Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն

«Փաստ» օրաթերթը գրում է.


Առողջապահության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2002 թ. հունիսի 29-ի թիվ 867 որոշման մեջ: Նշվում է, որ ներկայում նախարարության կողմից փուլ առ փուլ ուսումնասիրվում են կառավարության նշված որոշմամբ բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները: Ուսումնասիրության նպատակն է վեր հանել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են լիցենզավորման գործընթացին, հանել արդեն իսկ ոչ արդիական պահանջները և ներառել նորագույն և արդյունավետ սարքավորումներ, ինչպես նաև վերանայել կադրային պահանջները՝ ներկայիս կրթական ծրագրերին համապատասխան:

Հայաստանի կառավարության 2022 թ.-ի փետրվարի 3-ի «Առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի օրինակելի կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու և կառավարության 2011 թ.-ի հուլիսի 7-ի N 992-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 129-Ն որոշման 3-րդ կետի՝ Առողջապահության նախարարի և համապատասխան մարզպետի համատեղ հրամանով հաստատվել են գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի հայտարարության տեքստի և մրցույթի հավակնորդներին ներկայացվող պահանջները, որոնցով Գյուղական բժշկական ամբուլատորիաներ/ առողջության առաջնային պահպանման կենտրոնների, գյուղական առողջության կենտրոնների գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի հավակնորդներին սահմանվել են ներկայացվող պահանջներ՝ բարձրագույն բժշկական կրթություն՝ ներքին հիվանդություններ (թերապիա) կամ մանկաբուժություն կամ ընտանեկան բժշկություն մասնագիտությամբ:

Կառավարության 2002 թ.-ի հունիսի 29-ի թիվ 867 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծով առաջարկվում է վերանայել և արդիականացնել բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար անհրաժեշտ սարքավորումների և գործիքների, ինչպես նաև կադրային պահանջները:

Այս նախագծով վերանայվում և արդիականացվում են բժշկական օգնության և սպասարկման մեծերի ու մանկական սրտաբանական տեսակներով հիվանդանոցային և արտահիվանդանոցային, սրտային վիրաբուժական, ինտերվենցիոն սրտաբանական, ինտերվենցիոն առիթմոլոգիական տեսակներով հիվանդանոցային պայմաններում, անոթային վիրաբուժական տեսակով հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում գործունեության իրականացման համար անհրաժեշտ սարքավորումների և գործիքների, ինչպես նաև կադրային պահանջները, նշված տեսակներով ցերեկային ստացիոնար պայմաններում գործունեության իրականացման համար նախատեսվում են սահմանափակումներ: Նախագծի ընդունումը պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Եկեղեցին անբարոյականներին 24 ժամ է տալիս․ Դավիթ Սահակյանց (video) Մայիս ամսվա եղանակի կանխատեսումը Սույն անձն ունի 24 ժամ՝ իր կողմից տարածած ակնհայտ սուտ տեղեկատվության հերքման և զրպարտության համար ներողության հայցման համար Ի՞նչ պատերազմ․ Ալիևը հիմա Փաշինյանի ձեռքերով անում է ամենասարսափելին․ Վազգեն Մանուկյանը՝ Կիրանցում (video) Նիկոլի հաջորդ հարվածը Տավուշից հետո․․․ Երվանդ Բոզոյան (video) Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը՝ ի աջակցություն Տավուշում ակցիաների (video) Բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ Սարսափելի մանրամասներ Փաշինյանի հետ հանդիպումից․ կամուրջն անցնում է Ադրբեջանին․ (video) Բաքվում բացվել է «Արևմտյան Ադրբեջան» հեռուստաալիքը Մայիսին օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի, տեղումների քանակը՝ նորմայից ավել Աննա Հակոբյա՛ն, մայրը այդ պահին մի բան պետք է աներ․ ձեր երեխային դուք տեսա՞ք․ Արամ Սարգսյան (video) ՔՊ-ն խոսում է բռնության անթույլատրելիության մասին, իսկ երեկ ոստիկանները քաշքշում էին լրագրողին Տագնապալի ու սարսափելի օրեր ենք ապրում․ Բագրատ Սրբազան (video) Բաքվում պաշտոնական արարողությամբ բացվել է «Արևմտյան Ադրբեջանի հեռուստաընկերության» շենքը Մենք ադրբեջանցուն հող չունենք տալու, հող ծախելու չունե՛նք․ կիրանցի (video) Իրաքը Թուրքիայի հետ սահմանին երկու ռազմակայան է ստեղծել «Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ Ալիև ՔՊ-ն ու Նիկոլն ամեն վայրկյան ցույց են տալիս իրենց այլանդակությունը․ Լարիսա Ալավերդյան (video) Բերքաբերի մոտ ճշտվել են այն կետերը, որտեղ սահմանային սյուներ են տեղադրվելու Ալիև շանորդին թող իմանա՝ կրակեց, կրակելու ենք (video) Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել 36 կգ ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ռուբլու գողության մասին Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը՝ ի աջակցություն Տավուշում ակցիաների Ներսից ականազերծող ու թշնամու ճամփեն բացողներն ուրիշներին 5-րդ շարասյուն են անվանում․ Բաբայան Փաշինյանի հետ հանդիպումից հետո կիրանցիների պայքարը նոր թափ է ստանում․ չենք նահանջում (video) Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենա մարդ, որ չիմանա, որ Սրբազանը կուսակրոն հոգևորականն է, որը չի կարող որդիներ ունենալ. Լիլիթ Գալստյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am