Ինչն է խոցել Ալեն Սիմոնյանի «պատիվն ու արժանապատվությունը» և ինչու է նա փող պահանջում Անժելա Թովմասյանից

ԱԺ խոսնակ աշխատող Ալեն Սիմոնյանը վիրավորված է շատերից: Ումից վիրավորվում է, դատի է տալիս: Ինքը թքում է քաղաքացու վրա ու դա համարում նորմալ: Բայց վիրավորվում է, երբ իր հասցեին բան է լսում:

Ալեն Սիմոնյանը երկրորդ հայցն է ներկայացրել «Հայելի» ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանի դեմ: Ալենի հոգին փոթորկվել է հետևյալ նախադասություններից. «Խաչատուր Սուքիասյանի ոտքերի տակ ըսենց վազվզում էր, ինքը ըսենց ոտքերի տակ վազվզում, վազվզում էր Ալենը, ոտերի տակ վազվում»: Ահա այս «վազվզոցիների» թեմայով Ալենը դատարանին խնդրում է Անժելա Թովմասյանին պարտավորեցնել հայցվորից հրապարակայնորեն ներողություն խնդրել, հօգուտ իրեն բռնագանձել 1 միլիոն ՀՀ դրամ, ինչպես նաև պատասխանող Անժելա Թովմասյանից հօգուտ իրեն բռնագանձել ընդհանուր 530 հազար դրամ դատական ծախսերի հատուցում։

Ալենի ախորժակը վատը չէ: Շատերն իրեն կասկածում են իշխանության գալուց հետո դոլարային միլիոնատեր դառնալու հարցում: Պարզվում է՝ ինքը նաև դրամային միլիոնատեր է ուզում դառնալ՝ լրագրողներից, պատգամավորներից, հանրային գործիչներից միլիոններով փող պահանջելով:

Հարց կարող է առաջանալ, թե ինչի՞ց կամ ինչո՞ւ է վիրավորվել Ալեն Սիմոնյանն ու ինչու է իր պատիվն ու արժանապատվությունը 1.530.000-դրամանոց փոխհատուցում պահանջում:

Այն, որ Ալեն Սիմոյնանն օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի մոտ է աշխատել, հայտնի է: Հայտնի է նաև, որ Սուքիասյանն իր աշխատողներին սիրում է վազվզացնել: Բա ո՞րն է խնդիրը: Միգուցե Ալենը չի՞ սիրում, որ իր անցյալն են հիշեցնում: Չէ՞ որ հիմա ինքը ախռանայով ման եկող տղա է: Ինչպես Գռզոն:

Հետաքրքիր է, եթե Անժելա Թովմասյանն ասեր, որ Ալեն Սիմոնյանը վազվզում է Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակ, նա այդ դեպքու՞մ էլ դատի կտա՝ համարելով, որ իր պատիվն ու արժանապատվությունը խոցվում են: Հազիվ թե: Դե քանի որ Թովմասյանն արդեն ալենական հարձակումների տակ է, նրան առաջարկում ենք այդ ձևակերպումն էլ կիրառել: Տեսնենք դատի կտա՞, թե՞ չէ: Մի հայց այս կողմ, մի հայց այն կողմ, բան չի փոխվելու: «Զատո» կպարզենք, թե արդյոք կվիրավորվի ու դատի կտա՞ Ալենը, եթե ասեն, որ ինքը Նիկոլի ոտքերի տակ վազվզող է: Կարող ենք գրազ գալ, որ չի տա:

Հայկ Ուսունց

Հ.Գ.: Կից լուսանկարում Ալենն ու Նիկոլն են՝ «աղջիկ» ժամանակ: Այդ օրերին նրանք հաճույքով «վազվզում» էին Խաչատուր Սուքիասյանի ոտքերի տակ:

7or.am

դիտվել է 1116 անգամ
Լրահոս
Ռաֆայել Գևորգյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից Քաղաքացին Ջոմադյանի «աչքը մտցրեց» իր անցյալը (video) Ոստիկանական խմբեր կան, որոնք հետ են քաշվել․ Արմենուհի Կյուրեղյան (video) Պարզաբանում եմ պահանջել Կաթողիկոսի մուտքը Սարդարապատ փակելու հարցով․ ՄԻՊ (video) Նիկոլի ճանապարհը փակել են չորս կողմից․ իրավիճակը լարված է (video) «Ասել ա լակոտ, դրա պատասխանը պիտի տա». Բագրատ Սրբազանը՝ բարձրաստիճան ոստիկանին (video) Նիկո՛լ, պահն է՝ դուրս արի, քո ժողովրդին պետք է պատասխանը տաս․ Նաիրա Զոհրաբյան (video) Չհավատա՛ք, քաղաքացիական բախումներ չե՛ն լինելու․ Փաշինյանն անցնցում է գնալու․ Սուրենյանց (video) ՔՊ-ի մեջ էլ որոշակի խոսակցություն կա Փաշինյանի իմպիչմենտի մասով. Գառնիկ Դանիելյան (video) Ագրեսիա պետք չէ, մի արեք․ Հրայր սարկավագը՝ ոստիկաններին Պիտի պատրաստ լինենք․ արդյո՞ք բոլորն են ուզում, որ Նիկոլը հեռանա. Գառնիկ Իսագուլյան (video) Այս մարդիկ ո՛չ գիտնականների հետ են խոսում, ո՛չ մասնագետների, և ամեն ինչ թողնված է բարձիթողի վիճակում. Բագրատ Սրբազան Կարմիր բերետավորը քաշքշել է իր մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողին Տեխնիկական միջոցներով կոտրել են «Իզիփեյ» վճարային տերմինալի փականը և գողացել մի քանի մլն դրամ Ալյումինե դույլ գողանալու կասկածանքով ձերբակալվել են «Առաջ» կուսակցության չորս անդամ․ փաստաբան Գուցե դիտմամբ են արել․ Բագրատ Սրբազանը՝ Լոռու մարզի ջրհեղեղի մասին (video) Հանգստացի արա՛, ստայանչիկն ո՞վ ա․ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ջոմադյանին տեղը դրեց (video) ՊՆ-ում տեղյակ չեն, որ 2 օր է` Վարդենիսի զորամասի տարածքում ամրացման ինժեներական աշխատանքներ կատարող բանվորական կազմը լքել է տարածքը Կարմիրբերետավորները գլուխները կախ լսում են Բագրատ Սրբազանին (video) Բունկեր էլ սարքած կլինի կառավարությունում, որ փախնի․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին (video) Ոստիկանական զորքերը պաշարել են Մելիք Ադամյանը՝ պաշտպանելու Նիկոլ Փաշինյանի մարմինը (video) «Արա՛, էդ ու՞մ վրա ես կայֆավատ լինում», «Հանգստացի հլը»․ լարված իրավիճակ (video) Նիկոլը դժոխք գնա, այնտեղ էլ հողեր կծախի․ Նաիրա Զոհրաբյան (video) «Նախարարը շաուրմայանոցից ա դուրս եկե՞լ»․ կառավարության մոտ իրավիճակը լարված է (video) «Այ անասուն», «լիրբ ա լավ». կարմիրբերետավորը՝ պատգամավոր Աննա Մկրտչյանի մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am