Ինչի՞ եք լռում, ինչի՞ հիմա չեք ասում, որ պետք է պայքարել երկրի համար. Տիգրան Վարդանյանը՝ Մկոյին

Տիգրան Վարդանյանը, ֆեյսբուքյան իր էջում դիմելով դերասան Մկրտիչ Արզումանյանին, Մկոյին, գրել է.

«2018-ին դուք Instagram-ում հրապարակել էիք նկար (մեկնաբանությունների բաժնում տեղադրում եմ), որտեղ հրաժարվել էիք ՀՀ վաստակավոր արտիստի կոչումից ու գրել.

«Անընդունելի եմ համարում ուժի կիրառումը անզեն ու խաղաղ ժողովրդի նկատմամբ։ Դատապարտում եմ իշխանության բռնի գործողությունները հայրենակիցներիս հանդեպ։ Հրաժարվում եմ այս կոչումից»:

Ինչպես գիտեք, իսկ ես վստահ եմ, որ գիտեք, իմ ու Ձեր Հայրենիքը մաս-մաս հանձնում են թուրքին, իմ ու Ձեր Արցախը նվիրել են թուրքին, իմ ու Ձեր հայրենակիցներին բառիս ամենաուղիղ իմաստով սպանել են հանուն իշխանության մնալու մոլուցքի, իմ ու Ձեր հայրենակիցներին ենթարկում են քաղաքական հետապնդումների, քննադատական խոսքի համար բանտարկում են մի քանի ամսից մինչև մի քանի տարի, իմ ու Ձեր հայրենակիցներն անտերության են մատնված Բաքվի բերդերում ու վստահ եմ, որ դուք շատ լավ պատկերացնում եք, թե ինչ կտտանքների են նրանք այնտեղ ենթարկվում, իմ ու ձեր հայրենակիցներին` զոհված զինծառայողների ծնողներին, ամենալկտի ձևով քարշ են տվել Եռաբլուրի աստիճանների վրայից, իմ ու Ձեր հայրենակիցների վրա հաճախակի ոստիկանական անհամաչափ ուժ են կիրառում, ինձ, Ձեզ, Ձեր երեխաներին ցանկանում են դարձնել թուրքական գաղութի քաղաքացի, բա լավ, դուք որևէ բան չունե՞ք ասելու:

2018-ին չեք գիտակցել, խորքային չեք հասկացել, որ իրականում տեղի է ունենում հակահայկական շարժում, բայց հիմա ինչի՞ եք լռում: Դուք շատերի կողմից միշտ եղել եք որպես սիրված դերասան, ինչի՞ հիմա չեք ասում, որ պետք է պայքարել երկրի համար: Ես չեմ ուզում հավատալ, որ Ձեր ուզածն էն ամենն ա եղել ինչը, որ վերը նշվածում:

Վստահ եղեք, որ շատերը տեսնելով 2018թ. ապրիլի 22-ի ձեր գրառումը, հաստատ ասել են. «արա, դե մեր Մկոն էլ ա պայքարում, ուրեմն ճիշտ ա ամեն ինչ»:

Հետևաբար, ակնկալում եմ, որ Դուք, որպես հանրային մարդու կերպար ունեցող քաղաքացի, ձեր խոսքը կասեք այս բոլոր անարդարությունների, դավաճանությունների վերաբերյալ, որոնք կատարվում են իմ ու Ձեր երկրում: Ակնկալում եմ, որ նույն կերպ կամ գուցե այլ կերպ, կոչ կանեք, որ Հայրենիքի շահերից ելնելով` պետք է պայքարել ու փրկել երկրից մնացած փշուրները այսօրվա կառավարիչներից:

Հայրենիքն առաջին հերթին սկսվում է յուրաքանչյուրիցս: Ձեր Հայրենիքը նաև Ձեր կարիքն ունի»:

դիտվել է 472 անգամ
Լրահոս
«Մեկ էլ 1988-ին խորհրդային բանակը շրջափակեց Ազատության հրապարակը». Գեղամ Մանուկյան Բա դուք տղամա՞րդ եք, իմ չափ էլ չկաք․ Անհետ կորածի մայրը՝ «նիկոլածին ոստիկաններին». video Նիկո՛լ, ՔՊ ականնե՛ր, Բագրատ Սրբազանը ձեր համար վերջին փրկություն է. Գառնիկ Դանիելյան. video Փաշինյանին մնացել է դեղերը հասցնի խմել. Բագրատ Սրբազան. video Փաշինյանին մնացել է դեղերը հասցնի խմել. Բագրատ Սրբազան. video Մհեր Մկրտչյան. Եթե սա է լեգիտիմությունը... ծիծաղելի է Հաստատվեց իշխանության փաստացի կորուստը, մնաց դրա սահմանադրաիրավական ձևակերպումը. Ա.Ղազինյան Ոստիկանները հրաժարվում են բացել ճանապարհը Բագրատ Սրբազանի և ակցիայի մասնակիցների առջև Օպերայի շրջակա տարածքում գտնվող սրճարաններից ոստիկանները հրահանգել են այցելուներին դուրս հանել․ սրճարանի աշխատակից Ամենամեծ վնասն են ձեզ հասցրել՝ ասելով, թե անզոր եք, ոչինչ չեք կարող փոխել․ Հիմա ապացուցեցիք հակառակը․ Բագրատ Սրբազանը՝ պայքարին միացած քաղաքացիներին Ռուսական կողմի վրահսկողության տակ է անցել երկու բնակավայր Խարկովի շրջանում Սևբերետավորները ոտքով հարվածել են քաղաքացուն, հայհոյել. ոստիկանների և քաղաքացիների միջև բախում տեղի ունեցավ Ի՞նչ է նշանակում՝ հայ մարդիկ այսօր Բաքվի բանտերում են․ Այնտեղ գտնվողները մենք՝ բոլորս ենք, այդ անարգանքը բոլորիս վրա է․ Բագրատ Սրբազան Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների կալանքի ժամկետը երկարացրին ևս 5 ամսով «Ձախողված և երկիրը ձախողած, ստերով արդարացող»․ Բագրատ Սրբազանը բնութագրեց Նիկոլ Փաշինյանին Լեմկինի ինստիտուտը առաջին անգամ հայտարարություն է արել հայերեն լեզվով Քաղաքացիները բացասական են գնահատում ոստիկանության գործողություններն ակցիաների ընթացքում. Հարցում 5 ամսով երկարացվել է օկուպացված Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետը Անհայտ անձը կրակել է Սլովակիայի վարչապետին. նա վիրավորվել է Փաշինյանը Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացը համեմատել է դեպի տիեզերք թռիչքների հետ Արթուր Սուքոյանի գործով Վերաքննիչ դատարանը որոշումը կհրապարակի մայիսի 27-ին. Էրիկ Ալեքսանյան Քայլիստ Վահագնի հերթական "մուտիլովշչիկությունը" «Նիկոլածին ոստիկանն» ասաց՝ իմ երեխուն թուրքը չի մորթի, քոնին՝ կմորթի․ Հերոսի հայր (video) Նիկոլին էս շենքով ու իրա բերետներով հանձնելու եմ․ Քաղաքացի (video) Շնորհակալություն եմ հայտնում ոստիկաններին, որ ձեր փոխարեն այսօր ճանապարհ են փակել․ Բագրատ Սրբազան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am