Ռուսաստանը շատ բարձր գին է վճարում. ունի ավելի քան 350,000 զոհ և վիրավոր. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գնահատականներով՝ Ռուսաստանի կորուստներն Ուկրաինայի դեմ պատերազմում վերջին շրջանում զգալիորեն աճել են, ինչի մասին Բրյուսելում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։ Այս մասին գրում է dw.com-ը:
Նա տեղեկացրել է, որ արևմտյան հետախուզական ծառայությունները ենթադրում են, որ սպանված և վիրավոր ռուսաստանցի զինվորների թիվը գերազանցել է 350 հազարը։
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ Ռուսաստանը շատ բարձր գին է վճարում «փոքր» տարածքային նվաճումների համար։