Իսրայելական հարվածի հետևանքով զոհվել է ԻՀՊԿ ռազմական խորհրդականը
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Զինված ուժերի էլիտար ստորաբաժանումների) խորհրդական Սաիդ Ալիդադին մահացել է Դամասկոսի հարավային արվարձանների վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է իրանական Student News Network հեռուստաալիքը:
Ավելի վաղ Al Arabiya հեռուստաալիքը հայտնել էր զինված շիա կազմավորման երկու մարտիկի մահվան մասին։