Ուկրաինան ԱԹՍ-ներով գրոհել է Վորոնեժը
Հունվարի 16-ի գիշերը ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգերին հաջողվել է կանխել Ուկրաինայի զինված ուժերի հարվածը Վորոնեժի երկնքում։ Այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ն։
Ռազմական գերատեսչության տվյալներով՝ տեղական ժամանակով՝ 01:50-02:50-ը հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել է երեք անօդաչու թռչող սարք։
«Նախնական տվյալներով, վնասվածքներ են ստացել Տեպլիչնայա փողոցի 10-հարկանի երեք շենքերի 35 բնակարաններ: Այժմ մասնագետներն զբաղվում են ժամանակավոր ապակեպատվածքի տեղադրմամբ: Բացի այդ, վնասվել են Օստրոգոժսկայա փողոցի չորս շենքերի պատուհանները: Որոշում է կայացվել այստեղ նույնպես ժամանակավոր ապակեպատվածք տեղադրել», – ՌԴ Վորոնեժի մարզի ղեկավար Ալեքսանդր Գուսևը գրել է իր Telegram-ալիքում։