Հութիները Ադենի ծոցում հարձակվել են ԱՄՆ նավի վրա
Եմենի հութի խռովարարները հայտնել են, որ հունվարի 28-ի երեկոյան հրթիռ են արձակել Ադենի ծոցում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի ուղղությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել խմբավորման ներկայացուցիչ Յահյա Սարին: Նշվում է, որ նավի խնդիրն է լոգիստիկ աջակցություն ցուցաբերել ԱՄՆ ռազմածովային ուժերին։
«Մենք հականավային հրթիռ ենք արձակել՝ թիրախավորելով ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող Lewis B. Puller նավը, երբ այն նավարկում էր Ադենի ծոցում», – Սարիի հայտարարությունից հատված է մեջբերում China Daily պարբերականը։