Ինչու է ներիշխանական գզվռտոց սկսվել

Ներիշխանական գզվռտոցի հիմնական պատճառը վախն է։ Բոլորը վախենում են, բայց տարբեր պատճառներով։ Մեկը վախենում է կորցնել իշխանությունն ու ընկնել Սահակաշվիլու օրը։ Մյուսը վախենում է դատվել։ Երրոդը վախենում է կորցնել այս կարճ ժամանակահատվածում կուտակած հսկայական կապիտալը։

Աթոռն ու կաշին կորցնելու վախը

Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում ակտիվ շփվում է թիմակիցների հետ, այցելում կուսակցական կառույցներ։ Նա փորձում է վերահսկողության տակ պահել ՔՊԿ–ին, որպեսզի իր տակից չփախչեն։

Նիկոլը խոստովանում է, որ Ալիևի հետ բանակցությունները ձախողվել են, բայց նաև զուգահեռաբար Ալիևի թելադրած օրակարգն է սպասարկում։ Անցել է ՀՀ անկախության հռչակագիրը վերացնելուն։ Ալիևը պահանջում է նոր սահմանադրություն ընդունել, Նիկոլը պատրաստակամություն է հայտնում բավարարել այդ պահանջը։

Նիկոլը լավ գիտի, որ իր արածները նոր պատերազմ ու նոր կորուստներ են բերելու։ Գիտի, որ ոչ մի խաղաղություն չի լինելու միակողմանի զիջումների արդյունքում, բայց գնում է այդ ուղղությամբ, քանզի իր դրսի տերերն անձամբ իրեն միայն այդ դեպքում են անձնական անվտանգություն խոստանում։

Նիկոլն իր կաշվի մասին է մտածում։ Նաև հասկանում է, որ իր թիմակիցները կարող են դա ֆիքսել ու իրեն վռնդել։ Դրա համար էլ հարձակվել է յուրայինների վրա։

«Թավիշը» խժռում է իր զավակներին

Նիկոլի թիմակիցները հասկանում են, որ Նիկոլի վարած քաղաքականությունը տանում է Հայաստանը դեպի կործանում։ Իրենք գիտեն, որ մեծ ցնցումներ են սպասվում։ Գիտեն նաև, որ նման դեպքերում Նիկոլն իր կողքիններին «փուռն» է տալիս ու թռնում։ Հենց դրանից էլ վախենում են Նիկոլի թիմակիցները։ Նրանք երեկվա աղքատ ու «բոմժական» տղաներն ու աղջիկները չեն։ Իշխանափոխությունից հետո «թավշիկուսները» դարձել են դոլարային միլիոնատերեր ու վախենում են իրենց կուտակածը կորցնել։ Վախենում են նաև նիկոլական իշխանության քավության նոխազը դառնալու հեռանկարից։ Վախենում են ու իրար ուտում։

․ ․ ․

Եվ այսպես, Նիկոլը վախենում է թիմակիցներից։ Վերջիններս՝ Նիկոլից։ Նրանց հարաբերությունները փոխադարձաբար սրիկայական են։ Նիկոլն ասում է՝ ես եմ ձեզ բերել, ես էլ «փուռը» կտամ՝ հանուն իմ կաշվի փրկության։ Թիմակիցներն էլ ասում են՝ քո կերածների համար մենք ինչո՞ւ պետք է պատասխան տանք ու կապիտալ կորցնենք։

Թե ինչպես կհանգուցալուծվի այս ներքին գզվռտոցը, կախված է արտաքին գործոններից ու ներքաղաքական զարգացումներից։ Նիկոլը զուգահեռաբար կռիվ է տալիս նաև ընդդիմության դեմ․ «Մայր Հայաստանի» դեմ հարձակումները պատահական չեն։

«Մայր Հայաստանը» ներքին ու արտաքին քաղաքական հարցերում արմատական ընդդիմություն է Նիկոլ Փաշինյանին ու չի տեղավորվում նախկին–ներկա արհեստական բանավեճի մեջ, ու հենց դրանով էլ անցանկալի է ՔՊԿ–ի համար։

Ամփոփենք․ փետրվարը միշտ քաղաքականապես լարված է լինում Հայաստանում։ Այս տարվա փետրվարը բացառություն չէ։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 646 անգամ
Լրահոս
Ես իր փոխարեն հրաժարական կգրեի-կգնայի, չէի մնա մի րոպե․ Բագրատ սրբազանը՝ Վահե Ղազարյանին Դուք էլ որպես ինչ եք բուտաֆորիայի պես ծանրացել մեր վզին՞ Նմաններին պաշտոն է տվել, որ տարածքները բանտիկով հանձնի Ադրբեջանին Էս թարգմանեք ադրբեջաներեն ու տարածեք նախկին հայկական պետական լրատվամիջոցներով Թող Աստված օրհնի մեր ժողովրդին և խոհեմություն պարգևի չարի ճանապարհը բռնած պատկան մարմիններին․ Հայտարարություն Սյունյաց թեմից Խստագույնս դատապարտում ենք ոստիկանական ուժերի ամբարտավան և ապազգային վարքագիծը․ Գուգարաց թեմ «Անարգանք է ողջ քրիստոնյա հայության համար»․ Սփյուռքի թեմակալ առաջնորդները դատապարտել են Սարդարապատի հուշահամալիրում Հայոց Հայրապետի և եկեղեցականների նկատմամբ պահվածքը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը պարզում է ջրհեղեղի վնասի չափը. տարվում են վերականգնողական աշխատանքներ Բերդի ոստիկանապետը պարգևատրվել է լրագրող Անի Գևորգյանին Բաղանիսի դպրոցից հեռացնելուն մասնակցե՞լու համար Հունիսի 1-ից փոխվում է D տեսակի վիզայի դիմում-հայտի համար նախատեսված գումարի չափը. Լեհաստանում ՀՀ դեսպանություն Խայտառակ բեմականացման բոլոր մեղավորները ենթարկվելու են խիստ պատասխանատվության. ՀՅԴ Բյուրո Կաթողիկոսի այցը նախապես համաձայնեցված էր և հայտնի էր պետական կառույցներին. Հովակիմ եպիսկոպոս Սրանք մարդկային ու բարոյական ոչինչ չունեն․ Գառնիկ Դավթյան Մի շարք հասարակական կազմակերպություններ դատապարտել են ոստիկանության գործողությունները Ըստ Փաշինյանի՝ Աննա Հակոբյանը խրախճանքով սփոփել է զոհվածների ծնողներին Ալիևի հայտարարությունը ցույց է տալիս, թե ովքեր են գործող ռեժիմի իրական հովանավորները․ Ստեփան Դանիելյան Արցախից բռնի տեղահանված 1437 անձի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն․ ՆԳ փոխնախարար Ե՞բր է Էդոն ս․․․ր լինելու հարազատ Ադրբեջան Երուսաղեմի հայոց պատրիարքը դատապարտել է Կաթողիկոսի նկատմամբ ոստիկանության գործողությունները Լոռու մարզպետարանը նախապես տեղյակ էր վարարումների մասին․ Ահազանգ Նիկոլի պատճառով մարդկանց 6 ժամ պահել են քաղմասում․ Գեղամ Մանուկյան (video) ՇՏԱՊ․ 38 օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին ուժով նստացնում են ինքնաթիռ (video) Դուք պիտի պարզաբանում տաք՝ ինչու՞ եք փակել Կաթողիկոսի մուտքը Սարդարապատ․ հարց՝ փոխոստիկանապետին (video) Ուրեմն էդ փնթի «ղուշբազը» ինձ պիտի բարոյականություն սովորեցնի՞․ Արմինե Ադիբեկյան (video) Երեկ Նիկոլը Վեհափառին ասաց՝ վե՛րջ, ես չկամ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am