«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է

«Մարտական Եղբայրություն»֊ը հայտարարություն է տարածել․

 

«Ապրիլի 21֊ին, Բագրատաշեն տանող ճանապարհի փակման ակցիայի ժամանակ, ԵԿՄ անդամների սադրանքի հետևանքով ձերբակալվել է Մարտական Եղբայրության 7 անդամ՝ Մասիս Շիրոյան, Արամայիս Աղաբեկյան, Գոռ Ասատրյան, Արման Պետրոսյան, Հենրիկ Մկրտչյան, Հովսեփ Ղազարյան, Հրանտ Տեր-Աբրահամյան։

Այսօր տեղի ունեցած դատական նիստում խուլիգանության մեղադրանք է առաջադրվել Արման Պետրոսյանին և որոշում ընդունվել նրան 1 ամսով կալանավորելու մասին։

Դեպքերի ամբողջական տեսանյութում (https://fb.watch/rCk7w2Fidc/) երևում է ԵԿՄ անդամի հետ Մարտական Եղբայրության հանդարտեցնող զրույցը, ԵԿՄ անդամի կողմից մեքենան մարդկանց վրա քշելու հրահանգը, հրահանգը կատարող վարորդը, ժողովրդի կողմից մեքենան հետ հրելը, մարդկանց վրա երկու ոտքով ցատկող՝ մինչ օրս ինքնությունը չբացահայտված անձը, և միջադեպի ողջ ընթացքում Ոստիկանության հանցավոր անգործությունն ու ակնհայտ հովանավորչությունը սադրիչների հանդեպ։

Հիշեցնում ենք, որ վերոնշյալ սադրիչներն ու խուլիգանները շարունակում են մնալ ազատության մեջ, իսկ Արման Պետրոսյանը (ծնվ. 1992 թ.) կալանավորվում է։

Հակիրճ ներկայացնում ենք Արմանի մարտական կենսագրությունը։

2010-2012 թթ. ծառայել է Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակի 10 Լեռնահրաձգային դիվիզիայի 5-րդ պաշտպանական շրջանի զորամասում:

2012 թ. օգոստոսի 29-ին միջդիրքային հատվածում վնասազերծել է հակառակորդի սպային՝ հասցնելով մահացու վիրավորում, որի համար պարգևատրվել է Անդրանիկ Օզանյան գերատեսչական մեդալով:

2016 թ.֊ին կամավոր մեկնել է մասնակցելու Ապրիլյան պատերազմին: Պարգևատրվել է Դրաստամատ Կանայան գերատեսչական մեդալով:

 

2017-2018 թթ., որպես պայմանագրային, ծառայել է Իջևանի զորամասի ենթակայության տակ գտնվող Սև Քարի առանձին գումարտակի հետախուզական դասակում:

2020 թ. սեպտեմբերի 28-ից նոյեմբերի 10-ը, որպես կամավոր, մասնակցել է 44֊օրյա պատերազմին։

Հոկտեմբերի 5-ին մասնակցել է Արեգասարի գրոհին, որի ժամանակ հակառակորդը տվել է 140-ից ավել զոհ։

Հոկտեմբերի 8-ին, ներթափանցելով հակառակորդի թիկունք, դիվերսիոն գործողությամբ ոչնչացրել է երկու БТР 82А տեսակի զրահատեխնիկա:

Հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 1֊ը, Չախմախ կոչվող հատվածում ,մասնակցել է Քարին տակի պաշտպանությանը:

Հոկտեմբերի 30-ին մասնակից է եղել Սղնախի համար մղվող մարտերին:

Պարգևատրվել է ԱՀ Մարտական Խաչ երկրորդ աստիճանի շքանշանով, ՀՀ նախագահի կողմից Մարտական ծառայության մեդալով:

2022-2023 թթ. ծառայել է Արցախի ԱԱԾ Հատուկ նշանակության վարչությունում` որպես մարտական պատրաստության գծով հրահանգիչ:

Մասնակցել է 2022 թ. սեպտեմբերին Ջերմուկի մարտական գործողությունների ընթացքում հակառակորդի թիկունքից երկու մոլորված հայ զինծառայողների դուրս բերմանը։

2023 թ. սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների ժամանակ, լինելով Վարչության կազմում, կասեցրել է հակառակորդի առաջխաղացումը Ստեփանակերտի Կրկժան կոչվող թաղամասի մատույցներում:

2023 թ. վերջիններից է եղել, որ լքել է Արցախը»։

դիտվել է 142 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ի, Իրանի, Լիբանանի, Սիրիայի նման ավանդական կարևոր ու խոշոր համայնքների դռները շարունակում են փակ մնալ նիկոլի ու սինանյան զարեհի դիմաց․ քաղաքագետ Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Այս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան Հայաստանը. թյուրքագետ Վարուժան Գեղամյան Սուքոյանի կողմից բռնության գործադրումը չի կարող դիտվել լրագրողի գործունեությանը խոչընդոտելու եղանակ. փաստաբան Տավուշյան շարժումը կտեղափոխվի՞ Երևան Չի բացառվում, որ մեզ միանա Բագրատ Սրբազանը․ ինչ իրավիճակ է Կիրանցում այսօր. լրագրող Անի Գևորգյան Երևանի մի շարք փողոցներում տեղատարափ անձրևի հետևանքով փլուզումներ են տեղի ունեցել, ջրալցվել են շենք-շինություններ Հետհաշվարկը սկսված է․ Փաշինյանն ու կինը գնալու են մինչև վերջ, սրանց կանգնեցնելու մի ճանապարհ կա․ Արամազդ Զաքարյան (video) Փոխոստիկանապետն ասում է՝ «լավ եմ անում, ըտենց եմ ուզում». նա անգամ թաղային չպիտի լիներ (video) Աննա Վարդապետյա՛ն, րոպե առաջ քրեական գործը հարուցեք․ Մենուա Սողոմոնյան (video) Կիրանցում բնակիչները սպասում են Բագրատ Սրբազանին (video) Լա՛վ լսեք՝ հենց այդ պահին բանակը դուրս է գալու սրա դեմ․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Վենետիկ դարձած իմ «Էրեբունի-Երևան» Ամենասարսափելի ծրագիրն է իրականացվում․ թուրքերը Տիգրանաշենում տներ են գնում․ Գագիկ Համբարյան (video) Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են. Civilnet Փախուստի ժամանակ լա՛վ իմացեք՝ այդ ինքնաթիռում տեղ չեք ունենալու․ Ավետիք Չալաբյանը՝ ՔՊ-ականներին (video) ՏԵՂԵԿԱՆՔ № 47՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար Կիրանցի տիկնոջը թույլ չեն տալիս մտնել իրենց այգին (video) Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել. հայտարարություն «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում «Մեր գիժ զեմլյակի ասածով ծառ եմ տնկում. համ ըրեխանցը ապահով կլնի, համ էլ թուրքը պապուս տանձը կուտի» (video) Ստեփանակերտի հերոսների պանթեոնն այլևս գոյություն չունի Էդքան սյուները մինչև ու՞ր եք հասցնելու․ կիրանցի (video) Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան. ականները հանել են, այլեւս անվտանգ չենք զգում մեզ. Կիրանցի բնակչուհի Որքա՞ն ոստիկան կա հիմա Կիրանցում, ի՞նչ է այնտեղ կատարվում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am