Արամ Զավենիչն ութ անգամ ավելի վատ գործիչ է, քան նույնիսկ Նիկոլ Փաշինյանը

Երեկ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն էր, և այդ առթիվ Եռաբլուրում լրագրողները հերթական անգամ փորձում էին Արամ Զավենիչից կորզել ինչ-որ թթու խոսքեր Նիկոլ Փաշինյանի հասցեին: Մասնավորապես այն, որ Փաշինյանն արդեն Արցախը համարում է Ադրբեջանի մաս և ինչ կարծիք ունի այդ մասին Արամ Զավենիչը:

Բնականաբար, վերջինս փորձում էր խուսափել լրագրողների այդ հարցադրումային ծուղակից և անհեթեթ ու ծիծաղելի պատասխաններ էր տալիս:
Բայց Արամ Զավենիչի պատասխանները հետաքրքիր չեն: Այդ մարդու տեսակն ու բովանդակությունը վաղուց է մեզ հայտնի:

Զարմանալի էին լրագրողների փորձերը՝ Արամ Զավենիչից ինչ որ բացասական խոսքեր պոկել Փաշինյանի հասցեին:
Սովորաբար, նման քայլի դիմում են այն դեպքում, երբ օրինակ Փաշինյանը համարվում է խիստ բացասական կերպար, իսկ ահա Արամ Զավենիչից փորձում են մի ինչ-որ թթու խոսք ստանալ այդ բացասական կերպարի մասին:

Իրականում այդ շարքում ամենաբացասական կերպարը հենց Արամ Զավենիչն է: Փաշինյանն ու Սիմոնյանը դրա հետևանքն է:
Բանն այն է, որ Փաշինյանը երբեք, իր ակունքներից սկսած, չի տոգորվել Արցախի խնդրով: Ավելին, նա միշտ համարել է, որ Արցախի հարցը, «խանգարիչ է» Հայաստանի համար՝ հարևանների հետ իբր բարիդրացիական հարաբերություններ հաստատելու տեսանկյունից:

Այլ կերպ ասած՝ նա միշտ համարել է Արցախի խնդիրը, որպես «խանգարիչ» («բե՛ռ»), իսկ Վազգեն Սարգսյանին և արցախյան հերոսներին համարել է իրական թշնամի: Պարզապես, տակտիկական տեսանկյունից, դրա մասին, հրապարակավ չի արտահայտվել: Փաշինյանն ու նրա կողմնակիցները, միշտ ատելությամբ են լցված եղել Վազգեն Սարգսյանի նկատմամբ, որպես «հայկական ռևանշիզմի, պատերազմի» մարմնավորում:
Իսկ մարտի 5-ը միշտ հիշել են, կոնյունկտուրային տեսակետից, որպեսզի չմեղադրվեն «անցայլ հերոսներին» մոռանալու համար:

Այլ է Արամ Զավենիչի հարցը: Այս անձնավորությունը քաղաքական թատերաբեմում է հայտնվել 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո, իրեն հռչակելով՝ Վազգեն Սարգսյանի քաղաքական ժառանգորդը:
Քանի որ Վազգենի եղբայրն էր, հենց այդպես էլ ընկալվում էր հանրության կողմից:
Սակայն Արամ Զավենիչը վերջում կայացավ, որպես Վազգենի հակապատկեր:

Վազգենը խորը ազգային մարդ էր, հակասական խառնվածքով և ազգային երազանքներով: Վազգենի համար, Հայաստանի հզորացումը, Արցախի հաղթանակները բացարձակ արժեքներ էին: Նա նաև իր լուման է դրել այդ հարցում:
Վազգենը նաև իր այդ գործունեության մեջ խորը գիտակցեց, որ առանց Մոսկվայի այդ հաջողությունները կյանքի չէին կոչվի: Ավելին, հենց նրա ջանքերով էր, որ հնարավոր դարձավ Հայաստան բերել ավելի քան 1 մլրդ դոլարի զենք ու զինամթերք:

Ինչպես հայտնի է, պատերազմում հաղթում են խելքով, կամքով, բայց նաև՝ ժամանակակից զենքով:

Այլ էր Արամ Զավենիչի քաղաքական կայացման հետագիծը: Նա չկարողացավ հոկտեմբերի 27-ից հետո մնալ իշխանության մեջ և ատելությամբ լցվեց նախկին իշխանությունների և առաջին հերթին՝ 2-րդ նախագահի հանդեպ:

Նույնիսկ, եթե նրա այդ զգացմունքը կարելի էր հասկանալ, բայց նրա հետագա քայլերը ցույց տվեցին մեկ բան, նրան սկսեց մղել բացառապես ատելությունը: Նա սկսեց ատել նախկիններին, հետո արցախցիներին և հետո սկսեց ատել Արցախը: Բայց դա հրապարակավ ցույց չէր տալիս: Իսկ երբ վերջնականապես դարձավ ձախողված գործիչ, իր այդ ատելությունը տեղափոխեց նաև Ռուսաստանի վրա, համարելով, որ հենց Մոսկվան է մեղավոր, որ նա չի կարողանում իր վրեժը լուծել նախկիններից:
Իր այդ ատելության վրա ձևավորվեցին նրա իրական պատկերացումները:

Նա դարձավ ավարտված անձնավորություն, քանի որ ատելությամբ տառապողը վերջում ատելու է նաև սեփական հայրենիքը:

Իր խոսքերում և գործերում կարմիր թելով սկսեց անցնել չարությունը բոլորի նկատմամբ: Բայց որպեսզի դա թաքցնի, որպես քող փորձում էր ծածկվել ժպիտով և քրիստոնեական հռետորաբանությամբ:
Վերջում այս ավարտված անձնավորությունը իհարկե ոչնչի չհասավ: Նույնիսկ իր անսահման պնակալեզությունը չգնահատվեց Փաշինյանի կողմից:

Ժանրի կանոնների համաձայն,իր ատելությանվերջին առարկան պիտի դառնան հենց այսօրվա իշխանությունները: Բայց հավանաբար, դեռ Արամ Զավենիչը հույս ունի, թե ինչ-որ փշրանքներ կկարողանա ստանալ Փաշինյանից, նախկինում, իր կարծիքով՝ունեցած արժանիքների համար:

Փաշինյանկսակայն սրան դատարկ մարդ է համարում, ընդորում՝նաև անպիտան, բոլոր իմաստներով: Թերևս միայն քաղաքապետարանում, նրան կփորձի օգտագործել, այն էլ՝ժամանակավոր:

Իրականում, Արամ Զավենիչը այսօրվա Հայաստանի ամենավատ գործիչներից է՝բոլոր իմաստներով:
Նա իրեն համարում է Վազգենի ժառանգորդը, միաժամանակ կատարելով ճիշտ հակառակ քայլերը: Նա իրականում իր կերպարով և գործնեությամբ վարկաբեկում է Վազգենի հիշատակը: Բարոյազրկում է հանրությանը , ցույց տալով,թե ինչպես կարելի է փորձել օգտվել մահացած հերոսի կերպարից, բայցև կատարել այն քայլերը, որի դեմ կենդանի ժամանակ պայքարում էր այդ հերոսը:

Կա տեսակետ, որ այդ անձնավորության հետ դրսից են աշխատել, ցույց տալու համար, «հայ մարդու անշնորհակալ և անարժան»տեսակը:
Իշխանափոխությունից հետո բոլորը կարող են ներվել, բացառությամբ այս անձնավորության, քանի որ նա իր կերպարով և գործնեությամբ հենց մարդկանց հոգիներն է վնասել՝ փչացնելով հայ մարդու իսկական ազնիվ կերպարը: Բայց ցանկացած ժողովորդի մեջ լինում են իսկական տականքներ, և ոչ ոք չի համարում դրանց ազգի սիմվոլներ:

Ինչպես,օրինակ,գերմանացիները իրենց սիմվոլն են համարում, Բախին, Մոցարտին, Բեթհովենին, Բիսմարկին, բայց ոչ՝Հիտլերին:
Ինչպես ռուսները իրենց սիմվոլներ են համարում, Ալեքսանդր Նևսկուն, Կուտուզովին, Եկատերինա 2-ին, Պետրոս 1-ին, նույնիսկ Ստալինին, բայց ոչ,ասենք,դավաճան գեներալ Վլասովին, որն ի դեպ, ավանդ էր ունեցել Մոսկվայի պաշտպանության ժամանակ:

Նույնը՝ամերիկացիները: Իրենք էլ ունեն իրենց հերսները.Ջեֆերսոն, Լինկոլն, Ռուզվելտ: Եվ բոլոր ազգերը հպարտանում են իրենց հերոսներով և գնահատականներ տալիս իրենց հակահերոսներին: Հենց այդպես են դառնում պետականաստեղծ ազգեր:

Մենք դեռ չենք սովորել, ինչպես դառնալ իսկական պետականաստեղծ ազգ, դրա համար էլ մեր իսկական հերոսները դեռ այդ գնահատականին չեն արժանացել:
Մենք այսօր տեսնում ենք Փաշինյանին, բայց չենք հասկանում, թե որտեղից առաջացավ նա: Հենց այդպիսի իրավիճակից են առաջանում այս երևույթները: Եթե ժամանակին Արամ Զավենիչի նման կերպարները իսկական գնահատման արժանանային, ապա չէին լինի նաև այսօրվա մեր ողբերգությունները:

Հայաստանին պետք է ոչ թե մեխանիկական իշխանափոխություն, այլ ամբողջական և գաղափարական, նաև մշակութաբանակա՛ն իշխանափոխություն, որից հետո հանրությունը վերջապես կդառնա Ազգ, ինչպես որ ժամանակին այդպիսին են դարձել թուրքերը, վրացիները, ադրբեջանցիները և այդպես շարունակ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

 

 

դիտվել է 711 անգամ
Լրահոս
Բաքվում սարսափում են, որ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի պատճառները կարող են կապվել իսրայելական միջամտության հետ. Վարդան Ոսկանյան Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի այցելել Հայաստան․ ՏԱՍՍ Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգված է․ Reuters Ռայիսիի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքներում օդային աշխատանքները դադարեցվել են մառախուղի պատճառով․ Իրանի ԱԻՆ Իրանի նախագահի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրեր Ռաիսիի ուղղաթիռի որոնողական աշխատանքներում ներգրավված են փրկարարական և արագ արձագանքման 40 խմբեր և ԱԹՍ-ներ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կարգադրել է բոլոր ուժերն օգտագործել Ռաիսիի ուղղաթիռի որոնման համար Վաղը մեկնելու եմ Կիրանց․ Սրբազան Եթե Իրանի նախագահն ու ԱԳՆ-ն մահացած լինեն, ապա չպետք է բացառել, որ գործ ունենք ահաբեկչության հետ․ թյուրքագետ ՀՐԱՏԱՊ. Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել. ինչ է հայտնի Կիրանցիները, ի նշան բողոքի, ոտքով շարժվում են ոստիկանական շրջափակման մեջ հայտնված պատգամավորների մոտ Ում հրամանները կատարում ես, Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս․ Աբրահամյանը՝ ոստիկանապետին Գողը տնից չլիներ, եզը երդիկից չէին տանի Իրանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են անցկացրել Ելիսեյան պալատը վայր է փնտրում «նոր» Նոր Կալեդոնիայի համար՝ ընտրելով Վրաստանի ու Հայաստանի միջև. Զախարովա Ազատ տեղաշարժի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով. ԱԱԾ հաղորդագրությունը հիմք չի կարող լինել. Գոհար Մելոյան ԱԱԾ սահմանապահ զորքերը սահմանի ստանձման վերաբերյալ որոշակի աշխատանքներ են իրականացնում. Տավուշի բաժնի պետ Սիսիան-Գորայք հատվածում մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am