Իսրայելի ռազմաօդային ուժերը 19 հարված են հասցրել
Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչներն ու անօդաչուները հունվարի 17-ին 19 հրթիռային հարված են հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահ» շիա կուսակցության զինված կազմավորումների դիրքերին։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նշվում է, որ զոհվել է «Հեզբոլլահ»-ի 2 մարտիկ, 6 խաղաղ բնակիչ վիրավորվել է։ Նաև հաղորդվել է, որ սահմանամերձ Վազանի գետի հովտից մի քանի տեղացի ֆերմերներ շնչահեղձության ախտանիշներով հիվանդանոց են տեղափոխվել «իսրայելական հրետանու կողմից ֆոսֆորային արկերի արձակման պատճառով»։