ՀՀ կառավարության կողմից հրահանգ է իջեցվել՝ արգելել որևէ մեկի մուտքը Վերին Ոսկեպար. Մասիս Շիրոյան

Ոսկեպարից տեղեկություններ ենք ստանում, որ վերջին օրերին ադրբեջանական կողմի ներկայացրած պահանջները ժողովրդի մոտ անհանգստություններ են առաջացրել։ Մարդիկ վախեցած են, բայց նաև խուսափում են նման թեմաները հեռախոսով քննարկել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմեց «Մարտական եղբայրություն» միաբանության անդամ Մասիս Շիրոյանը՝ ընդգծելով, որ մարտի 17-ին պատրաստվում են այցելություն կազմակերպել դեպի Վերին Ոսկեպար։

«Կգնանք, տեղում մարդկանց հետ էլ կշփվենք, այցելուներին էլ կծանոթացնենք այն տարածքների հետ, որոնք Ադրբեջանն ասում է, թե իր տարածքներն են։ Այնտեղ հին հայկական պատմամշակութային կոթողներ կան, եկեղեցի կա, բերդեր կան։ Դրանք ապացուցում են, որ այդ տարածքը Հայաստանի անբաժանելի մասն է ու չի կարող լինել Ադրբեջանինը»,- նշեց Մասիս Շիրոյանը։

Հատկանշական է, որ մի քանի օր առաջ Շիրոյանին՝ միաբանության անդամներից մեկի հետ, արգելել են այցելել Վերին Ոսկեպար։

«Իրականում, խնդիրներն սկսվեցին, երբ ադրբեջանական հեռուստաընկերությունը նախորդ տարվա դեկտեմբերին հայտարարեց, որ Ոսկեպարում հայկական խմբերը մարզումներ են իրականացնում, իրենք հայտարարում էին, որ հայերը դիվերսիոն խմբեր են պատրաստում այդ տարածքում։ Ադրբեջանական կողմից պահանջ է եղել մեր կառավարությանը՝ հրահանգ է իջեցնել արգելելու առհասարակ բոլորի մուտքը տվյալ տարածք։ Արդյունքում, հունվարից սկսած այդ հատված բոլորի մուտքն արգելվում է»,- նշել է Շիրոյանը։

Նրա փոխանցմամբ՝ նախ տպավորություն էր, թե փորձում են խոչընդոտել կրակային պարապմունքների իրականացումը, բայց իրականում, առհասարակ, մուտքն են արգելում։

«Մենք ցույց տվեցինք, որ խնդիրը միայն կրակային պարապմունքները չեն, այլև՝ այցերն այդ տարածք։ Մենք հայտարարեցինք, որ դա մեր տարածքի մի մասն է ու գնում ենք այնտեղ՝ հանգստանալու, բայց մեզ մոտեցան 2 ոստիկան, այդ թվում՝ Նոյեմբերյանի փոխոստիկանապետը և ասացին, որ տարածքն անօրինական է, ու մեր գտնվելն այնտեղ նույնպես անօրինական է։ Մենք փորձել ենք ճշտել, թե էդ ոնց է անօրինական, մեզ ասացին, որ իրենց ասել են, որ ադրբեջանական տարածք է ու արգելել մուտք գործել այնտեղ»,- պատմել է մեր զրուցակիցը։

Ընդ որում, սա այն դեպքում, երբ Վերին Ոսկեպարն, առհասարակ, սահմանամերձ չէ, եւ, ինչպես նշեց մեր զրուցակիցը, գտնվում է թիկունքում, սահմանամերձ է Ոսկեպար գյուղը, որտեղ հայերն ապրում են, իսկ Վերին Ոսկեպարը որևէ ընդհանուր սահման չունի Ադրբեջանի հետ։

«Նոյեմբերյանի փոխոստիկանապետը հայտնեց, որ իր համար խնդիր չէ թույլ տալ, բայց ինքը քաղաքական հրահանգ ունի։ Քաղաքական իշխանությունը և ընդդիմությունը այս հարցի մասին առհասարակ բան չեն խոսում»,- ասել է Մ.Շիրոյանը։

Հարցին, թե մտավախություն չունի, որ ամսի 17-ին նախատեսված այցը Վերին Ոսկեպար եւս կխոչընդոտվի՝ նա նշեց, որ ակնկալում է, որ լրագրողներ եւս կլինեն այցի ընթացքում, ովքեր կլուսաբանեն ողջ ընթացքը։

Կայքն ակնկալում է ՀՀ ՆԳՆ-ի պաշտոնական պարզաբանումը՝ նյութում քաղաքացու կողմից ներկայացված հանգամանքների վերաբերյալ։

դիտվել է 406 անգամ
Լրահոս
Արամ Սարգսյան, Զավենի որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Սպարապետի քույր կամ «հոպլո», բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել. Բագրատ Սրբազան Իսրայելի ռազմավարական խնդիրն է Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելը. արևելագետ Ոստիկանական ստորաբաժանումները սահմանափակում են մեր տեղաշարժը, առայժմ չի հաջողվում ստանալ մանրամասն տեղեկություններ. Դանիելյան Իրաքի վարչապետը ՆԳՆ-ին հանձնարարել է օգնել որոնել Իրանի նախագահի ուղղաթիռը Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. Հայաստանը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն. ԱԳՆ Բաքվում սարսափում են, որ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի պատճառները կարող են կապվել իսրայելական միջամտության հետ. Վարդան Ոսկանյան Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի այցելել Հայաստան․ ՏԱՍՍ Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգված է․ Reuters Ռայիսիի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքներում օդային աշխատանքները դադարեցվել են մառախուղի պատճառով․ Իրանի ԱԻՆ Իրանի նախագահի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրեր Ռաիսիի ուղղաթիռի որոնողական աշխատանքներում ներգրավված են փրկարարական և արագ արձագանքման 40 խմբեր և ԱԹՍ-ներ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կարգադրել է բոլոր ուժերն օգտագործել Ռաիսիի ուղղաթիռի որոնման համար Վաղը մեկնելու եմ Կիրանց․ Սրբազան Եթե Իրանի նախագահն ու ԱԳՆ-ն մահացած լինեն, ապա չպետք է բացառել, որ գործ ունենք ահաբեկչության հետ․ թյուրքագետ ՀՐԱՏԱՊ. Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել. ինչ է հայտնի Կիրանցիները, ի նշան բողոքի, ոտքով շարժվում են ոստիկանական շրջափակման մեջ հայտնված պատգամավորների մոտ Ում հրամանները կատարում ես, Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս․ Աբրահամյանը՝ ոստիկանապետին Գողը տնից չլիներ, եզը երդիկից չէին տանի Իրանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են անցկացրել Ելիսեյան պալատը վայր է փնտրում «նոր» Նոր Կալեդոնիայի համար՝ ընտրելով Վրաստանի ու Հայաստանի միջև. Զախարովա
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am