Մարգարիտա Սիմոնյանը կոչ է արել Ամերիկային ուշքի գալ
«Россия Сегодня» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ԱՄՆ-ին կոչ է արել ուշքի գալ։
«Россия 1» հեռուստաալիքի «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման եթերում, խոսելով Լիսիչանսկում հացաբուլկեղենի փռի վրա հրետակոծության մասին, նա հիշեցրել է ԱՄՆ Անկախության հռչակագրի խոսքերը, այն փաստաթուղթը, որը դրեց Ամերիկայի՝ որպես պետության գոյության սկիզբը:
«Կան այնպիսի հրաշալի խոսքեր, թե բոլոր մարդիկ ծնվում են հավասար, և բոլորն ունեն կյանքի, ազատության և երջանկության փնտրտուքի իրավունք: Դուք մերժում եք երջանկության, ազատության և կյանքի որոնումը այն մարդկանց, ովքեր ապրում են Լիսիչանսկում»,- ընդգծել է նա։