Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ....

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անկեղծ լինենք, մտքներովս չէր անցնի, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձին կանդրադառնանք: Բայց մի հատված ուղղակի չէր կարող անտարբեր թողնել, քանզի ամբողջությամբ բնորոշում է Փաշինյանի ու իր թիմի պաշտոնավարման ողջ ընթացքը: Ահավասիկ, «հոգեցնցում»-ախեղդ այդ տեքստում մասնավորաբար գրված է. «Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք: Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը, որտեղ կաթ և մեղր է հոսում»:

Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ»: Այ, այս մոտեցմամբ էլ առաջնորդվում են առնվազն վեց տարի շարունակ: Դե, իհարկե, իրենց համար արցախցիների հայրենազրկումը հո դատավճիռ չէ: Նրանք էլ են «գտել այդ հայրենիքը»՝ ի դեմս Հայաստանի: Վաղը դատավճիռ չի լինելու տավուշցիների, ոսկեպարցիների, կիրանցեցիների հայրենազրկումը: Մյուս օրը դատավճիռ չի լինելու Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի որոշ բնակավայրերի մեր հայրենակիցների հայրենազրկումը: Ու այդպես, քանի դեռ Հայաստանում իշխանության է Նիկոլ Փաշինյանը: Հա, ու կարևորը՝ Նիկոլ Փաշինյանի «գտած հայրենիքում» «կաթ ու մեղր է հոսում»:

Ի դեպ, կարող է նույն հաջողությամբ հայտարարել, որ հայրենազրկված միլիոնավոր հայերի համար ամերիկաներում, եվրոպաներում «կաթ ու մեղր է հոսում», ուրեմն նրանք էլ այնտե՞ղ են գտել իրենց «հայրենիքը»: Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, որքան որ դեռ թողել է Նիկոլ Փաշինյանը, ապա, այո, իր և իր քպականների համար, ինչ խոսք, «կաթումեղր» էլ է հոսում, շքեղ բնակարաններ, առանձնատներ, թանկ ավտոներ էլ են «հոսում»: Բայց՝ միայն իրենց համար: Իսկ նույն Փաշինյանի կողմից շարունակաբար կորստի մատնվող մեր հայրենիքում, նրա վարած «ստեղծագործ քաղաքականությունների» հետևանքով արդեն 4 տարի է, ինչ անդադար արյուն է հոսում, արցունք է հոսում, տարածքներն են հոսում, երկրի պաշտպանունակությունն է հոսում...

 

դիտվել է 326 անգամ
Լրահոս
Այս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան Հայաստանը. թյուրքագետ Վարուժան Գեղամյան Սուքոյանի կողմից բռնության գործադրումը չի կարող դիտվել լրագրողի գործունեությանը խոչընդոտելու եղանակ. փաստաբան Տավուշյան շարժումը կտեղափոխվի՞ Երևան Չի բացառվում, որ մեզ միանա Բագրատ Սրբազանը․ ինչ իրավիճակ է Կիրանցում այսօր. լրագրող Անի Գևորգյան Երևանի մի շարք փողոցներում տեղատարափ անձրևի հետևանքով փլուզումներ են տեղի ունեցել, ջրալցվել են շենք-շինություններ Հետհաշվարկը սկսված է․ Փաշինյանն ու կինը գնալու են մինչև վերջ, սրանց կանգնեցնելու մի ճանապարհ կա․ Արամազդ Զաքարյան (video) Փոխոստիկանապետն ասում է՝ «լավ եմ անում, ըտենց եմ ուզում». նա անգամ թաղային չպիտի լիներ (video) Աննա Վարդապետյա՛ն, րոպե առաջ քրեական գործը հարուցեք․ Մենուա Սողոմոնյան (video) Կիրանցում բնակիչները սպասում են Բագրատ Սրբազանին (video) Լա՛վ լսեք՝ հենց այդ պահին բանակը դուրս է գալու սրա դեմ․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Վենետիկ դարձած իմ «Էրեբունի-Երևան» Ամենասարսափելի ծրագիրն է իրականացվում․ թուրքերը Տիգրանաշենում տներ են գնում․ Գագիկ Համբարյան (video) Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են. Civilnet Փախուստի ժամանակ լա՛վ իմացեք՝ այդ ինքնաթիռում տեղ չեք ունենալու․ Ավետիք Չալաբյանը՝ ՔՊ-ականներին (video) ՏԵՂԵԿԱՆՔ № 47՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար Կիրանցի տիկնոջը թույլ չեն տալիս մտնել իրենց այգին (video) Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել. հայտարարություն «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում «Մեր գիժ զեմլյակի ասածով ծառ եմ տնկում. համ ըրեխանցը ապահով կլնի, համ էլ թուրքը պապուս տանձը կուտի» (video) Ստեփանակերտի հերոսների պանթեոնն այլևս գոյություն չունի Էդքան սյուները մինչև ու՞ր եք հասցնելու․ կիրանցի (video) Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան. ականները հանել են, այլեւս անվտանգ չենք զգում մեզ. Կիրանցի բնակչուհի Որքա՞ն ոստիկան կա հիմա Կիրանցում, ի՞նչ է այնտեղ կատարվում (video) Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել է կրակոց Եթե պետք է` քաղաքական իշխանությունն էլ կվերցնենք․ Աջապահյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am