Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին

ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը, դրանում պնդելով, որ Հայաստանի կառավարության կողմից խոշտանգումների, դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի մասին արժանահավատ տեղեկություններ են ստացել, երկրում շարունակվել են կամայական ձերբակալություններն ու կալանքները, լրջագույն խնդիրներ կան դատական իշխանության անկախության հետ կապված։

«Ազատություն»-ը գրում է՝ զեկույցի հեղինակների գնահատմամբ՝ Փաշինյանի կառավարությունը սահմանափակ քայլեր է ձեռնարկել նախկին և գործող պետական պաշտոնյաների, ինչպես նաև իրավապահների կողմից մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները հետաքննելու և պատժելու համար:

Անպատիժ ոստիկան

ԱՄՆ Պետդեպարտամենտը նշում է, որ Հայաստանում իրավապահների չարաշահումների հին ու նոր դեպքերի անպատժելիությունը շարունակվում է, ենթադրյալ հանցագործները շարունակում են պաշտոնավարել և նույնիսկ առաջխաղացում ստանալ:

Իրավապաշտպաններն այս համատեքստում հիշեցնում են ամիսներ առաջ ԱԺ-ում ընդունված Քրեական օրենսգրքի փոփոխությունները, որոնք թույլ են տալիս հանցագործին ազատվել քրեական պատասխանատվությունից, այդ թվում՝ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում, եթե առաջին անգամ են հանցանք կատարում, զղջում են։

Պետդեպը շեշտում է, որ Հայաստանի նախագահն օրինագիծը ստորագրեց՝ անտեսելով քաղհասարակության բողոքները, որը պնդում էր, որ փոփոխությունը հակասում է Սահմանադրությանը, նպաստում անպատժելիության խորացմանը և կարող է քաղաքական գործիք դառնալ իշխանության ձեռքում:

Ոստիկանության կողմից չարաշահումների մասին հաղորդումների աճ, այդ թվում՝ ոստիկանական բաժանմունքներում․ Պետդեպարտամենտն աննախադեպ է որակում հատկապես փաստաբանների նկատմամբ ոստիկանական բռնությունը, հավելում, որ լրացուցիչ այլ դեպքեր, այդ թվում՝ թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակում գիշերային ակումբի այցելուներին ծեծի ենթարկելը, վկայում են ոստիկանության անպատժելիության աճի միտման մասին:

Զեկույցում տեղ է գտել նաև անչափահասի նկատմամբ բարձրաստիճան ոստիկանի կողմից ֆիզիկական բռնություն կիրառելու աղմկահարույց միջադեպը, ոստիկանական բաժանմունքներում ծեծի այլ դեպքեր:

Փաստելով, որ հայաստանյան օրենքներն արգելում են կամայական ձերբակալությունն ու կալանքը, այդուհանդերձ, զեկույցի հեղինակներն ընդգծում են՝ կամայական, ընտրովի ձերբակալությունները շարունակվել են։

Փաստաթղթում ներկայացված է պաշտոնական վիճակագրությունը՝ 2022 թվականին դատարանները բավարարվել են գրավի դիմաց ազատ արձակելու պահանջների միայն 25 տոկոսը, մինչդեռ Կառավարության պահանջած կալանքի դիմումների 70 տոկոսի դեպքում դատարանները դրական են արձագանքել։

Դատական համակարգը չի համարվում անկախ կամ անաչառ
Չեն վերացել դժգոհությունները դատավորների գործունեության հետ կապված, զեկույցը շեշտում է, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթները կիրառվել են ընտրովի, թափանցիկության պակաս կա այդ հարցով Արդարադատության նախարարության որոշումների կայացման գործընթացում։

«Չնայած օրենքը նախատեսում է անկախ դատական համակարգ, դատական համակարգը չի դիտվում որպես անկախ կամ անաչառ՝ կոռուպցիայի և քաղաքական ազդեցության, բարեփոխումներին դիմադրության և աղմկահարույց սկանդալների պատճառով: Չհաստատված տեղեկություններ կային դատավորների վրա ազդելու՝ Կառավարության և նախկին ռեժիմի ներկայացուցիչների փորձերի մասին», - ասված է զեկույցում։

Պետդեպի հրապարակած փաստաթղթում տեղ են գտել նաևՀՀ կառավարության կոռուպցիան հետաքննած լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը։ Ժողովրդավարական խոստումներով իշխանության եկած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ի պատասխան բացահայտումների դատարանի միջոցով լրագրողից հերքում և միլիոն դրամի բարոյական վնասի փոխհատուցում է պահանջել։ Լրագրողական կազմակերպությունները շեշտում են, որ ըստ էության խուսափելով իր ճշմարտացիությունը ապացուցել դատարանում՝ իշխանությունը դատարանի օգնությամբ պատժիչ գործողության է դիմել՝ հասնելով լրագրողի հաշիվների սառեցմանը:

Իշխող ուժն իր քննադատներին նաև Աժ-ում է պատժել

Զեկույցի հեղինակներն ակնարկում են, որ իշխող ուժն անցանկալի ձայներին պատժում է նաև խորհրդարանում՝ անցած տարվա հուլիսին պաշտոնանկ անելով օրենսդիր մարմնի հանձնաժողովների վերջին ընդդիմադիր նախագահին՝ Թագուհի Թովմասյանին, բացակայությունների պատճառաբանությամբ:

Իրավապաշտպանները հիշեցնում են, որ ավելի վաղ հանձնաժողովների մյուս ընդդիմադիր նախագահները և խորհրդարանի փոխնախագահը ևս պաշտոնանկ են արվել տարատեսակ պատճառաբանություններով։

Ըստ քաղաքացիական հասարակության որոշ խմբերի՝ կոռուպցիայի դեմ պայքարը լճացել է շահերի բախման, տեղեկատվության ազատության հետ կապված խնդիրների և կոռուպցիոն գործերով սակավ դատավճիռների պատճառով: Խնդրահարույց է պետական գնումների համակարգը, այդ թվում՝ մեկ անձից գնումների համատարած պրակտիկան, ինչպես նաև գնումների պայմանագրեր ստացող ընկերությունների և բարձրաստիճան պետական պաշտոնյաների միջև կապերը:

Բանակում մահվան դեպքերը պատշաճ չեն հետաքննվում

Փաստաթղթում ծավալուն անդրադարձ կա բանակում արձանագրվող մահվան դեպքերին՝ մասնավորապես ոչ մարտական պայմաններում, որոնց մի մասը, ինչպես շեշտում են զեկույցի հեղինակները, հաճախ ինքնասպանություն է որակվում, և «իրավապահ մարմիններն այդ մահերը արժանահավատ կերպով չեն հետաքննում»:

«Իրավապաշտպանների կարծիքով՝ զինվորականների մահվան դեպքերի հետաքննության ամենամեծ խոչընդոտը եղել է հիմնական ապացույցների ոչնչացումը կամ չպահպանումը ինչպես զինվորական հրամանատարության (ներքին հետաքննության դեպքերում), այնպես էլ գործով աշխատող կոնկրետ քննչական մարմնի կողմից», - ասվում է զեկույցում:

Աղբյուր` Panorama.am

դիտվել է 358 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-ն 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան Սա հնարավորություն է դուրս գալու նվաստացման, ստորացման վիճակից․ Սուրեն Պետրոսյան (video) Այս իշխանությունները հակահայ օրակարգով են շարժվում. Հովհաննես Ավետիսյան ՔՊ-ական պատգամավորը ԱԺ-ի նիստի ժամանակ թղթե ինքնաթիռ է պատրաստում (տեսանյութ) Ալեն Սիմոնյանը՝ Բագրատ Սրբազանի շարժման ու իրենց վախերի և մտահոգությունների մասին (video) Դուք հե՞չ ասելիք չունեք, երբ ատելություն է տարածվում եկեղեցու նկատմամբ. Մինասյանը՝ Գլխավոր դատախազին (video) Յուրաքանչյուր հայ մայիսի 9-ին պետք է իր ֆիզիկական ներկայությամբ աջակցի արդարության ու արժանապատվության համահայկական շարժմանը Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Տաւուշ. Հայոց Արդի Պատմութեան «Թաւշեայ» Թիւրիմացութեան Տապանաքարը Կամ Չարիքի Վախճանին Խորհրդանի՞շը Հայաստանի կազմաքանդումը կասեցնելու ենք․ կհասնենք մեր նպատակներին․ Գառնիկ Դանիելյան (video) Օր 3. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան Սակրավորը վնասվածքներ է ստացել ոտքի շրջանում Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի 2-րդ հայ սակրավորը վիրավորում ստացավ. Գոհար Սավզյան Սա մեր միակ փրկությունն է․ Արման Նուռը միացել է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը (video) ՀՀԿ-ից` Տավուշյան շարժման մասին Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին Բերետատավորները «գրաժդանսկի» հագնած ոստիկանին էլ էին տարել Կիրանցի բնակիչներ (video) Արթուր Սուքոյանի պաշտպանը պահանջում է առերես հարցաքննել Սուքոյանին և լրագրող Դավիթ Լևոնյանին Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է շարժման մասնակիցներին լրտեսելու․ Սարգսյան Լարված իրավիճակ Կիրանցում․ մեր առաջ մուտքերը փակել են․ հասնելու են Խաչյալի բարձունք (video) Ավտոմեքենաներ են բախվել, որին հաջորդել է հրդեհը. կան վիրավորներ Մեր տղաների հոգիները հենց հիմա ուժ են տալիս մեզ․հերոսի հայր Խաչիկ Մանուկյանը՝ Բագրատ Սրբազանի կողքին (video) Ականի պայթյունից վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Իջեւանի բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Մայիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am