Տավուշի այդ 4 գյուղերն ադրբեջանական են, ՀՀ-ին չեն պատկանում, պետք է վերադարձնել․ ՔՊ-ական պատգամավոր

Տավուշի այդ 4 գյուղերն ադրբեջանական են, ՀՀ-ին չեն պատկանում․ 24news.am-ի հետ զրույցում ասել է Տավուշի մարզից ՔՊ պատգամավոր Վահե Ղալումյանը, ում խոսքով՝ դրանք սահմանազատող և սահմանագծող հանձնաժողովը պետք է որոշի վերադարձնել։

«Ոչ մի բան չի խոստացվել, որ որևէ բան պետք է տրվի Բաղանիսից ու Բերքաբերից։ Սահմանազատումը պետք է իրականացվի Տավուշի մարզում՝ ընդհանուր։ Հայաստանի Հանրապետությունում նման գյուղեր չկան և ՀՀ-ի տիրապետության տակ գտնվելը բացարձակապես կապ չունի, կա միջազգային իրավունք, Ադրբեջանի տիրապետության տակ էլ բազմաթիվ հողեր կան Տավուշի մարզից, այդ հանձնաժողովի խնդիրն է լինելու՝ ինչ անել»,-ասել է նա։

Պատգամավորը նշել է, որ ՀՀ-ի 29 800 քառ կմ սահմաններից վերադարձնելու մասին խոսք չկա։ «Որքանով ես եմ տեղյակ, նշված գյուղերը՝ տարածքները, նախկինում ադրբեջանական բնակեցված գյուղեր են եղել, իսկ մեր 31 գյուղեր, որոնց մասին վարչապետը բարձրաձայնել է և որոնց մասին բոլորն են խոսում, դրանք գյուղերի տարածքներ են, հանդամասեր են, խոտհարքներ են, վարելահողեր են։ Իսկ նշված 4 գյուղերը ադրբեջանական նախկին բնակեցված գյուղեր են եղել»,-ասել է նա։

Ղալումյանը համաձայնվեց, որ այդ 4 գյուղերը հանձնելուց հետո, իհարկե, Վերին Ոսկեպարում բարդություններ լինելու են, որովհետև ճանապարհը տեղաշարժվելու է։

Ըստ նրա, այդ գյուղերում, որոնք պետք է վերադարձվեն, հայեր չեն ապրում։

Իսկ թե ինչպես է լուծվելու Արծվաշենի հարցը՝ ասաց, որ որոշում է կայացվել պրոցեսը սկսել Տավուշի մարզից։ Իսկ թե երաշխիք կա՞, որ նրանք էլ կվերադարձնեն՝ ասել է, որ որևէ երաշխիք չեն կարող տալ։

դիտվել է 623 անգամ
Լրահոս
Հովհաննեսը չի պատկերացնում, որ հայրենքի համար կարող են մարդիկ առանց գումարի ակցիա անել․ Հովհաննես Հարությունյան Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն Իրաքը Թուրքիայի սահմանին 2 ռազմաբազա կտեղակայի ««Խաղաղության» են պատրաստվում…». Վարուժան Գեղամյան «Դավաճանը հողեր է հանձնում». պաստառներ՝ Կառավարության ներկայացուցիչների դիմաց Ապրիլի 17-29-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքները Հայաստանի արդի մարտահրավերները եւ դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները Վրաստանն ու նոր աշխարհաքաղաքականությունն Անդրկովկասում Ավտոերթ Գյումրիում` ի պաշտպանություն Տավուշի (Տեսանյութ) Հրապարակված քարտեզից պարզվեց, որ Կիրանցի պատմական կենտրոնը, որտեղ հարյուրավոր տարիներ եղել են գյուղի եկեղեցին, գրասենյակը և այլն, չգիտես ինչու՝ կարող է Ադրբեջանին պատկանել․ Նազարյան Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը «Դատախազության գործունեության մասին հաղորդման» մեջ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին կատարված անդրադարձը պարունակում է իրականությանը, մեղմ ասած, չհամապատասխանող տեղեկություններ․ Մելիքյան Տավուշում չեմ տեսել գեթ մի մարդ, որն անտարբեր լինի իր հողի նկատմամբ․ Այս մարդիկ արժանապատվության, պատվի, կամքի, հայրենասիրության ամբարումն են․ Պետրոսյան Եթե ադրբեջանցիներին այդքան մոտ թողնեն, անտառներից դիվերսանտներ էլ կարող են գյուղեր մտնել․ Ոսկեպարցի Մանկապղծության փորձ է կատարվել Երևանում դրբեջանի պատգամավորն առաջարկում է Արծվաշենը վերադարձնել Հայաստանին Կիրանցի բնակիչները եկել են Փաշինյանի հետ հանդիպման ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հերթական չհայտարարված այցն է կատարել Կիև Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am ԽՍՀՄ քարտեզներով 4 գյուղը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ Արդարադատության նախարարություն Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am