Վիվառոյի Վիգենի` «Ռոլս Ռոյսով» շրջող թիկնապահի մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
Oragir.News-ի տեղեկություններով՝ երեկ Հրազդանի կիրճում Երևանի պարեկները կանգնեցրել են «Ռոլս Ռոյս» մակնիշի մի ավտոմեքենա, որի ղեկին է եղել Վիվառոյի Վիգենի՝ նույն ինքը Վիգեն Բադալյանի թիկնապահը։
Մեր տեղեկություններով՝ վարորդին բերման են ենթարկել, քանի որ նրա ձեռքի պայուսակում հայտնաբերվել է CZP-07 տիպի ատրճանակ՝ 2 փամփուշտատուփով:
Ավտոմեքենան նույնպես տեղափոխվել է ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։