Պաշտոնից ազատված դատավորներին լրտեսել են․ Կարեն Անդրեասյանը փորձում է իր նախընտրած թեկնածուին ԲԴԽ անդամ կարգել

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ իշխանությունները պատրաստվում են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանին մատուցված ծառայությունների համար պարգևատրել՝ տեղափոխելով ԲԴԽ։ Այն, որ Մխիթարյանը ունի յուրաքանչյուր իշխանության կամակատարի իմիջ՝ հայտնի է թերևս համակարգին քիչ թե շատ ծանոթ ցանկացած անձի, սակայն թերևս ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին է հաջողվել «բացահայտել» Մխիթարյանի նոր հնարավորությունները։ Դեռևս ամիսներ առաջ մամուլը գրել էր, որ Կարեն Անդրեասյանը փորձում էր Ռուբիկ Մխիթարյանին «տեղավորել» ԲԴԽ-ում, ինչը չէր հաջողվել, քանի որ դատավորներն իրենց քվեն, վստահությունը հայտնել էին դատավոր Արշակ Վարդանյանին, այս ընտրությանը հաջորդեց ժողովրդավարական նոր բարձունքի ձևավորումը, այն է՝ ըստ մամուլի հրապարակումների՝ Անդրեասյանը Վերաքննիչ քրեական դատարանի դատավորների հետ հանդիպմանն առաջ էր քաշել Ռուբիկ Մխիթարյանի՝ «դատարանի ստվերային նախագահ» դառնալու հանգամանքն, ինչը բուռն քննարկման և դատավորների ընդվզման առիթ էր եղել։ Իր «ստվերային նախագահի» պարտականությունները, սակայն, Մխիթարյանը «պատշաճ և բարեղճորեն» կատարել է, Կարեն Անդրեասյանն ստացել է իրեն հետաքրքրող տեղեկատվությունը, ինչն օգտագործել է դատական համակարգի նկատմամբ լիարժեք վերահսկողություն իրականացնելու համար։

Այսօր հայտնի դարձավ, որ սեփական դիմումի համաձայն պաշտոնից ազատվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանը, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր, Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի նախագահ Սերգեյ Մարաբյանը, իսկ օրեր առաջ էլ պաշտոնից ազատվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ Արշակ Վարդանյանը՝ կրկին սեփական դիմումի համաձայն։

Համակարգը լքում են հատկապես այն դատավորները, որոնք արդարամիտ և մասնագիտական բարձր որակներ ունեցող դատավորների համբավ ունեն, սակայն համաձայն չեն, այսպես կոչված, դատական «բարեփոխումներին»։ Մեր ունեցած տեղեկություններով՝ հրաժարականների պատճառը հենց նրանց այլախոհությունն է, կարծիք ունենալու համարձակությունը, ինչի պատճառով ՍԴ դատավոր չընտրվեց նաեւ դատավոր Դավիթ Բալայանը։ Իշխանությունները լուրջ են տրամադրվել նաեւ դատական համակարգի «քպականացման» հարցում։ Այսինքն՝ դատավորներն ունեն երկու տարբերակ՝ կամ ժպտալ իշխանություններին, կամ հեռանալ համակարգից։ Ինքնասիրություն ունեցող դատավորները նախընտրում են հեռանալը։ Մեր տեղեկություններով դատական համակարգում այս հրաժարականների շղթան դեռ կարող է շարունակվել. Այլախոհության կոմպրոմատների թղթապանակը գործի է դրվել ամբողջ ծավալով, որին կհաջորդեն նաեւ իշխանություններին ծառայություններ մատուցված դատավորի (ների) խրախուսումները։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆ

դիտվել է 439 անգամ
Լրահոս
Քաղաքացիներին հարվածներ են հասցրել նաև մահակներով. Ազգային ճակատ Բախման հետևանքով երեք ոստիկան վնասվածք է ստացել. ոստիկանապետ Բերետավորը ապտակել է սեփական մորը Նիկոլին քննադատելու համար․ politik.am «Հայբուսակի» կեղծ վկայականներ են տվել և ուսանողներից ավելի քան 18 միլիոն դրամ հափշտակել Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած՝ 12 անձի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ոստիկանությունը ԱԳՆ-ի մոտ հավաքվածներին զգուշացրեց ԱԳՆ շենքի մոտից 16 քաղաքացի է բերման ենթարկվել. ՆԳՆ Բաքուն Երևանից կրկին ականապատ դաշտերի քարտեզներ է պահանջել Ոոստիկանների գործողությունների հետևանքով քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է «Ժողովո՛ւրդ, գնում ա ընդհարման, չեմ ուզում»․ Բագրատ Սրբազանը զգուշացնում է Նիկոլի Արամ ոստիկանապետին (video) Ոստիկանները ԱԳՆ-ի մոտից բերման են ենթարկել հոգևորականների և հարվածներ հասցրել լրագրողների Էս մարդն ուզում է, որ ժողովրդին ջարդեն-փշրեն Վահե Ղազարյան, դուք արդեն ծանր հոգեկան վիճակում եք գտնվում՝ էս մարդու ձեռքում գտնվելով Ես գնում եմ Արարատ Միրզոյանի ականջից բռնեմ, բերեմ ստեղ, ճամփես բացեք. ԱԺ պատգամավոր ՇՏԱՊ․ Սրբազանը կենտրոնում․ ԱԳՆ–ի դիմաց բախում սկսվեց ոստիկանների եւ ցուցարարների միջեւ (video) Վահաններով զինված ոստիկանները հրելով իջացրին ցուցարարներին աստիճաններից Աշխատում ենք այդ ուղղությամբ. ՔՊ-ական պատգամավորը` եկեղեցու հարկման նախագծի մասին ԱԱԾ-ն նախագահ Խաչատուրյանի տունն է հսկում ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ ՌԴ-ում Հայաստանի դեսպան Աննան գիտակցաբար որդեկորույս ծնողներին ծաղրի է ենթարկում․ Մետաքսե Հակոբյան (video) Մի՛ ասեք, մի՛ ասեք․ ես այդ նեռի անունը չեմ ուզում լսել․ Սրբազան շարժման աջակիցը՝ Նիկոլի մասին (video) Ոստիկանական զորքը վահաններով կանգնած է Սրբազանի առաջ (video) Էդ մարդկանց հացն ես կերել Արարատ Միրզոյա՛ն․ բա էդ մարդիկ Բաքվի բանտում են, ձեր ամո՛թն է․ Սրբազան (video) Ցուցարարները խլացնում են ոստիկանների ձայները (video) Սեփական ժողովրդին ոչնչացնող Ադրբեջանը մեղադրում է հայերին․ «Գեղարդ» հիմնադրամի հայտարարությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am