Ուսուցիչների 400.000-ի շահարկումն ու իրական պատկերը. վիճակագրություն

Երկու տարի առաջ՝ 2022 թ. ապրիլին, ՀՀ կառավարությունն ընդունել էր որոշում, ըստ որի՝ կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների դրույքաչափը դարձել էր 200 000 դրամ։ Այդ ժամանակ դեռ նշվել էր, որ ատեստավորում անցած ուսուցիչները 30-50 % հավելավճար կստանան։ 2023 թ. սեպտեմբերին էլ ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, հայտարարելով ուսուցիչների ատեստավորման նոր փուլի մեկնարկի մասին՝ նշեց, որ մի քանի տասնյակ ուսուցիչ տվյալ պահին ստանում է 400.000 դրամ և ավելի աշխատավարձ։

Yerkir.am-ը նախարարությունից ստացված պաշտոնական տվյալների հիման վրա ուսումնասիրել և հաշվարկել է, թե իրականում ՀՀ ուսուցիչների ո՞ր տոկոսն է ստանում հայտարարված նման բարձր աշխատավարձ, և ինչպիսի՞ն է իրական պատկերն ընդհանրապես:

Ըստ պաշտոնական տվյալների՝ ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում բացառապես ուսուցչական դրույքային ծանրաբեռնվածությամբ աշխատող 26,009 ուսուցիչներից 15,575 ուսուցիչ կամ հանրապետության ուսուցիչների ընդհանուր թվի 60 %-ը ստանում է մինչև 150,000 ՀՀ դրամ աշխատավարձ: Տվյալ ցանկում ներառված չեն այլ պաշտոնային ծանրաբեռնվածություն ունեցող մանկավարժական աշխատողները, օրինակ՝ գրադարանավար, լաբորանտ, փոխտնօրեն և այլն:

Ստացված տվյալերի համաձայն՝ մինչև 8,965 ուսուցիչ կամ ուսուցիչների ընդհանուր թվի 34,5 %-ը ստանում է մինչև 250,000 ՀՀ դրամ աշխատավարձ, 250000-400000 դրամ՝ 1313 կամ 5 %-ը, իսկ 400000 դրամ և ավելի՝ ընդամենը 156 ուսուցիչ կամ 0,6 %-ը:

Ստացվում է, որ, չնայած իշխանությունների ամպագոռգոռ հայտարարություններին ու, իբր, արված ռեֆորմների արդյունքում աննախադեպ բարձրացված աշխատավարձերին, իրականում հանրապետության ուսուցիչների թվի առյուծի բաժինը՝ 60 %-ը, ստանում է մինչև 150,000 դրամ աշխատավարձ: Այսինքն՝ ոչ թե հենց 150,000, այլ մինչև 150,000 (օրինակ, կարող է լինել 90, 100 կամ 120 հազար դրամ ստացող ուսուցիչների զգալի թիվ): Եթե հաշվի առնենք վերջին տարիների աննախադեպ գնաճն ու ապրուստի թանկացումը, ապա այստեղ գործ ունենք ուսուցիչների խավի աննախադեպ աղքատացման ու պետության կողմից ուսուցչի բարձր առաքելությունն, օրինակ, բարձրագույն կրթություն չունեցող և 400 հազար ստացող պարեկների, գիշատիչ միթոդներով ցույց ցրող կարմիրբերետավորների, մեծամասամբ թուղթ մրոտող ու կաբինետներում սուրճ խմող շատ չինովնիկների գործից ստորադասելու փաստի հետ:

Ծանր պայմաններում քիչ թե շատ նորմալ աշխատավարձ՝ 250000-400000 դրամ ստացող ուսուցիչների թիվը, ինչպես տեսանք, կազմում է չնչին թիվ՝ 1313 կամ 5 %: Իսկ ահա աշխատավարձի 400 հազար և ավելի թիվն անընդհատ թմբկահարող իշխանության օրոք, պարզվում է, այդչափ ստացող ուսուցիչների թիվը գրեթե զորյական է և կազմում է ընդամենը 0,6 %:

դիտվել է 497 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Հայրապետը անձ չէ, այլ հայրապետական գաղափարի մարմնացում Ծովասար գյուղի տներից մեկին կից անասնագոմում քաղաքացին մնացել էր փլատակների տակ Ռուսաստանը միջոցներ կհատկացնի Հայաստանում երկաթուղային հաղորդակցության վերականգնման համար. ՌԴ փոխվարչապետի խոսնակ Ունենալու ենք անխուսափելի հայաթափում Կիրանցում և ամբողջ Հայաստանի պաշտպանական համակարգի թուլացում․ Վարուժան Գեղամյան Փարաքար համայնքում այսօր տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան իշխանազшվթման հերթական դրսևորում. դիմելու ենք դատախազություն. «Ապրելու երկիր» կուսակցություն Միրզոյանը ժամանել է խորհրդարան՝ հանդիպելու ՔՊ-ի հետ Բաքուն բուլդոզերով nչնչացնում է հայկական ժառանգությունը Ղարաբաղում. EurasiaNet Այն, ինչ կատարվեց Սարդարապատում, դուրս է բարոյականության սահմաններից. Սարգսյան «Այդպիսի դեպք, ու քրեական գործ չհարուցե՞լ․․․»․ Սերժ Սարգսյանը՝ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ ոստիկանական բիրտ ուժ կիրառելու մասին Դատախազությունը որոշել է բողոքարկել Սերժ Սարգսյանին արդարացնելու վճիռը Խոշոր վթար Երևան-Երասխ ճանապարհին․ Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց Ոստիկանների գործողություններից վնասվածք ստացածներից մեկը հոգևորական Գոռ Հակոբյանն է Ադրբեջանը Հայաստանից ակնկալում է ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ. Ամիրբեկով Սա ծրագրավորված, բայց փնթի պրովոկացիա է. փաստաբան Ի՞նչ է պատրաստվում անել Սրբազանը վաղը (video) Կիսատ կրթությունով այս «տխմարները» որոշել են մանկավարժներին թիրախավորել․ Չեխիայից ժամանած ուսուցիչ (video) ԱԳՆ-ի մոտ սադրիչներ են գործել․ դեմքերով պարզելու ենք՝ ովքեր են․ Ռուբեն Մելիքյան (video) Ռուսական առաջին ալիքի հեռարձակումը Հայաստանում վերականգնվել է Վահե Ղազարյանը և Արամ Հովհաննիսյանը բացարձակապես չեն տիրապետում Ոստիկանության Հատուկ Ջոկատում տիրող իրավիճակին Սա Կիրանց գյուղն է, որի տարածքները անցյալ շաբաթ Հայաստանի դե-ֆակտո կառավարիչը հանձնեց Ադրբեջանին. Գեղամյան «Զենք վերցրու, արի՛ կողքս կանգնի, որ ադրբեջանական զորքերը դուրս գան Ջերմուկից» Վնասվածք ստացած ակցիայի մասնակցիցներից լուսանկարն են հրապարակել Այնպես չէ, որ այս որոշումով ես շատ երջանկացել եմ, կամ եթե այլ որոշում լիներ, ես ողբերգություն կապրեի. Երրորդ նախագահ Սադրիչներ են գործել, պետք է ֆիքսվի, թե ովքեր են հրահրել այս բախումը. Ռուբեն Մելիքյան Ոստիկանության գործողությունների հետեւանքով կինն ուշագնաց եղավ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am