Նիկոլի «սահմանադրական» պատերազմը

Ադրբեջանի պատերազմը հայ ժողովրդի դեմ շարունակվում է։ Սա հիբրիդային պատերազմ է։

Հայաստանի դեմ պատերազմում են դրսից ու ներսից։ Դրսինները հիմնականում դիմում են ֆիզիկական ուժին։ Ներսից հայ ժողովրդի դեմ կռիվ է տալիս Նիկոլ Փաշինյանը։ Նա որոշել է քանդել մեր պետականության հիմքերը, ոչնչացնել 88–ի Ղարաբաղյան շարժման գաղափարները, դարձնել մեր երկիրն անգաղափար մի միավոր, որը շատ կարճ ժամանակում պետք է անհետանա։

Նիկոլ Փաշինյանի պատերազմական գործիքն ընդդեմ Հայաստանի՝ նոր «Սահմանադրությունն» է։ Նիկոլը «սահմանադրական» պատերազմ է սկսում հայ ժողովրդի դեմ Ալիևի պահանջով։ Նոր «սահմանադրության» հայեցակարգից պարզ է դառնում, որ լուծվում է երկու խնդիր․

1.բավարարել Ալիևի պահանջը՝ հրաժարվելով ՀՀ անկախության հռչակագրից, որը գործող Սահմանադրության հիմքում է ընկած,

2․լուծել սեփական աթոռի վերարտադրման հարցը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նիկոլական իշխանությունն այլևս մեր հանրության փոքրամասնությանն է ներկայացնում։

1–ին կետի մասով նիկոլենք բաց տեքստով են խոսում։ Ասում են Ադրբեջանին դուր չի գալիս ՀՀ անկախության հռչակագիրը, ուստի այն պետք է փոխել, որ Ալիևը բավարարվի։

2–րդ կետը ցույց է տալիս, որ նիկոլենք հատկապես Երևանի ավագանու վերջին ընտրություններից հետո հետևություններ են արել (ահա թե ինչու էր պետք մասնակցել այդ ընտրություններին ու արձանագրել նիկոլական վարկանիշի անկման փաստը, ինչը հնարավոր չէր լինի անել առանց մասնակցության)։ Նրանք տեսել են, որ վարչական լծակների ու փողի օգնությամբ կարողանում են առավելագույնը 30 տոկոսից մի փոքր ավելի «խփել»։ Ելնելով դրանից էլ նոր «Սահմանադրության» հայեցակարգում ներառել են «փոքրամասնության կառավարություն» ունենալու տարբերակը։

Նոր «Սահմանադրության» թեմային դեռ շատ առիթներ կլինեն անդրադառնալու։ Մեկ բան հստակ է՝ Նիկոլը Սահմանադրությունը փոխում է Ալիևի պահանջով։ Այդ պահանջն իր մեջ պարունակում է լրջագույն վտանգ ՀՀ գոյության համար։ Հետևաբար՝ բոլոր իրական ընդդիմադիր ուժերի խնդիրը պետք է լինի Նիկոլ Փաշինյանի իշխանությունից ազատվելը, ՀՀ–ի ադրբեջանականացումը կանխելը։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 284 անգամ
Լրահոս
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին վերականգնելու աղետից տուժած բնակավայրերը. Զախարովա Իրանում մեկնարկել է արտահերթ նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը Ողբերգական դեպք՝ Երևանում. Դրոյի փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Հերթական աջակցությունը Փաշինյանին՝ Թուրքիայից Միհրան Մախսուդյանի որդու խափանման միջոցը փոխվեց «Безотчётник» մարդ չպետք է լինի, այս փողոցային բառն եմ ասում, որը իրենցն է, որ հասկանան․ Սրբազան (video) «Նիկոլածին ոստիկանները» շարունակում են շրջափակած պահել Կառավարության շենքը (video) Նիկո՛լ, քեզ չենք թողնելու, որ մեռնես․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, գնա՛․․․ քեզ արդեն մի տեղից վռնդել են, մեկ է՝ էլի են վռնդելու․ քաղաքացի (video) Վա՛յ ձյուն գա գլխիդ, ամո՛թ, ես իր տեղը լինեի՝ ինձ կսպանեի․ Բագրատ Սրբազան (video) Դուք տեսա՞ք Պետրոս Ղազարյանի լկտիությունը․ նախկին դատախազ (video) Փաշինյանը լքեց կառավարության շենքը, քաղաքացիները գնում են Սուրբ Աննա եկեղեցի Շարունակենք մանրամասն արձանագրել , թե ինչպես են Թուրքիայում գովում և սատարում Հայաստանի վարչապետի վարած զիջողական ու հակահայ քաղաքականությունը Ոստիկանները բերման են ենթարկել «ԱռԱջ» կուսակցության՝ ավտոերթի մասնակից անդամներին Պատմական հնարավորությունների պատուհան է բացվել մեր տարածաշրջանում կայուն խաղաղության համար Զախարովան արձագանքում է Բագրատ Սրբազանի շարժմանը (video) Սրբազանը նվաստացրեց ոստիկաններին․ Ձեր ընտանիքներին կասեք՝ 40 հոգով մարդ ենք բոքսել ու փող ենք ստացել (video) Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպանը գովել է Նիկոլ Փաշինյանին Սրբազանը «հերձեց»՝ առանց ցավազրկման (video) Ակցիայի մասնակիցները ծառ տնկեցին, իսկ ոստիկաններն ուժեղացրի հսկողությունը՝ սկսեցին հարվածել վահաններին Արսեն Թորոսյանն ու Անահիտ Ավանեսյանն իրար են «ուտում» ԱԺ-ում (video) Ռաֆայել Գևորգյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից Քաղաքացին Ջոմադյանի «աչքը մտցրեց» իր անցյալը (video) Վաշինգտոնը խորհրդատուներ կտեղակայի Մոսկվայի ազդեցությունից դուրս գալու ցանկություն ունեցող երկրների՝ այդ թվում Հայաստանի ՊՆ-ում. Intelligence Online Ոստիկանական խմբեր կան, որոնք հետ են քաշվել․ Արմենուհի Կյուրեղյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am