Ալիևն իր ու Էրդողանի պլաններն է առաջ մղում` ընդդեմ Հայաստանի

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանեց Թբիլիսի։ Հաղորդագրությունների համաձայն՝ ադրբեջանցի գործընկերոջը այցի հրավեր է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Ադրբեջանի նախագահը վերջին անգամ Վրաստան էր այցելել մեկ տարի առաջ։

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թբիլիսիում վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ասուլիսում հայտնել է, որ Բաքուն պատրաստ է Վրաստանում բանակցություններ վարել Հայաստանի ներկայացուցիչների հետ, սակայն դրա համար պետք է Երևանի համաձայնությունն է անհրաժեշտ: «Այսօր մի քանի երկրներ և միջազգային որոշ կազմակերպություններ փորձում են օգնել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին: Իմ կարծիքով, այս ուղղությամբ ամենաճիշտ ընտրությունը՝ հաշվի առնելով և՛ պատմական կապերը, և՛ աշխարհագրական գործոնը, իհարկե, կարող է Վրաստանը լինել», - հայտարարել է Ալիևը:

Նա շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետին այս հարցում միջնորդական հնարավորություններ առաջարկելու համար: Ալիևի խոսքով, եթե Հայաստանը համաձայնի՝ Ադրբեջանի համապատասխան կառույցների ղեկավարները կարող են անմիջապես «գալ Վրաստան թե՛ երկկողմ, թե՛ եռակողմ հանդիպումների համար»։
Ալիևը կարծում է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը Հարավային Կովկասում նոր քաղաքական իրավիճակ կստեղծի և փոխգործակցություն կհաստատի Բաքու-Թբիլիսի-Երևան ձևաչափով։ «Հարավային Կովկասում դեռ լիովին խաղաղություն չի հաստատվել, դրա ժամանակը եկել է։ Ես և Վրաստանը միշտ աջակցել ենք մեր երկրների տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։

Տարածքային ամբողջականության խախտումն անընդունելի է։ Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում հստակ է», - հայտարարել է Ալիևը։ Նա ընդգծել է, որ եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագիր կնքվի, ապա Հարավային Կովկասում նոր քաղաքական իրավիճակ կձևավորվի։ «Տարածաշրջանի երկրները կկարողանան համագործակցություն սկսել եռակողմ ձևաչափով: Հիմա եկել է այս պահը, մեծ սխալ կլինի բաց թողնել այս հնարավորությունը», - հավելել է Ադրբեջանի նախագահը: Ալիևը կարծում է, որ Բաքուն, Թբիլիսին և Երևանը կարող են հաջող եռակողմ համագործակցություն հաստատել այնպիսի ոլորտներում, ինչպիսին են տրանսպորտը, էներգետիկ անվտանգությունը, առևտուրը և փոխադարձ ներդրումները։
Ադրբեջանի նախագահը, անդրադառնալով Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակին, ընդգծել է, որ «այժմ անհրաժեշտ է ակտիվ աշխատել այդ ուղղությամբ»։ Միաժամանակ, նա հույս է հայտնել, որ կողմերը կկարողանան արդյունքների հասնել այս աշխատանքում։

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը կօգնի երկարաժամկետ խաղաղության հաստատմանը հարավկովկասյան տարածաշրջանում, երեկ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ հույս հայտնելով, որ Բաքվի և Երևանի միջև այս փաստաթուղթը շուտով կստորագրվի։

Ըստ «Ազատության» վրացական ծառայության՝ Ղարիբաշվիլին նաև նշել է, որ բարեկամական ձևաչափով Թբիլիսին պատրաստ է միջնորդի դեր ստանձնել։ «Ցանկանում եմ հույս հայտնել, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը շատ շուտով կստորագրվի։ Այս հարցում մենք ունենք կարծիքների լիակատար համաձայնություն։ Խաղաղության համաձայնագիրը, կարծում եմ, կնպաստի Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը, որը բարեկեցություն կբերի մեր ժողովուրդներին», - երեկ ասել է Ղարիբաշվիլին։

Թբիլիսին, ըստ Վրաստանի վարչապետի, այս գործընթացում «չեզոք, անաչառ դիրքորոշում է որդեգրել»։ «Մենք պատրաստ ենք համեստ ներդրում ունենալ միջնորդության, դյուրացման և ընդհանրապես բարեկամական ձևաչափի գործընթացում», - ասել է Ղարիբաշվիլին՝ շեշտելով․ - «Թբիլիսին միշտ պատրաստ է մասնակցել այս գործընթացին։ Մեր ապագան պետք է լինի խաղաղ, կայուն, և Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները պետք է կարողանան լուծել տարածաշրջանի և մեր հետագա զարգացման խնդիրները»։

Ի դեպ, Ալիևը նշել է, որ «Ադրբեջանը շարունակում է և կշարունակի աջակցել Վրաստանի տարածքային ամբողջականությանը» և ընդգծել, որ հարավկովկասյան տարածաշրջանը խաղաղության կարիք ունի՝ հույս հայտնելով, որ շուտով Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի։

Այսպես, Ալիևը հաղորդել է, որ Բաքուն պատրաստ է Վրաստանում բանակցություններ վարել Հայաստանի ներկայացուցիչների հետ, սակայն դրա համար Երևանի համաձայնությունն է անհրաժեշտ:

Երկու շաբաթ առաջ՝ Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Ռուսաստանի ու Իրանի նախագահները խոսեցին «3+3» հարթակի աշխատանքներն ակտիվացնելու անհրաժեշտության մասին։

Օրերս էլ Ալիևը նաև հայտարարեց, որ առաջիկայում «3+3» ձևաչափով հանդիպումներ կանցկացվեն։ Հայաստանի իշխանությունները, սակայն, դեռ չեն արձագանքել հայտարարություններին։

Հիշեցնենք, որ «3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։
Նկատենք, որ Հայաստանը 2 տարի առաջ հայտարարեց՝ այս ձևաչափը չպետք է ներառի հարցեր, որոնք արդեն համաձայնեցված են կամ քննարկվում են այլ հարթակներում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Վրաստանը մերժեց նախաձեռնությունը՝ նշելով, թե չի կարող համագործակցել Հարավային Օսիան և Աբխազիան զավթած Ռուսաստանի հետ:

Այս ձևաչափով մինչ այս ընդամենը մեկ հանդիպում եղավ՝ 2021-ի ավարտին ու չնայած աշխատանքները շարունակելու մասին մերթընդմերթ հնչող հայտարարություններին, այլ հանդիպում այդպես էլ չանցկացվեց։

Առաջիկայում «3+3» ձևաչափով հանդիպումներ կանցկացվե՞ն, առայժմ պարզ չէ: Բայց հստակ է, որ այս ձևաչափում էլ Ալիևը իրեն զգում է «հաղթական» դիրքերում, քանի որ Ռուսաստանը չի հակադրվի Բաքվի շահերին:

Ինչ վերաբերում է Իրանին, ապա մարտին Մոսկվայում Իրանի արտգործնախարարը հայտարարեց՝ Հարավային Կովկասում ստեղծված լարված իրավիճակը կարող է կարգավորվել «3+3» ձևաչափի շրջանակում:

Ակնհայտ է, որ Ալիևը ցանկանում է հայ-ադրբեջանական բանակցությունները Բրյուսելից բացի նաև տարածաշրջանային հարթակ տեղափոխել։ Իսկ թե ինչո՞ւ... Դրա բացատրությունը մեկն է. առայժմ Արևմուտքի դիրքորոշումները Ալիևը համարում է հակասող ադրբեջանական շահին, դրա համար նրա համար ավելի վստահելի են իր ու Էրդողանի նախաձեռնությունները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2652 անգամ
Լրահոս
Արամ Սարգսյան, Զավենի որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Սպարապետի քույր կամ «հոպլո», բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել. Բագրատ Սրբազան Իսրայելի ռազմավարական խնդիրն է Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելը. արևելագետ Ոստիկանական ստորաբաժանումները սահմանափակում են մեր տեղաշարժը, առայժմ չի հաջողվում ստանալ մանրամասն տեղեկություններ. Դանիելյան Իրաքի վարչապետը ՆԳՆ-ին հանձնարարել է օգնել որոնել Իրանի նախագահի ուղղաթիռը Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. Հայաստանը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն. ԱԳՆ Բաքվում սարսափում են, որ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի պատճառները կարող են կապվել իսրայելական միջամտության հետ. Վարդան Ոսկանյան Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի այցելել Հայաստան․ ՏԱՍՍ Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգված է․ Reuters Ռայիսիի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքներում օդային աշխատանքները դադարեցվել են մառախուղի պատճառով․ Իրանի ԱԻՆ Իրանի նախագահի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրեր Ռաիսիի ուղղաթիռի որոնողական աշխատանքներում ներգրավված են փրկարարական և արագ արձագանքման 40 խմբեր և ԱԹՍ-ներ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կարգադրել է բոլոր ուժերն օգտագործել Ռաիսիի ուղղաթիռի որոնման համար Վաղը մեկնելու եմ Կիրանց․ Սրբազան Եթե Իրանի նախագահն ու ԱԳՆ-ն մահացած լինեն, ապա չպետք է բացառել, որ գործ ունենք ահաբեկչության հետ․ թյուրքագետ ՀՐԱՏԱՊ. Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել. ինչ է հայտնի Կիրանցիները, ի նշան բողոքի, ոտքով շարժվում են ոստիկանական շրջափակման մեջ հայտնված պատգամավորների մոտ Ում հրամանները կատարում ես, Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս․ Աբրահամյանը՝ ոստիկանապետին Գողը տնից չլիներ, եզը երդիկից չէին տանի Իրանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են անցկացրել Ելիսեյան պալատը վայր է փնտրում «նոր» Նոր Կալեդոնիայի համար՝ ընտրելով Վրաստանի ու Հայաստանի միջև. Զախարովա
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am