«Bastion»-շոուն կփրկի՞ «Ժողովրդավարության բաստիոնին»․ Բոլթոնի պլանի եզրափակիչ փուլը

Նիկոլ Փաշինյանը կետ առ կետ կատարում է իր դրսի տերերի առաջադրանքը։ Այն ձևակերպել էր ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը։ Այդ կետերն են՝

Արցախի հանձնում Ադրբեջանին,
Հայոց ցեղասպանության հարցի մոռացություն,
Հայ–իրանական ընդհանուր սահմանի վերացում,
Հայ–ռուսական հարաբերությունների զրոյացում՝ ՀԱՊԿ–ից, ԵԱՏՄ–ից, ԱՊՀ–ից դուրս գալու և Գյումրիում ռուսական 102–րդ ռազմաբազայի գործունեությունը դադարեցնելու տարբերակով (Սահակաշվիլին պարբերաբար հիշեցնում է Բոլթոնի պլանի այս մի կետի մասին),
Հայաստանի ներառում թուրքական ազդեցության տակ։
Եթե կարճ ձևակերպենք, ապա Բոլթոնի պլանը Հայաստանի վերացման մասին է։ Հայաստանն, ըստ Բոլթոնի, պետք է դրվի հակառուսական աշխարհաքաղաքական գործընթացների զոհասեղանին։

Նկատենք, որ Բոլթոնի պլանի կետերի մի մասն արդեն կատարվել են։ Մյուս մասն ընթացքի մեջ է։ Հիմա Նիկոլը կենտրոնացել է հայ–ռուսական և հայ–իրանական հարաբերությունների փչացման վրա։ Նա փլուզում է ՀՀ անվտանգության համակարգը։ Ու որպեսզի ՀՀ քաղաքացիների մի մասի աչքերին թոզ փչեն ու խաբեն, առաջ են բերել «Արևմուտքը մեզ կօգնի» բենդերական թեզը։ Ըստ այդ թեզի՝ ՀՀ անվտանգության երաշխավորը կարող է դառնալ Արևմուտքը։ Թեև վերջինս նման բան չի ասել ու նման երաշխիքներ չի տվել։

Ինչ մնում է թոզփչոցիին, ապա դրանցից մեկը ֆրանսիական «նավերն» են՝ «Bastion» զրահամեքենա կոչվածները։ Ասում են 50 զրահամեքենա են ուղարկելու Հայաստան (Արևմուտքից քցված ուկրաինացիք չեն ուզում դրանք, քանզի գիտեն, որ անունն է զրահամեքենա, բայց տակը բան չկա)։ Դրանք մի քիչ ծանր ու մի քիչ էլ բրուտալ տեսք ունեցող ամենագնացներ են, ոչ ավելին։ Ապակեպատ զրահամեքնենան, բնականաբար, ոչ մի բան չի փոխելու մեզ համար ու անվտանգություն չի ապահովելու, բայց շոուն իրականացվում է, որպեսզի ցույց տան, թե, իբր, անվտանգության հարցերով զբաղվում են։

Նիկոլենք Արևմուտքի թեման շրջանառության մեջ են դրել, որպեսզի թաքցնեն թուրքական ականջները։ Իրականում խնդիր է դրված Հայաստանը մտցնել Թուրքիայի տակ։

Արևմուտքի համար կարևորը հակառուսական ու հակաիրանական քաղաքականության իրականացումն է, Հայաստանից ՌԴ հեռացումն ու Հայաստանը հակաիրանական պլացդարմ սարքելը։ Իսկ թե ինչ կլինի դրա արդյունքում Հայաստանի հետ, իրենց չի հետաքրքրում։ Այնպես, ինչպես Արցախի կորուստը նրանց չհետաքրքրեց ու չհուզեց։ Ու չէր էլ հուզելու, քանզի եթե ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողն է Արցախը հանձնում, ապա ինչո՞ւ պետք է Արևմուտքը հայերից ավելի հայ լինի ու մտահոգվի Արցախի հարցով։ Նույն տարբերակով էլ նրանք Հայաստանին են մոտենում։

Եթե Նիկոլ Փաշինյանն իր անձնական անվտանգության երաշխիքների ստացման դիմաց աճուրդի է հանել ՀՀ անվտանգությունը, ապա դա պետք է մտահոգի ՀՀ քաղաքացիներին, այլ ոչ թե Արևմուտքին, Ռուսաստանին, Իրանին կամ մյուսներին։

Դե իսկ Թուրքիան ու Ադրբեջանն ատամները սրած սպասում են Նիկոլ Փաշինյանի վերջին արարին։ Ինչի՞ է սպասում հայ ժողովուրդը։ Հարցն ամենևին էլ հռետորական չէ։

Պետրոս Ալեքսանյան

7or.am

դիտվել է 179 անգամ
Լրահոս
Այո, նման հնարավորություն կա. սահմանադրագետը` Բագրատ Սրբազանի վարչապետի թեկնածու լինելու մասին Բագրատ Սրբազանին հաջողվեց մուտք գործել Կիրանց․ նա գյուղի եկեղեցու մոտ է Ողբերգության մեղավորներից մեկը ԱՄՆ-ն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Հազարամյակների Կիրանց գյուղը սարքում են Ադրբեջանի փայ․ Գառնիկ Դանիելյան (video) Սրբազանի շախն ու Նիկոլի ցայտնոտը․ Սուրեն Սուրենյանց (video) Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում». Արման Թաթոյան Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի վրա ադբեջանցիները վաղուց էին աչք դրել Իրանական ողբերգության մեջ պետք չէ բացառել նաև ներքին գործոնը. Վահե Դավթյան Հայկ Մարությանը շարունակում է Նիկոլի թիմակից մնալ Հայտնի փաստաբանները միացել են փաստաբանների գործադուլին Այս պահին ԻԻՀ-ն, փաստացիորեն, ՀՀ-ի անվտանգության երաշխավորն է․ ճիշտ կլինի` ՀՀ-ում մեկօրյա սուգ հայտարարվի․ Արմեն Այվազյան Անձրև, ամպրոպ ու կարկուտ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Կադրեր Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման վայրից «Ճանաչում եմ քեզ՝ անդրանիկ որդի սատանայի»․ Բագրատ Սրբազանը հատուկ խոսքերով դիմեց իշխանությանը (video) Բագրատ Սրբազանին Կիրանցը պաշարած ոստիկանները թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց Ոստիկանների կողմից Կիրանցի շրջափակման հետևանքով գյուղում սննդի խնդիր է առաջացել ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը Հայաստան Time «Список потенциальных подозреваемых в загадочной смерти президента Ирана Раиси». Часть 3 ՇՏԱՊ․ Կիրանցը կիսում են․ մեկ սյուն դրել են դպրոցի մոտ, մեկը վագոն–տնակի․ ընդդիմադիր (video) Time «Список потенциальных подозреваемых в загадочной смерти президента Ирана Раиси». Часть 2 Time «Список потенциальных подозреваемых в загадочной смерти президента Ирана Раиси». Часть 1 Bloomberg анализирует возможные последствия гибели президента Ирана Բագրատ սրբազանի շունը՝ Ոսկին՝ Կիրանցի ճանապարհին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 21-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 21-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am