Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան

Սահմանազատումը պետք է տեղի ունենա այնպես, ինչպես տեղի է ունենում քաղաքակիրթ երկրների միջև: Այս մասին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողներ հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Սահմանազատմանը պետք է նախորդի ինչ-որ մի համաձայնագիր: Մենք չգիտենք, թե հիմա ինչ սկզբունքներով է դա արվում ու արդյոք դա սահմանազատո՞ւմ է, թե՞ հենց այնպես ուղղակի ճնշման տակ ինչ-որ բան է»,- ասաց նա:

Սերժ Սարգսանի խոսքով` այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. «Ընդհակառակը, ես տեսնում եմ, որ այդ պրոցեսը տանում է հետագա բարդությունների: Խաղաղությունը, երևի, փաստաթղթով է ամրապնդվում, այնուհետեւ գործողություններով իրականացվում է: Չգիտես ինչու, մեզ մոտ հակառակ ծայրից են գալիս, ինչպես շատ-շատ գործերում»,- նշեց Սարգսյանը:

Նա ասաց, թե լուծումը մեկն է` «այս մարդկանց հեռացնելը»:

«Իրենք չունեն որևէ ունակություն, որևէ գիտելիք կառավարման ասպարեզում»,- հավելեց նա:

Անդրադառնալով Ցեղասպանության ժխտմանը երրորդ նախագահը նշեց, որ դեռևս 2006 թվականից Հայաստանում Ցեղասպանության ժխտումը կամ մեղմումը պատժվում է Քրեական օրենսգրքի 379/1 հոդվածով:

Նա ասաց, որ այս իշխանություններին պետք է ուղարկել իրենց տեղերը:

Հարցին, թե իշխանություններին հեռացնելու պահը երբ է գալու, նա պատասխանեց. «Երբ որ դուք պատրաստ լինեք»:

Հարցին՝ ինչւ չի հաջողվում հեռացնել այս իշխանությանը, նախկին նախագահը պատասխանեց. «Մի քանի պատճառներ կան. Կան, այսպես ասեմ, ոչ միասնական մոտեցումներ, կա արտաքին սատարում այս իշխանություններին եւ բազամթիվ այլ պատճառներ: Ես սա ասում ոչ թե նորություն հայտնելու նպատակով, այլ ուղղակի փաստ եմ արձանագրում»:

Նա դիմեց «Ազատության» լրագրողին՝ ասելով. «Կոնկրետ ձեր լրատվամիջոցը, եթե 7-8 տարի առաջ այդպիսի խոշտանգումներ լինեին, ձերբկալման այդպիսի մեթոդներ, եթե խոսքի համար ձերբակալեին, ես կարծում եմ՝ շատ մեծ աղմուկ կբարձրացնեիք, բայց չգիտես ինչու այս անգամ մի քիչ… հանում եք աղմուկ, բայց շատ մեղմ»:

Ինչ վերաբերում է ցեղասպանության զոհերի անուն-ազգանունները վեր հանելու առաջարկին, Սերժ Սարգսյանն ասաց. «Դա հիմարություն է, այդպիսի բան չի կարող լինել»:

դիտվել է 150 անգամ
Լրահոս
Տաւուշ. Հայոց Արդի Պատմութեան «Թաւշեայ» Թիւրիմացութեան Տապանաքարը Կամ Չարիքի Վախճանին Խորհրդանի՞շը Հայաստանի կազմաքանդումը կասեցնելու ենք․ կհասնենք մեր նպատակներին․ Գառնիկ Դանիելյան (video) Օր 3. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան Սակրավորը վնասվածքներ է ստացել ոտքի շրջանում Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի 2-րդ հայ սակրավորը վիրավորում ստացավ. Գոհար Սավզյան Սա մեր միակ փրկությունն է․ Արման Նուռը միացել է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը (video) ՀՀԿ-ից` Տավուշյան շարժման մասին Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին Բերետատավորները «գրաժդանսկի» հագնած ոստիկանին էլ էին տարել Կիրանցի բնակիչներ (video) Արթուր Սուքոյանի պաշտպանը պահանջում է առերես հարցաքննել Սուքոյանին և լրագրող Դավիթ Լևոնյանին Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է շարժման մասնակիցներին լրտեսելու․ Սարգսյան Լարված իրավիճակ Կիրանցում․ մեր առաջ մուտքերը փակել են․ հասնելու են Խաչյալի բարձունք (video) Ավտոմեքենաներ են բախվել, որին հաջորդել է հրդեհը. կան վիրավորներ Մեր տղաների հոգիները հենց հիմա ուժ են տալիս մեզ․հերոսի հայր Խաչիկ Մանուկյանը՝ Բագրատ Սրբազանի կողքին (video) Ականի պայթյունից վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Իջեւանի բժշկական կենտրոն Սրբազան պայքարը մոտենում է հաղթական ավարտին․ Էդգար Ղազարյան (video) Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները կանցկացվեն մայիսի 10-ին Ալմաթիում Ի՞նչ է պահանջելու Սրբազանն ու շարժումը Նիկոլ Փաշինյանից (video) Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել Ռուսաստանը ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը Վաալ «Առաջին անգամ եմ տեսնում՝ Եկեղեցին առաջնորդի Հայրենիքի փրկության պայքարը. եկեք աշխարհիկ ցանկություններով և սեփական ամբիցիաները բավարարելով չվնասենք Սրբազանի գլխավորած շարժմանը» Միքայել Արք.Եպ. Աջապահյանի խոսքը` կապված երկրում ստեղծված իրավիճակի ու անելիքների հետ (video) Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Ականազերծման աշխատանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Մայիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am