Գնդապետ Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել մեքենայի դիմապակուն հարվածելու համար
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել․ մեկ անգամ հարվածել է իր և այլ մարդկանց վրա քշող, շրջապատին հայհոյող անձանց մեքենայի դիմապակուն։ Որակել են խուլիգանություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
«Տանում են կալանքի, սպասում ենք նիստին։
Զարմանալիորեն ակնհայտ խուլիգանական վարքագծով աչքի ընկած երկրահանձ կամավորականների նկատմամբ որևէ մեղադրանք չկա»։
Նա նաև տեղեկացրել է, որ Մախսուդյանի խափանման միջոցի նիստը կկայանա այսօր, ժամը 14։00-ին Ավանի նստավայրում։ Դատավորը՝ Մասիս Մելքոնյանն է։
Սակայն ըստ հերթապահության ժամանակացույցի, գործը պետք է մակագրվեր Աջափնյակ-1 նստավայրի որևէ դատավորի։