ՏԵՂԵԿԱՆՔ № 35՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար

Շարունակում ենք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը

08․05․2018թ․, ելույթ՝ Ազգային ժողովում

Խոստում - Դառնալով Հայաստանի դիվանագիտական կորպուսի աշխատանքին՝ հարկ եմ համարում ընդգծել, որ լրջորեն պետք է վերանայվի ոչ կադրային դեսպանների եւ գլխավոր հյուպատոսների նշանակման ավանդույթը: Դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները պետք է հաշվետու լինեն նաեւ խորհրդարանին:

08.05.2019թ․, մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց «100 փաստ Նոր Հայաստանի մասին», որի 69-րդ կետը հետևյալն էր․ «Փոխվել է դեսպաններ նշանակելու մոտեցումը։ Վերջին մեկ տարվա ընթացքում դիվանագիտական համակարգում ոչ մի քաղաքական նշանակում չի արվել, և դեսպանների պաշտոնում նշանակվել են միայն պրոֆեսիոնալ դիվանագետներ՝ հիմնականում պահպանելով ռոտացիայի սկզբունքը։ Սա, իհարկե, չի նշանակում, որ տեսականորեն բացառվում են քաղաքական նշանակումները դեսպանների պաշտոնում, բայց դրանք միջազգայնորեն ընդունված շրջանակներից երբեք դուրս չեն գա»։

Իրական պատկեր – Թե որքանով են Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում նշանակված դեսպանները պրոֆեսիոնալներ, կադրային դեսպաններ, անդրադարձել ենք «ՏԵՂԵԿԱՆՔ № 14»-ում։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան է ՔՊ-ական, Նիկոլ Փաշինյանի անգլերենի ուսուցիչ Լիլիթ Մակունցը, ավարտել է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը, Գերմանիայում դեսպան է ՔՊ-ական, նախկին պատգամավոր, գերմաներենին տիրապետող Վիկտոր Ենգիբարյանը, Իսպանիայում դեսպան է մեկ այլ ՔՊ-ական նախկին պատգամավոր՝ իսպաներենին տիրապետող Սոս Հակոբյանը, Ռուսաստանի Դաշնությունում՝ մի քանի ամիս պաշտպանության նախարար աշխատած Վաղարշակ Հարությունյանը և այլն:

Հայաստանի անկախ Հանրապետության դիվանագիտական պատմության մեջ 2023թ․ դեկտեմբերին տեղի ունեցավ աննախադեպ դեպք՝ Հայաստանի քաղաքներից մեկում կոալիցիոն կառավարումը խզելու պատճառով, նեղ քաղաքական խնդիրներից ելնելով, պաշտոնանկ արվեց դեսպան։

Մասնավորապես, 2023թ․ դեկտեմբերի 29-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր ստորագրեց, որով Միսակ Բալասանյանը, հետ կանչվեց Իրաքում ՀՀ դեսպանի պաշտոնից։

Միսակ Բալասանյանն Իրաքում դեսպան էր նշանակվել 2023թ. սեպտեմբերին։ Նա Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին է։ ՏԻՄ ընտրություններից հետո «Բալասանյան» դաշինքը հաղթող էր ճանաչվել Գյումրիում։ Նրանք կոալիցիոն հուշագիր ունեին «Քաղաքացիական պայմանագրի» հետ, բայց 2023 թվականի դեկտեմբերին ՔՊ-ն խզեց հուշագիրը, որից հետո Սամվել Բալասանյանի որդին հետ կանչվեց դեսպանի պաշտոնից: Նշենք, որ Միսակ Բալասանյանը ևս կադրային դիվանագետ չէր։

 

14.11.2018թ․, Ելույթ Ազգային Ժողովում

Խոստում - Այսօր առավոտյան ոստիկանության պետը զեկուցել է, որ հիմա ոստիկանությունը ցուցակների վրա աշխատում է, այդ թվում՝ նաև թաղման բյուրոների հետ համագործակցությամբ, քանի որ նախկինում, պարզվում է, մահացած անձանց վերաբերյալ տեղեկատվությունը ստացվել է այլ կառույցներից, և թաղման բյուրոների հետ աշխատանք չի եղել: Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Հարցը եթե այն է, որ կունենանք կատարյալ ցուցակներ, կատարյալ ցուցակը չափելի չէ, բայց որ ձգտում ենք կատարելության և այդ ուղղությամբ աշխատանք է արվում, դա միանշանակ է:

08.05.2019թ․, մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց «100 փաստ Նոր Հայաստանի մասին», որի 64-րդ կետը հետևյալն էր․ «Աշխատանք է տարվել դպրոցներն ու ուսումնական այլ հաստատությունները ապաքաղաքականացնելու ուղղությամբ, ինչի արդյունքում մեկ համապետական ընտրության և ՏԻՄ ընտրությունների ժամանակ ուսումնական հաստատությունները չեն ներգրավվել ընտրական գործընթացներում, չեն նկատվել ուսումնական հաստատություններում ցուցակագրման, քարոզչության, ուղղորդման և նմանատիպ այլ դեպքեր»։

Իրական պատկեր - Ընտրացուցակները մաքրելու խոստումից 5 տարի անց՝ 2023թ․ սեպտեմբերին կայացած Երևանի ավագանու ընտրություններում բազմիցս հայտնաբերվեցին ընտրացուցակների ուռճացման դեպքեր։ Մասնավորապես, մեկ բնակարանի հասցեով գրանցվել էին 100-ից ավելի ընտրողներ, որոշ դեպքերում՝ դրանք ազգությամբ հնդիկներ էին, որոնց իրավունք էր տրվել մասնակցել ընտրություններին։

Դեպքեր հայտնաբերվեցին, երբ ընտրացուցակներում տեղ էին գտել մահացած անձանց անուններ, իսկ որոշ դեպքերում բացահայտվեցին տվյալներ, երբ ընտրողները գրանցվել էին գերեզմանոցում:

Ինչ վերաբերում է դպրոցներն ու բուհերը ապաքաղաքականացնելուն, ապա «ՏԵՂԵԿԱՆՔ № 1»-ում մի շարք փաստեր են ներկայացված բուհերը քաղաքականացնելու մասով, թե ինչպես են գործող իշխանության անդամներն ու ՔՊ կուսակցության ներկայացուցիչները ղեկավարում բարձրագույն ուսումնական հաստատությունների հոգաբարձուների խորհուրդները։

ՏԵՂԵԿԱՆՔ № 5՝-ում փաստեր են ներկայացված, թե ինչպես է Հայաստանի գործող իշխանությունը ուսուցիչներին, աշակերտներին և ծնողներին ներգրավել նախընտրական քարոզչության մեջ։

08․09․2023թ․ Երևանի ավագանու ընտրություններոմ ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանի՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ ակտիվիստ Արթուր Չախոյանը ուղիղ եթերում մոտենում էր քարոզարշավի մասնակիցներին և հարցնում, թե ով որ հիմնարկից է։ Բազմաթիվ մասնակիցներից ընդամենը մի քանիսն էին, որոնք ասում էին՝ պարզապես բնակիչներ են, մնացածը պետական հիմնարկներից էին։ Կարճ ժամանակում հաշվել էր շուրջ 800 հոգու, որոնք բերվել էին ցուցակներով՝ գրադարաններից, մշակույթի կենտրոններից, Տորք Անգեղ սպորտդպրոցից, մանկապարտեզներից, դպրոցներից և այլն։

 

08․04․2018թ․, ելույթ Ֆրանսիայի հրապարակում

Խոստում - Կա «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք, և մենք ամեն ինչ անելու ենք, որ ամեն մի իշխանություն չգա ու իր բաջանաղին չմտցնի պետական կառավարման համակարգ:

01․05․2018թ․, Ելույթ Հանրապետության հրապարակում

Խոստում - Ուզում եմ հստակ ընդգծել, որ մենք ոչ միայն չենք պատրաստվում կադրային ջարդ իրականացնել, այլև, ընդհակառակը, ցանկանում ենք համախմբված տեսնել պետական կառավարման համակարգում առկա լավագույն ներուժը, մեկտեղել մեր ջանքերը հայրենիքի շենացման և հզորացման գործում:

19.04.2019թ․ ֆեյսբուքյան շփում քաղաքացիների հետ

Խոստում - Ես խոստացել եմ, որ չեմ գալիս կադրային ջարդ անելու։ Այս խոստումը 100 տոկոսով լիարժեք կատարվել է։ Մենք կառավարման համակարգում մեկ միլիմետր անգամ չենք շեղվում դրանից։ Այսօր պետական կառավարման համակարգի 97 տոկոսը նույն մարդիկ են։ Սա շատ դեպքերում մեզ համար խնդիր է։ Մեզ դրա համար քննադատում են, բայց մենք համարում ենք, որ սա ճիշտ ճանապարհ է, որովհետեւ իսկապես մեր հեղափոխությունը սոցիալիստական մեծ հեղափոխությունը չի։

Իրական պատկեր - Իշխանափոխությունից և 2018թ․ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններից հետո պետական բոլոր համակարգերում տեղի ունեցավ անկախ Հայաստանի պատմության ամենից խոշոր կադրային ջարդը, պաշտոնից հեռացվեցին, հրաժարականներ գրեցին ստորին, միջին և բարձր օղակներում հզարավոր աշխատողներ՝ իրենց տեղը զիջելով անփորձ, «գործից անտեղյակ» հիմնականում երիտասարդ ՔՊ-ականներին։

Մամուլը և Yerevan.Today-ը նույնպես բազմիցս անդրադարձ կատարել է «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով նշանակումներին։

Մասնավորապես, Հեղափոխությունից հետո պատգամավոր դարձան Նիկոլ Փաշինյանի եղբորորդին և աներորդին, քավորի եղբայրը։ Իսկ քավորն այժմ աշխատում է որպես Տավուշի մարզպետ։ Նիկոլ Փաշինյանի կնոջ ազգականներից միայն եղբայրը չէ, որ պաշտոն ստացավ, բարեկամները դարձան ՊԵԿ նախագահի տեղակալ, դատախազ, Գյումրու քաղաքապետի տեղակալ և այլն։

Yerevan.Today-ի «Կարճ ասած» հաղորդման՝ 21․03․2022թ․ թողարկման ժամանակ ներկայացվել են բազմաթիվ փաստեր «ազգուտակով պաշտոնյա» թեմայի շրջանակներում։

Նշել ենք այն մասին, թե ինչպես են ընտանյոք հանդերձ, բարեկամ-ընկերների ու խնամիների հետ միասին ՔՊ-ական պաշտոնյաներն աշխատում պետական կառավարման համակարգում։

Եվս մի շարք փաստեր ներկայացված են նույն հաղորդման 19․10․2023թ․ թողարկմանը։

Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանը դառնալով վարչապետ՝ նշում էր․ «Արդյունավետ է այն իշխանությունը, որը առաջին հերթին կարողանում է սահմանափակել իր ընկերներին, բարեկամներին, մերձավորներին»։

 

27․11․2018թ., նախընտրական քարոզարշավ Վանաձորում

Խոստում - Երեկ մի ներդրող մոտեցավ և ինձ ասաց, որ Կոտայքի մարզում ադամանդագործության ոլորտում ադամանդի մշակման մեծ գործարան ունի ու հիմա մեծ ներդրում է անում, և 2 հազարի չափ նոր աշխատատեղ է ստեղծվելու:

Իրական պատկեր – Կոտայքի մարզում 2000-ի չափ նոր աշխատատեղեր ունեցող ադամանդի գործարան 2018 թվականից հետո չի բացվել։

 

 

Շարունակելի

 

yerevan.today

դիտվել է 502 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ․ Սրբազանը Կիրանցում է․ Նիկոլի «բուծած» ոստիկանները գործի են անցել․ Վարդուհի Գևորգյան (video) «Ինձ վրա չգոռաս». Կիրանցում լեզվակռիվ սկսվեց ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ (video) Չփորձվե՛ք․ Հակոբյան ազգանունով փոխոստիկանապետը մեզ սադրում է. Բագրատ Սրբազանը զգուշացրեց (video) Սիրտս վատացավ․ Տանից դուրս եկա, հետ եկա՝իմ հոր ստեղծած տան բակում սահմանային սյունը դրածա․ կիրանցեցի (video) ՇՏԱՊ․ Սեւ եւ կարմիրբերետավորները պատ կազմեցին Սրբազանի եւ քաղաքացիների առջեւ, որ մեքենա անցնի (video) Ոստիկանական զորքի հսկողությամբ ԱԱԾ-ն տեղադրեց Կիրանցում սահմանային վերջին հենասյուները (video) Նիկո՛լ, էդ քո Աննան չէ՞ր, որ գաղութ քեզ խաշած կարտոֆիլ ու քյալամ էր ուղարկում․ քաղաքացի (video) Վահե՛ Ղազարյան, ասեք՝ բացեն ճանապարհը, խաղաղ գնանք գյուղ, գանք․ չփորձեք հրահրել․ Բագրատ Սրբազան (video) 7 պատգամավորի համար 700 սևբերետավոր են բերել․ Արմենուհի Կյուրեղյան (video) «Իմ դիմացը թուրքերն էլ չեն փակել․ու՞մ եք ծառայում».Սրբազանին ոստիկանները թույլ չեն տալիս մտնել Կիրանց (video) Ես շատ խիստ եմ ասում հիմա․ անհայրենիք հիմար է մարզպետը, եթե այդպիսի բան է ասում․ Նուռ (video) Բագրատ Սրբազանը Կիրանցի մատույցներում է․ գյուղում իրավիճակը լարված է (video) Դուք սրանց թշվառությունը, թրքահպատակությունը տեսեք․ Աննա Գրիգորյանը՝ Կիրանցում (video) Ո՞վ է ձեզ թույլ տվել առանց տարբերանշանի ծառայություն մատուցել․ պատգամավորը՝ ոստիկաններին (video) Ուղիղ մեկ ամիս առաջ Գերմանիայի դաշնային ՀԸ-ի ծաղրական հաղորդումներից մեկում Ռաիսիին արդեն մահացած են ներկայացրել՝ դրախտում այլոց հետ խոսելիս․ Գրիգորյան Ալի Բաղերի Քանին նշանակվել է Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Պատգամավորները իրենց մուտքը Կիրանց արգելող ոստիկանապետին տեղը դրեցին (video) Ուժայինները շրջափակել են ոչ միայն Կիրանցը, այլև հարևան գյուղերը. Կարեն Վրթանեսյան Այս ամբողջն անցնում է Ադրբեջանին․ Ագնեսա Խամոյանը՝ Կիրանցից մանրամասներ է հայտնում (video) Չափդ ճանաչի՛ր․ Կիրանցի մոտ սևբերետավորները բախում հրահրեցին (video) Պատահական, թե՞ սարքված էր ուղղաթիռի կործանումը․ Արա Պողոսյան Խայտառակություն․Կիրանցի սկզբից մինչև Ադրբեջանի հետ առաջին սահմանային սյունը 2 րոպեի հեռավորություն է (video) 2 տուն, 3 վագոն-տնակ մնում են Ադրբեջանի վերահսկողության տակ. 6 տուն էլ կա, որ հնարավոր չէ ապրել. Կիրանցի գյուղապետ «Հերիք էղավ, բոլ եղավ, փոշմանելու եք ձեր արածի համար»․ Կիրանցի մոտ իրավիճակը դեռ լարված է (video) Խոշոր ավտովթար Զովունիում․ վարորդներից մեկը եղել է ոչ սթափ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am