Քննարկվում է Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև էներգետիկ կամրջի ստեղծումը. Իրանում ՌԴ դեսպան
Շահագրգիռ կողմերը բանակցում են Ռուսաստան-Անդրկովկաս-Իրան էներգետիկ կամրջի ստեղծման շուրջ։ Այս մասին հայտարարել է Իրանում ՌԴ դեսպան Ալեքսեյ Դեդովը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Նախագիծը, որը բանակցվում է, Ռուսաստան-Անդրկովկաս-Իրան էներգետիկ կամրջի ստեղծումն է»,- նշել է Դեդովը։
Ինչպես հաղորդվում է՝ էլեկտրաէներգիայի փոխանակումն ու փոխանցումը տեղի կունենա Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև։