես Գեղամյան (video) Թուրքիան Իրանին է տրամադրել ուղղաթիռի կործանման մասին իր ունեցած տեղեկատվությունը Հենց հիմա ԱԺ-ում քպ-ականներն անհոդաբաշխ բառակապացություններով փորձում են մանիպուլյացիաներ անել. Արմեն Հովասափյան Դատավոր, քննիչ, Փաշինյանը ձեզ միայնակ է թողնելու, ասի՝ դուք եք մեղավոր ու թռնի (video) Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար ՔՊ-ականների հոսք է սկսվելու, դեմը չենք կարողանալու առնել. Դանիելյան Բագրատ սրբազանը ֆուտբոլային հնարքներով զարմացրեց փոքրիկ ֆուտբոլիստներին (video) Ալեն Սիմոնյանը ճիշտ է ասում. իրենք առևտուր արեցին ու հանձնեցին Արցախը. Գառնիկ Դանիելյան Փաշինյանն ու դուք պատրաստ եք ամեն տեսակ զիջման, միայն թե մնաք կպած այդ աթոռներին. Մինասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մայիսի 21-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 21-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am