Իսկ ո՞ւր մնացին Նիկոլի «ցլերը»...

Վերջին օրերին, տարբեր մարզաձևերում Հայաստանը ներկայացնող մարզիկները բավականին տպավորիչ հաղթանակներ են տանում միջազգային մրցաշարերում, լինի՝ Եվրոպայի առաջնություն, Աշխարհի գավաթ:

Այստեղ ի՞նչն է հետաքրքիր: Իսկ այստեղ հետաքրքիր է այն, որ պարտությամբ հպարտացող Նիկոլ Փաշինյանն ու, առհասարակ, նրա՝ «պարտությամբ հպարտացողների», Արցախն ուրացողների իշխանությունն ու նրանց քարոզչությունը ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի հանրային ընկալման մեջ արմատավորեն թունավոր կաղապար, թե՝ Հայաստանը թույլ է, հայությունը խեղճ է, հայը չունի պատմություն, հայի պետականությունը դրվագներ են, այս, այն: Իրենք, թերևս, խեղճուկրակության ջատագով լինելով (հիշեք՝ «խեղճ, միամիտ, հարիֆն ինչ աներ»-ի կարգի կաղապարների տարածումը), այդ որոմն ուզում են ամեն գնով արմատավորել հանրության մեջ: Պարտությամբ հպարտացողին իրեն նման պարտությամբ հպարտացողների բազմություն է պետք, որպեսզի ավելի հեշտ արդարացնի իր կործանարար գործունեությունը:

Բայց մեկ էլ, մրցասպարեզ են ելնում ըմբշամարտիկներ, մարմնամարզիկներ, ծանրամարտիկներ ու տանում են հաղթանակ՝ հաղթանակի ետևից, այդ թվում՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ներկայացուցիչների նկատմամբ:

Հասկանո՞ւմ եք, այդպես չի լինում, որ ժողովուրդն ու երկիրը խեղճուկրակ լինեն, իսկ նրանց ծոցից ելած, նրանց ներկայացնող մարզիկներն աջուձախ հաղթեն: Ուրեմն այստեղ մի բան այն չէ: Եվ հանրահայտ է, թե մեր երկրում ինչը այն չէ ու իր տեղում չէ:

Հարկավ, առաջին անգամը չէ, որ մեր մարզիկները միջազգային մրցումներում հաղթում են կամ մեդալներ նվաճում: Ոչ էլ, վստահ ենք, վերջին անգամն է: Այստեղ հարցն այն է, որ դա տեղի է ունենում այն բանի խորապատկերում, երբ փաշինյնական իշխանությունը երկիրը տանում է շարունակական պարտությունների, քիչ չի, դեռ մի բան էլ անընդհատ այն է քարոզում, թե՝ խեղճ ենք, թույլ ենք, վայ, բա ցլերը մեզ կտրորեն:

Իսկ ո՞ւր մնացին Նիկոլի «ցլերը»...

Ու թեպետ սա հռետորական հարց է, բայց արժե, որ այն յուրաքանչյուրը տա ինքն՝ իրեն:

Արտաշես Արամյան
Zham.am 

դիտվել է 650 անգամ
Լրահոս
«Արա՛, էդ ու՞մ վրա ես կայֆավատ լինում», «Հանգստացի հլը»․ լարված իրավիճակ (video) Նիկոլը դժոխք գնա, այնտեղ էլ հողեր կծախի․ Նաիրա Զոհրաբյան (video) «Նախարարը շաուրմայանոցից ա դուրս եկե՞լ»․ կառավարության մոտ իրավիճակը լարված է (video) «Այ անասուն», «լիրբ ա լավ». կարմիրբերետավորը՝ պատգամավոր Աննա Մկրտչյանի մասին (video) Նիկոլի թիկնապահ «խոզապահը» Սարդարապատում հրում էր Վեհափառին Արգավանդում 3 հոգով մտել են տուն, կապկպել տանտիրոջը, դանակի և ատրճանակի գործադրմամբ պահանջել գումար և ոսկյա զարդեր Ծառուկյանի անունը տվեցի, հիմա մտահոգ եմ՝ մի բան չանեն սրանք․ Բագրատ Սրբազան (video) Իսրայելում անհանգստացա՞ծ են, որ Փաշինյանը Հայաստանում կարող է կորցնել իշխանությունը Գրիգորյանն ու Օվերչուկը ԵՏՀ խորհրդի նիստում քննարկել են ինտեգրացիոն համագործակցությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ամո՛թ ու նախատինք թե՛ հրահանգիչներին, թե՛ այդ հրամանը կատարողներին․ Դանիայի հայեր Այն ինչ կատարվեց Սարդարապատի հուշահամալիրում անջնջելի խարանեց հայ ոստիկանի պատիվը. Հայր Խորեն Նիկո՛լ, հենց հիմա պատրաստ եմ անձամբ քեզ ուղեկցել ցուցարարների մոտ․ Նաիրա Զոհրաբյան (video) Քացով կարան բացեն կառավարության դուռը, ասել ա չէ՞՝ էս երկրում բոլորը վարչապետ են․ Բագրատ Սրբազան (video) ԳՇ պետի ասածը մոտավորապես նշանակում է` «դե բան է ասել եմ` ինչ մի թռել ես դեմքիս». Աբրահամյան Կառավարության շենքը՝ շրջափակման մեջ Պարզվում է թառահար Միքայել Ոսկանյանը հրաշալի տիրապետում է նաև վուվուզելին ու այսօրվանից ղեկավարում է վուվուզելահարների անսամբլը հրապարակում. Էրիկ Անթառանյան Խայտառակ վիճակ․հուրանոցից դուրս եկած քաղաքացուն ոստիկանները փորձում են տեղափոխել տուգանային հրապարակ (video) 9 քաղաքացի է բերման ենթարկվել, 6 ավտոմեքենա՝ տեղափոխվել հատուկ պահպանվող տարածք Հայ Առաքելական Եկեղեցին դարեդար գործել և գործում է որպես ազգային եկեղեցի, ինչի համար բնավ պետք չէ կանոնադրություն. Գեւորգ Դանիելյան Կոնկրետ ասեք՝ ի՞նչ եք ուզում ասել, հրահրում եք բացարձակ աստիճանով, ամբողջ պատասխանատվությունը ձեզ վրա է մնալու. Բագրատ Սրբազանը` ոստիկաններին Ժողովու՛րդ, բոլորս Հրապարակ․ հենց հիմա իրավիճակը կառավարում է Բագրատ Սրբազանը (video) Գառնիկ Դանիելյանի ավտոմեքենան տեղափոխվեց հատուկ պահպանվող տարածք Էդ ու՞մ եք պաշտպանում, սուտասանի՞ն․ նահանջե՛ք․ Բագրատ Սրբազանը զգուշացրեց ոստիկաններին (video) «Արա՛, խի ես բրդում»․ կարմիր բերետավորները հրում ու քաշքշում են մարդկանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am