Ե՞րբ ու ինչպե՞ս է որոշվել դուրս բերել ռուս խաղաղապահներին Արցախից. 168.am

Օրերս սկսվել է Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը։ Կրեմլը հաստատեց ավելի վաղ ադրբեջանական մամուլում տարածվող տեղեկությունները, թե ռուս խաղաղապահների անձնակազմն ու զինտեխնիկան դուրս է բերվել Դադիվանքից, որով մեկնարկել է խաղաղապահների դուրսբերման գործընթացը։

«Դա իրոք այդպես է»,- լրագրողների հարցին ի պատասխան՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ սոցիալական ցանցերում ադրբեջանցի մի շարք օգտատերեր Արցախում ռուսական ռազմական շարասյուների տեսանյութեր էին հրապարակել, թե ինչպես է ռուս խաղաղապահների տեխնիկայի շարասյունն անցնում Տերտերի ու Բարդայի շրջաններով։ Ադրբեջանական APA-ն էլ գրել էր, որ ռուս խաղաղապահների անձնակազմն ու զինտեխնիկան դուրս են բերվել Դադիվանքի համալիրից։

«Այսպիսով, Ադրբեջանի տարածքից ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը մեկնարկել է»,- հավելել էր APA գործակալությունը։

Իսկ ադրբեջանական «Թուրան» գործակալությունը հաղորդել է, թե Ադրբեջանի իշխանությունները չեն հաստատում խաղաղապահների դուրսբերման մասին տեղեկությունները։ Արցախում գտնվող Դադիվանքի հայկական միջնադարյան վանական համալիրի «պաշտպանությունը ռուս խաղաղապահները փոխանցել են Ադրբեջանի ոստիկանությանը»։ Այս մասին էլ ֆեյսբուքյան իր էջում գրել էր ադրբեջանցի լրագրող Ռովշան Հուսեյնովը։ Նա տեղեկացրել էր, թե խաղաղապահները հեռացել են Դադիվանքից, և հայկական վանքը հսկում է Ադրբեջանի ոստիկանությունը։

Գաղտնիք չէ, որ ռուս խաղաղապահներն Արցախում տեղակայվել էին 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն՝ 5 տարի ժամկետով։ Ըստ փաստաթղթի՝ նրանց մանդատը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որպեսզի առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից: Բաքուն բազմիցս հայտարարել է, թե Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր։ Թեև հայտարարությամբ ռուս խաղաղապահները պիտի Ղարաբաղում մնան մինչև 2025 թվականը, սակայն 2023թ․ սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո, երբ տեղի ունեցավ արցախահայության բռնի տեղահանություն, Կրեմլից հայտարարեցին՝ պարզ չէ՝ առաջիկայում ինչ ճակատագիր է սպասվում խաղաղապահներին։

Վերջին ամիսներին ռուսական կողմը տարբեր մակարդակներով՝ ՌԴ նախագահի մամուլի խոսնակի, ՌԴ ԱԳ նախարարի ու փոխարտգործնախարարների, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մակարդակով հայտարարում էր․ «Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկվի Ադրբեջանի հետ»։
Սրան զուգահեռ՝ ՌԴ ԱԳՆ-ն նշում էր, որ Ռուսաստանի համար ղարաբաղյան հակամարտության թեման փակված չէ, ռուս խաղաղապահների առաքելությունն այնտեղ ավելի քան պահանջված է, խաղաղապահներն անելիք ունեն Հարավային Կովկասում։ Փետրվարի սկզբին ՏԱՍՍ-ի հետ զրույցում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել էր, թե Ղարաբաղի հայերի մեծ մասը լքել է տարածաշրջանը, դա նրանց դժվար, բայց կամավոր ընտրությունն էր։ «Այս առումով կարևոր է պայմաններ ստեղծել ցանկացողների վերադարձի համար՝ պատշաճ կերպով ապահովելով նրանց իրավունքները և անվտանգությունը։ Մենք պատրաստ ենք ամեն հնարավոր օգնություն ցուցաբերել այս գործընթացին, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի միջոցով, որի ներկայությունը մեծ նշանակություն ունի»,- նշել էր նա։

Ինչ վերաբերում է 2025 թվականի նոյեմբերից հետո ռուսական խաղաղապահ կոնտինգենտի լիազորությունների ընդլայնմանը, ապա, ըստ նրա, դա կախված կլինի տարածաշրջանում տիրող իրավիճակից և Բաքվի հետ համապատասխան պայմանավորվածություններից։ Դրանից օրեր անց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, թե Մոսկվան և Բաքուն քննարկում են հայ բնակչության՝ Ղարաբաղ վերադարձի հեռանկարները։ Նա նշել էր, թե հայերի հնարավոր վերադարձը պետք է իրականացվի՝ «նրանց իրավունքների և անվտանգության պատշաճ ապահովմամբ»։ Այլ թեմաների թվում Բաքուն և Մոսկվան, ըստ Զախարովայի, քննարկում են Լեռնային Ղարաբաղում համատեղ պարեկային ծառայության կազմակերպումն ու պատմական ու կրոնական հուշարձանների պահպանությունը։

Դեռևս փետրվարին, ըստ որոշ դիվանագիտական տեղեկությունների, նախապատրաստվում էին ռուս-ադրբեջանական շփումներ ռուս խաղաղապահների գործունեության վերաբերյալ։ Մարիա Զախարովան ակնարկել էր, որ այդ շփումների օրակարգում էր լինելու նաև Ղարաբաղ հայերի վերադարձի հարցը։ Սակայն երկու ամիս անց պաշտոնական որևէ մեկնաբանություն չկա, թե ինչ արդյունքի են հանգել բանակցող կողմերը։ Բայց այժմ արդեն պարզ է դարձել, որ խաղաղապահները լքել են Դադիվանքը։
Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը որոշում է կայացրել Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման մասին։

«Գործընթացն արդեն սկսվել է, Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ՝ այս որոշումը կյանքի կոչելու համար»,- հավելել է Ալիևի օգնականը։

«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ ամբողջական տեղեկատվությունը դեռ հասանելի չէ, ինչը կարևոր է։ Ըստ նրա, գուցե տեղի է ունենում խաղաղապահների մասնակի դուրսբերում, կամ չի բացառվում, նաև ամբողջական, քանի որ այդ հարցում ռուս-ադրբեջանական բանակցություններ էին նախատեսվում։

«Ամենայն հավանականությամբ, կողմերը որոշումներ են կայացրել, սակայն շատ կարևոր է հասկանալ, թե կոնկրետ ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, քանի որ ռուսական կողմը հստակ օրակարգ ուներ այդ բանակցությունների համար, և եթե չի հաջողվել այն քննարկել, ավելին՝ խաղաղապահները ռեգիոնը լքում են նախատեսվածից շուտ, ուրեմն թերևս պարզ է, որ ադրբեջանական կողմը հարցերը սուր է դրել։ Սակայն վերջին շրջանում թվում էր, թե Ադրբեջանն այս հարցն առանձնապես չի շահարկում՝ հասկանալով նաև, որ կոնտինգենտի դուրս գալուց հետո այնուամենայնիվ Արևմուտքը գուցեև բարձրացնի Ղարաբաղի հայերի իրավունքների և հետ վերադառնալու ու երաշխիքներ ստեղծելու հարցը, որի դեպքում անհրաժեշտություն է լինելու տեղակայել որոշակի կոնտինգենտ, այս դեպքում՝ Արևմուտքը կհավակնի նման կոնտինգենտի»,- նման կարծիք հայտնեց Խրամչիխինը։

Նա հակված է կարծել, որ խաղաղապահներն այս փուլում ամբողջությամբ չեն լքում Ղարաբաղը։ «Դա այս փուլում ձեռնտու չէ ո՛չ Մոսկվային, ո՛չ Բաքվին։ Եթե դա այդպես չէ, ապա կան հանգամանքներ, որոնցից մենք տեղյակ չենք»,- ասաց նա։

Խրամչիխինը գտնում է, որ այս փուլում խաղաղապահների ելքը Ղարաբաղից մի քանի բան է նշանակում։ «Նախ՝ սա ռուսական օրակարգի թուլության նշան է, սա բարդացնում է Ղարաբաղի հայերի հնարավոր վերադարձի հարցի բարձրացումը և ամրապնդում Ադրբեջանի ստեղծած ստատուս-քվոն։ Մյուս կողմից՝ այն իրավիճակում, որում ներկայումս Ռուսաստանն է, բարդ էր ակնկալել, որ ՌԴ-ն լուրջ ռեսուրս է ներդնելու այս բանակցությունները հաջողությամբ ավարտին հասցնելու և Ադրբեջանի հետ խնդիրներ ստեղծելու համար, հատկապես, երբ Հայաստանի հետ հարաբերությունները ներկայիս անհեռանկար փուլում են»,- ասաց նա։

Իր հերթին՝ Վլադիմիր Եվսեևը գտնում է, որ խաղաղապահների ամբողջական դուրսբերումը բացառել պետք չէ, քանի որ ՀՀ-ն ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, և ՌԴ-ի կողմից դուրսբերման պահանջի չկատարումը ստեղծելու էր ուղիղ առճակատում Մոսկվայի և Բաքվի միջև, ինչը հիմա անցանկալի զարգացում է ՌԴ-ի համար։

«ՌԴ-ն միայնակ էր խաղաղապահության իր դերակատարության հարցում այդ առաքելության մեկնարկից ի վեր։ Տեղակայման չորսից ավելի տարիների ընթացքում խաղաղապահներն իրենց գործունեության ընթացքում միայն խնդիրներ են ունեցել, հեղինակազրկվել երկու կողմերից, ուստի միայնակ պայքարելը մի իրավիճակում, երբ ՌԴ-ն պատերազմի մեջ է, անիմաստ կլիներ»,- ասաց Եվսեևը։

Սակայն վերլուծաբանը հորդորում է սպասել ՌԴ պարզաբանմանը՝ հիմք ընդունելով հենց դա։

դիտվել է 513 անգամ
Լրահոս
Ի՞նչ պատերազմ․ Ալիևը հիմա Փաշինյանի ձեռքերով անում է ամենասարսափելին․ Վազգեն Մանուկյանը՝ Կիրանցում (video) Նիկոլի հաջորդ հարվածը Տավուշից հետո․․․ Երվանդ Բոզոյան (video) Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը՝ ի աջակցություն Տավուշում ակցիաների (video) Բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ Սարսափելի մանրամասներ Փաշինյանի հետ հանդիպումից․ կամուրջն անցնում է Ադրբեջանին․ (video) Բաքվում բացվել է «Արևմտյան Ադրբեջան» հեռուստաալիքը Մայիսին օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի, տեղումների քանակը՝ նորմայից ավել Աննա Հակոբյա՛ն, մայրը այդ պահին մի բան պետք է աներ․ ձեր երեխային դուք տեսա՞ք․ Արամ Սարգսյան (video) ՔՊ-ն խոսում է բռնության անթույլատրելիության մասին, իսկ երեկ ոստիկանները քաշքշում էին լրագրողին Տագնապալի ու սարսափելի օրեր ենք ապրում․ Բագրատ Սրբազան (video) Բաքվում պաշտոնական արարողությամբ բացվել է «Արևմտյան Ադրբեջանի հեռուստաընկերության» շենքը Մենք ադրբեջանցուն հող չունենք տալու, հող ծախելու չունե՛նք․ կիրանցի (video) Իրաքը Թուրքիայի հետ սահմանին երկու ռազմակայան է ստեղծել «Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ Ալիև ՔՊ-ն ու Նիկոլն ամեն վայրկյան ցույց են տալիս իրենց այլանդակությունը․ Լարիսա Ալավերդյան (video) Բերքաբերի մոտ ճշտվել են այն կետերը, որտեղ սահմանային սյուներ են տեղադրվելու Ալիև շանորդին թող իմանա՝ կրակեց, կրակելու ենք (video) Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել 36 կգ ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ռուբլու գողության մասին Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը՝ ի աջակցություն Տավուշում ակցիաների Ներսից ականազերծող ու թշնամու ճամփեն բացողներն ուրիշներին 5-րդ շարասյուն են անվանում․ Բաբայան Փաշինյանի հետ հանդիպումից հետո կիրանցիների պայքարը նոր թափ է ստանում․ չենք նահանջում (video) Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենա մարդ, որ չիմանա, որ Սրբազանը կուսակրոն հոգևորականն է, որը չի կարող որդիներ ունենալ. Լիլիթ Գալստյան Ինչո՞ւ է իրականում պետք այս պահին հնարավորինս արագ գրավել Տավուշի ամենաամրացված հատվածները. Վարուժան Գեղամյանը Ադրբեջանից հարցում է հրապարակել Ո՞վ և ինչո՞ւ սպանեց հազարավոր զինվորներին․ մեկնաբանում է Էդգար Ղազարյանը (video) Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թ.-ի ցեղասպանության հոգեցնցման վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am