Ղրղզստանը կօգտագործի Վրաստանով անցնող «Միջին միջանցքը»

Ղրղզստանը միանում է Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքին (Միջին միջանցք), որն անցնում է նաև Վրաստանով, ըստ aliq.ge-ի՝ Bpn.ge լրատվականի փոխանցմամբ՝ հայտարարել է Ղրղզստանի նախարարների կաբինետի փոխնախագահ Բակիտ Տորոբաևը։

Ըստ հաղորդագրության՝ Ղրղզստանը Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքը (TITC) կօգտագործի երկրից և Չինաստանից Եվրոպա բեռների ավտոմոբիլային ու երկաթուղային փոխադրման համար։

«Այս երթուղին կդառնա տարածաշրջանների միավորման ևս մեկ հիմք՝ ոչ միայն ապահովելու համար նրանց տնտեսական աճը, այլև՝ տնտեսական անվտանգությունը»,- ասել է Տորոբաևը։

Նա նաև հավելել է, որ Ղրղզստանն ակտիվորեն աշխատում է նոր ճանապարհների կառուցման և գործող տրանսպորտային զարկերակների արդիականացման վրա՝ միջազգային խոշոր տրանսպորտային ցանցերում ինտեգրվելու համար. «Մեր նպատակն է ստեղծել կայուն և արդյունավետ ենթակառուցվածք, որը կնպաստի Ղրղզստանի տնտեսության զարգացմանը և Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների միջև առևտրային հարաբերությունների խորացմանը»:

Ի դեպ, 2024 թվականի հունվարի 28-ին «Վրացական երկաթուղիներ»-ի նախագահությամբ, Թուրքիայում Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու («Միջին միջանցք») Գլխավոր ասամբլեայի հերթական աշխատանքային հանդիպումն է կայացել, նման հանդիպու կայացել էր նաև 2023 թվականի հոկտեմբերին: Ղազախստանի Ակտաու նավահանգստային քաղաքում հավաքվել են Վրաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքիայի և Ռումինիայի երկաթուղային և ծովային ընկերությունների ներկայացուցիչները։

Հատկանշական է, որ վերջին 3 տարում «Միջին միջանցքով» փոխադրվող բեռների ծավալն ավելանում է։ Հետազոտական ​​ինստիտուտի՝ FPRI-ի տվյալներով, բեռնափոխադրումները 2020 թվականին 350 հազար տոննայից 2021 թվականին հասել են 530 հազար տոննայի:

«Միջին միջանցքը» զգալիորեն ամրապնդելու հնարավորություն ստեղծվեց 2022 թվականին, երբ Արևմուտքը պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի Դաշնության դեմ՝ Ուկրաինա ներխուժելու պատճառով։ 2022 թվականից եվրոպական առաջատար փոխադրողները՝ դանիական Maersk-ը, ավստրիական Rail Cargo Group-ը, ֆիննական Nurminen Logistics-ը, գերմանական CEVA Logistic-ը և Dutch Rail Bridge Cargo-ն սկսեցին օգտվել «Միջին միջանցքից»: Արդյունքում փոխադրված բեռների ծավալը 2022 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է 6 անգամ՝ դառնալով 3,2 մլն տոննա։

դիտվել է 254 անգամ
Լրահոս
Չփորձվե՛ք․ Հակոբյան ազգանունով փոխոստիկանապետը մեզ սադրում է. Բագրատ Սրբազանը զգուշացրեց (video) Սիրտս վատացավ․ Տանից դուրս եկա, հետ եկա՝իմ հոր ստեղծած տան բակում սահմանային սյունը դրածա․ կիրանցեցի (video) ՇՏԱՊ․ Սեւ եւ կարմիրբերետավորները պատ կազմեցին Սրբազանի եւ քաղաքացիների առջեւ, որ մեքենա անցնի (video) Ոստիկանական զորքի հսկողությամբ ԱԱԾ-ն տեղադրեց Կիրանցում սահմանային վերջին հենասյուները (video) Նիկո՛լ, էդ քո Աննան չէ՞ր, որ գաղութ քեզ խաշած կարտոֆիլ ու քյալամ էր ուղարկում․ քաղաքացի (video) Վահե՛ Ղազարյան, ասեք՝ բացեն ճանապարհը, խաղաղ գնանք գյուղ, գանք․ չփորձեք հրահրել․ Բագրատ Սրբազան (video) 7 պատգամավորի համար 700 սևբերետավոր են բերել․ Արմենուհի Կյուրեղյան (video) «Իմ դիմացը թուրքերն էլ չեն փակել․ու՞մ եք ծառայում».Սրբազանին ոստիկանները թույլ չեն տալիս մտնել Կիրանց (video) Ես շատ խիստ եմ ասում հիմա․ անհայրենիք հիմար է մարզպետը, եթե այդպիսի բան է ասում․ Նուռ (video) Բագրատ Սրբազանը Կիրանցի մատույցներում է․ գյուղում իրավիճակը լարված է (video) Դուք սրանց թշվառությունը, թրքահպատակությունը տեսեք․ Աննա Գրիգորյանը՝ Կիրանցում (video) Ո՞վ է ձեզ թույլ տվել առանց տարբերանշանի ծառայություն մատուցել․ պատգամավորը՝ ոստիկաններին (video) Ուղիղ մեկ ամիս առաջ Գերմանիայի դաշնային ՀԸ-ի ծաղրական հաղորդումներից մեկում Ռաիսիին արդեն մահացած են ներկայացրել՝ դրախտում այլոց հետ խոսելիս․ Գրիգորյան Ալի Բաղերի Քանին նշանակվել է Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Պատգամավորները իրենց մուտքը Կիրանց արգելող ոստիկանապետին տեղը դրեցին (video) Ուժայինները շրջափակել են ոչ միայն Կիրանցը, այլև հարևան գյուղերը. Կարեն Վրթանեսյան Այս ամբողջն անցնում է Ադրբեջանին․ Ագնեսա Խամոյանը՝ Կիրանցից մանրամասներ է հայտնում (video) Չափդ ճանաչի՛ր․ Կիրանցի մոտ սևբերետավորները բախում հրահրեցին (video) Պատահական, թե՞ սարքված էր ուղղաթիռի կործանումը․ Արա Պողոսյան Խայտառակություն․Կիրանցի սկզբից մինչև Ադրբեջանի հետ առաջին սահմանային սյունը 2 րոպեի հեռավորություն է (video) 2 տուն, 3 վագոն-տնակ մնում են Ադրբեջանի վերահսկողության տակ. 6 տուն էլ կա, որ հնարավոր չէ ապրել. Կիրանցի գյուղապետ «Հերիք էղավ, բոլ եղավ, փոշմանելու եք ձեր արածի համար»․ Կիրանցի մոտ իրավիճակը դեռ լարված է (video) Խոշոր ավտովթար Զովունիում․ վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ավինյանը «վառեց» իրենց անորակ ասֆալտի գործը (video) Լարված իրավիճակ․ Բերետավորները պատ են կազմել Կիրանցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am