Սրբապղծությունը պատժելու իրավունքը. լեգիտիմ. 168.am

Գարշելի է տեսարանը, որում երկրի ղեկավարը հսկայաքանակ ավտոշարասյունով, տասնյակ թիկնապահներով այցելում է այդ նույն երկրի քաղաքացիներին ու այդ նույն երկրի մետաղակտորե մակետը թափահարելով՝ նրանց համոզում, որ իրենց բնակավայրերը պետք է հանձնվեն թշնամուն։

Դա արժանապատվության ու բարոյականության չգոյության մասին պատմող տեսարան է, որովհետև դրանց առկայության դեպքում՝ թափահարողը նվազագույնը պետք է հրաժարվեր իշխանությունից, իսկ եթե նամուսը հերիքեր՝ պետք է թափահարեր կախաղանի պարանը՝ պետությունն այդ օրին հասցնելու մեղավորության գիտակցմամբ։

Արցախի 120.000 հայերին տնից զրկելուց հետո Նիկոլ Փաշինյանն անցել է Հայաստանի սահմանամերձ բնակավայրերին՝ երևի վստահ լինելով, որ 120.000 արցախցիների տներից զրկումը մարսելով, մի քանի հարյուրինը կամ հազարինը կմարսի ու կմարսի։ Նա դա անում է՝ քարտեզներ, միջազգային իրավունք, լեգիտիմություն, ժողովրդավարություն և ֆորմալ այլ հասկացություններ մեջբերելով։

Դրանք բոլորը, սակայն, ոչ մարդկային, անհոգի ու անմարմին, անմիս ու անհոգի հարթություններ են։ Դրանք մարդու հետ կապ չունեն։ Ու այդ հարթությունները կապ չունեն տան, ոչ թե ֆիզիկական տան, այլ ընտանիքի, քրտինքով շինված օջախի հետ, որը, կացարան լինելուց առաջ ու դրանից ավելի՝ հոգևոր կառույց է՝ շաղախված մարդկանց հիշողություններով, հույզերով, զրկանքներով ու հույսերով։


Ահա դրանք խլելու համար է Նիկոլ Փաշինյանն այցելել նաև իր հարազատ Տավուշի մարզ ու մարդկանց համոզում է, որ օջախի փոխարեն՝ կարելի է պետական վարկով տուն կառուցել, սուբսիդիայով մեկ այլ վայրում կացարան շինել, և այդպես շարունակ։ Նրա այս համոզումն այդքան լկտի ու սատանայական չէր հնչի, եթե համոզողը լիներ սովետական պրարաբ կամ շարքային եվրոյոնջա։ Բայց համոզողը մեկն է, ում ամեն մի պաստառից հաշված տարիներ առաջ ծորում էր «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքը» արտահայտությունը։

Ահա, պետությունն իր օջախի հետ նույնացնողն այսօր բյուրոկրատական հանգստությամբ օջախատերերին հորդորում է հրաժարվել իրենց բնակավայրերից՝ փոխարենը խոստանալով ֆինանսավորել նրանց տեղափոխությունը։ Բայց քանի որ համոզելը կարող է չստացվել, նա զուգահեռաբար շանտաժ է անում՝ վախեցնում է պատերազմով՝ ադրբեջանական սուրհանդակի հանգույն օրով ու ժամով ներկայացնելով չհամաձայնելու դեպքում սկսվելիք պատերազմի ժամկետը։

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի կազմաքանդումը սկսել է կենսական հասկացությունների նենգափոխումից ու այլասերումից։ Սկզբում դա օջախն էր ու ժողովուրդը, հետո՝ եկեղեցին, հետո՝ «Հայոց պատմության» դասագրքերը, հետո անցավ Արարատ սարին ու զինանշանին՝ հայրենիքին և պետությանը։ Բոլոր այդ նենգափոխումների ու այլասերումների գլխավոր նպատակն է՝ մարդկանց համար հիմնարար, ավանդական արժեքներն ու հասկացությունները զրկել հոգևոր բաղադրիչից՝ օջախը դարձնելով կացարան, հայրենիքը՝ բնակության տարածք, պետությունը՝ հարկեր հավաքագրող համակարգ։

Այդ քաղաքականության հիմքում պրագմատիկ հաշվարկն է․ եթե պետության շահ է հռչակվում տնտեսական աճը, իսկ պետության թիվ մեկ հերոս՝ հարկ վճարողը, ապա ցանկալի է, որ քաղաքացիները հնարավորինս զուրկ լինեն հոգևոր ապրումներից, ավանդական-ազգային կապանքներից, պատմական ժառանգությունից, մշակույթից, հիշողություններից, ոչ նյութական ամենայնից, ինչը կարող է խանգարել մեքենայաբար աշխատելուն, արժեք ստեղծելուն և ավելի շատ հարկ վճարելուն։

Նիկոլ Փաշինյանի, նրա իշխանության շարունակականությունը նշանավորվելու է հայ մարդու, հայկականության հոգևոր հիմքի հանդեպ տարած հաղթանակով։ Դա կարող է խափանվել միայն այն դեպքում, երբ այդ նույն հայ մարդը կվերագտնի իրեն՝ առաջին հերթին հենց հոգևոր, արժեքային հարթությունում, և սեփական օջախը պղծողի հետ կվարվի այնպես, ինչպես վարվել է ավանդաբար՝ պղծողին պատժելու ամենալեգիտիմ իրավունքով։

Հարություն Ավետիսյան

168.am

դիտվել է 389 անգամ
Լրահոս
Ողբերգության մեղավորներից մեկը ԱՄՆ-ն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Հազարամյակների Կիրանց գյուղը սարքում են Ադրբեջանի փայ․ Գառնիկ Դանիելյան (video) Սրբազանի շախն ու Նիկոլի ցայտնոտը․ Սուրեն Սուրենյանց (video) Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում». Արման Թաթոյան Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի վրա ադբեջանցիները վաղուց էին աչք դրել Իրանական ողբերգության մեջ պետք չէ բացառել նաև ներքին գործոնը. Վահե Դավթյան Հայկ Մարությանը շարունակում է Նիկոլի թիմակից մնալ Հայտնի փաստաբանները միացել են փաստաբանների գործադուլին Այս պահին ԻԻՀ-ն, փաստացիորեն, ՀՀ-ի անվտանգության երաշխավորն է․ ճիշտ կլինի` ՀՀ-ում մեկօրյա սուգ հայտարարվի․ Արմեն Այվազյան Անձրև, ամպրոպ ու կարկուտ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Կադրեր Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման վայրից «Ճանաչում եմ քեզ՝ անդրանիկ որդի սատանայի»․ Բագրատ Սրբազանը հատուկ խոսքերով դիմեց իշխանությանը (video) Բագրատ Սրբազանին Կիրանցը պաշարած ոստիկանները թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց Ոստիկանների կողմից Կիրանցի շրջափակման հետևանքով գյուղում սննդի խնդիր է առաջացել ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը Հայաստան Time «Список потенциальных подозреваемых в загадочной смерти президента Ирана Раиси». Часть 3 ՇՏԱՊ․ Կիրանցը կիսում են․ մեկ սյուն դրել են դպրոցի մոտ, մեկը վագոն–տնակի․ ընդդիմադիր (video) Time «Список потенциальных подозреваемых в загадочной смерти президента Ирана Раиси». Часть 2 Time «Список потенциальных подозреваемых в загадочной смерти президента Ирана Раиси». Часть 1 Bloomberg анализирует возможные последствия гибели президента Ирана Բագրատ սրբազանի շունը՝ Ոսկին՝ Կիրանցի ճանապարհին (video) Այս պահին շինարարական տեխնիկա է աշխատում. Միջպետական ճանապարհի մաս կազմող կամուրջը հանձնվում է. փորձում են արագ տեմպերով նորը կառուցել ՇՏԱՊ․ հենց հիմա շրջափակված է Կիրանցը․ Արթուր Հայրապետյանը՝ Կիրանցից՝ տաղավար (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 21-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 21-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am