Ձյուն գա ձեր գլխին․ որտե՞ղ է Տիգրան Ավինյանի բահը («լապատկան»)

Երևանի քաղաքապետարանը և քաղաքապետ աշխատող Տիգրան Ավինյանն ուրախացել են, որ մայրաքաղաքում ձյուն է տեղացել։ Ուրախացել են ոչ թե այն պատճառով, որ հնարավորություն են ստացել երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին ցույց տալ իրենց լավ աշխատանքը, այլ ուրախացել են, որ կարող են փողոցների ու մայթերի չմաքրման պայմաններում հսկայական գումարներ դուրս գրել՝ ձյան մաքրման աշխատանքների անվան տակ։

Կարելի է չկասկածել, որ Դոգի օգնությամբ քաղաքապետ դարձած Տիգրան Ավինյանը դուրս է գրելու վառելիքի, ավազի ու ձյան մաքրման աշխատանքների հետ կապված գումարներ։ Հետո ի՞նչ, որ ձյունը չի մաքրվում կամ մաքրվում է մի երկու տեղ, այն էլ՝ անհասկանալի տեխնիկայով, ուշացած։ Հետո ի՞նչ, որ քաղաքացիները մայթերի վրա ընկնում ու ջարդուխուրդ են լինում։ Հետո ի՞նչ, որ ծառերին ժամանակին չհետևելու պատճառով չորացած ծառն ընկնում է ավտոմեքենայի վրա՝ վնաս պատճառելով քաղաքացուն։ Այն քաղաքացուն, որին ավինյանենք տուգանքի մատերիալ են սարքել։

Կար ժամանակ, երբ Տիգրան Ավինյանը հաճախորդ–ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի հետ կծմծում էր քաղաքապետարանի աշխատանքը։ Ավինյանը նույնիսկ գրառում ունի այդ թեմայով։ Նա կոչ էր անում քաղաքապետարանին՝ քաղաքապետի գլխավորությամբ, վերցնել բահերը («լապատկաները») և հայդե՝ փողոցներով ձյուն մաքրելու։ Հիմա եկել է իր հայդե լինելու ժամանակը։

Երևանցիները դեռ չեն տեսել Ավինյանին՝ բահը ձեռքին ձյունը մաքրելիս։ Չեն էլ տեսնի, քանզի ուտելիս ոչ միայն չեն խոսում, այլ նաև չեն աշխատում։ Առավելևս՝ բահով։ Եկել է Տիգրան Ավինյանի ու քաղաքապետարանի համապատասխան բաժինների չինովնիկների վրեժի պահը։ Իրենք վրեժ են հանում երևանցիներից, որ իրենց քվե չտվեցին։ Համ էլ՝ փող են աշխատում։

Ի դեպ, քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում ավինյանենք ցույց էին տալիս, թե ինչպես են աշխատում ձյուն մաքրողները, սակայն քաղաքացիները հենց այդ էջում էին «փչացնում» ստախոսներին։ «Մի՛ ստեք»․ սա՛ էր քաղաքացիների հավաքական արձագանքը քաղաքապետարանի՝ ձնամաքրման աշխատանքների թեմայով տարածած լուրին։

Ձուկը գլխից է հոտած։ Էլ ուր մնաց, թե քաղաքապետարանը նորմալ աշխատի։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 398 անգամ
Լրահոս
Երևանում մեկնարկել է թուրք-ադրբեջանական հայատյացության թեմայով գիտաժողով Գազայի հատվածում մարտերը կշարունակվեն ևս 7 ամիս. Իսրայելի ԱԱԾ ղեկավար Ոստիկանների կողմից մարմնական վնասվածք ստացած Արսեն Գրիգորյանը ձեռնափայտով է քայլում Առևանգված Բաբկեն Ասրյանին ազատ արձակեցին․ Նա եկավ Սուրբ Աննա եկեղեցու բակ «Դուք հրաման կատարող ստրուկ եք․ հանրային պախարակման եք արժանանալու»․ Բագրատ Սրբազանը՝ բռնաճնշումների հրահանգ կատարողներին Հաղպատից դեպի Ալավերդի ճանապարհահատվածն արդեն անցանելի է Ողջունում ենք Գերաշնորհ Բագրատ Սրբազանին և նրա առաջնորդությամբ՝ հանուն Հայրենիքի մղվող ազնիվ պայքարը․ Ռամկավար Ազատական կուսակցության Լիբանանի անդամակցություն ՌԴ դիրքորոշումները ոչ միշտ են ընկալելի. Տիգրան Աբրահամյան «Իրազեկ քաղաքացիների միավորումը» պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ բռնության գործով դիմել է Գլխավոր դատախազություն Անկած կենդանիների պատճատով մեծանում է հիվանդությունների տարածման ռիսկը Հայաստանը պետք է ձերբազատվի երրորդ երկրների և իր սփյուռքի վնասակար ազդեցությունից․ Էրդողան Կարմիր բերետավորները 260.000-ական դրամ պարգևավճար են ստացել. Տելեգրամյան ալիք Փաշինյանն այլևս չի կարող համոզել իր կողմնակիցներին. Զատուլին Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավարն այցելել է Սյունիք Փաշինյանը նեոբոլշևիկ է, և այդպիսի իշխանությունները ազգային շարժումը կոչում են կղերաֆեոդալական. Արմեն Աշոտյան Երկրի ղեկավարը հազար տարի չբացված դռնով, մայթերի վրայով դուրս է եկել ու փախել է. Բագրատ Սրբազան Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները համարում ենք երկրի ներքին գործը. Զախարովա Մասիսում շինարարական աշխատանքների ժամանակ բետոնե պանելը ընկել է քաղաքացու վրա, ով տեղում մահացել է Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին վերականգնելու աղետից տուժած բնակավայրերը. Զախարովա Իրանում մեկնարկել է արտահերթ նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը Ողբերգական դեպք՝ Երևանում. Դրոյի փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Հերթական աջակցությունը Փաշինյանին՝ Թուրքիայից Միհրան Մախսուդյանի որդու խափանման միջոցը փոխվեց «Безотчётник» մարդ չպետք է լինի, այս փողոցային բառն եմ ասում, որը իրենցն է, որ հասկանան․ Սրբազան (video) «Նիկոլածին ոստիկանները» շարունակում են շրջափակած պահել Կառավարության շենքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am