Կրեմլը վերջին նախազգուշացումն արեց Երևանին

Մոսկվան Բաքվի հետ որոշակի աշխատանքներ է տանում, արդեն` դատարկված Արցախի պայմաններում:

Ինչպե՞ս պետք է ռուս խաղաղապահները մնան Արցախում, երբ բնակչությունը դուրս եկավ Արցախից:

Ինչպե՞ս է Մոսկվան համոզելու Ալիևին, որ պետք է մնա Արցախում, երբ չկան Արցախի բնակիչները...

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ՌԴ նախագահի խորհրդական Ռուսլան Էդելգերիևին։ Հանդիպմանը, մասնավորապես, քննարկվել է Ղարաբաղում տիրող իրավիճակը, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն, հավելելով, որ հանդիպմանը քննարկել է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ներկայիս համագործակցությունը, ներառյալ շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում գործընկերության հնարավոր հեռանկարները, տարածաշրջանում ներկայիս իրավիճակը՝ «հակաահաբեկչական միջոցառումներից հետո»։

Ըստ Ադրբեջանի տարածած հաղորդագրության՝ կողմերը մտքեր են փոխանակել մարդասիրական օգնության հարցերի շուրջ։ Բացի այդ, «Բայրամովը տեղեկացրել է ընթացող զինաթափման գործընթացի, Ղարաբաղի հայ բնակիչների կարիքները բավարարելու համար ձեռնարկված միջոցառումների, վերաինտեգրման ինտենսիվ բանակցությունների մասին»։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ ևս։

Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը շարունակում է արդիական մնալ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը շարունակում է արդիական մնալ՝ չնայած հունվարի 1-ին Լեռնային Ղարաբաղի հանրապետության գոյությունը դադարեցնելու որոշմանը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա հավելել է, որ Տրանսպորտային կապերի և լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար, Մոսկվան հույս ունի շարունակել այդ աշխատանքը։

Մոսկվան ուշադիր հետևում է «Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին»

Ռուսաստանում ուշադրությամբ հետևում են չճանաչված Լեռնային Ղարաբաղի հանրապետության ինքնալուծարման հետ կապված զարգացումներին և առաջին հերթին ուշադրություն են դարձնում խնդրի մարդասիրական կողմին: Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նրա փոխանցմամբ, Ռուսաստանը շեշտը դնելու է Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի բնակիչների վերաինտեգրման մարդասիրական բաղադրիչի վրա:
«Մենք հաշվի ենք առնում, ուշադիր ենք: Վերահսկում ենք իրավիճակը, առաջին հերթին, իհարկե, հումանիտար ասպեկտը, այն ամենակարևորն է: Մեր խաղաղապահները շարունակում են օգնել մարդկանց: Բնակիչներից շատերը ցանկություն են հայտնում տեղափոխվել Հայաստան: Խաղաղապահները նրանց սատարում են»,- ասել է Պեսկովը։
Նրա խոսքով, հատկանշական է, որ ԼՂՀ ինքնալուծարման մասին փաստաթղթի երկրորդ կետում ասվում է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել նոր ստեղծված հանգամանքներում բնակչության վերաինտեգրման պայմանավորվածությունները: «Մենք դա բազմիցս ենք ընդգծել Բաքվի հետ մեր շփումներում և կշարունակենք ուշադրություն դարձնել խնդրի հումանիտար կողմի վրա»,- ասել է Կրեմլի խոսնակը:

ՌԴ ԱԳՆ-ը պնդում է՝ Մոսկվայի առաջարկները հաշվի չեն առնվել

Կրեմլին հայտնի չեն Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի մասին Հայաստանի առաջարկի մանրամասները, բայց բուն որոշումները համարվում են ծայրահեղ թշնամական Ռուսաստանի համար: Այդ մասին այսօր ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Տվյալ դեպքում ես երկկողմ պայմանավորվածությունների հասնելու մասին առաջարկի մանրամասներից տեղյակ չեմ, հայկական կողմը ներկայացրել է որոշակի փաստարկներ հօգուտ այդ ստատուտի ընդունման: Եթե Հայաստանը ստանձնի միջազգային պարտավորություններ, ապա այստեղ պետք է հասկանալ, թե ինչն է համարելու գերակշռող», - ասել է խոսնակը:

Նրա փոխանցմամբ, Հայաստանը գիտի, որ Ռուսաստանը չի միացել Հռոմի ստատուտին և գիտի, թե ինչ դժվար ընկալելի որոշումներ են ընդունվել այդ կանոնադրությամբ: «Իհարկե, սա այն չէ, ինչ մենք ողջունում ենք, բայց Հայաստանն ինքնիշխան պետություն է, մենք հուսով ենք, որ նման որոշումները բացասաբար չեն անդրադառնա մեր երկկողմ հարաբերությունների վրա: Այստեղ խոսքը կոնկրետ ստատուտի մասին է, որը մենք չենք ճանաչում, մենք դրա մասնակիցներ չենք, սակայն այդ որոշումները չափազանց թշնամական են մեզ համար», - ասել է Պեսկովը։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, մինչդեռ, հայտարարում է, թե Երևանը հաշվի չի առել Հռոմի ստատուտի վերաբերյալ Մոսկվայի առաջարկները, և Հայաստանի կողմից դրա վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»։ «Ռուսաստանը հուսով է՝ Հայաստանի Ազգային ժողովում կգտնվեն ուժեր, որոնք չեն «դակի» Հռոմի ստատուտի վերաբերյալ տոքսիկ որոշումը», - ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել են գերատեսչությունում։

Հռոմի կանոնադրությունը վավերացնելու մասին օրենսդրության նախագիծն հաստատվեց Հայաստանի խորհրդարանի գլխադասային հանձնաժողովում և այն ընդգրկվել է Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ին կայանալիք նիստի օրակարգում:
Միջազգային իրավական հարցերով հայաստանյան ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ասել է, որ Հայաստանը երկկողմ համաձայնագիր է առաջարկում Ռուսաստանին և ընդգծել է, որ ստատուտի ընդունումից հետո որևէ պարագայում խոսք չի կարող լինել նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած այցի ընթացքում ձերբակալելու մասին:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 17-ին Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների իրավունքների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային կալանավորելու որոշում է ընդունել՝ Ուկրաինայում կատարված հանցանքների համար: Մոսկվան խստորեն դատապարտել է այդ որոշումները և դրանք սադրանք է անվանել: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի առիթներով հավաստիացրել է, որ Հռոմի ստատուտի ընդունումը կապ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների հետ և առնչվում է միայն Հայաստանի անվտանգության խնդիրներն:

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումը, Մոսկվան, հույս ունի, որ կստորագրվի իր հովանու ներքո: Ու այս անորոշ վիճակում պաշտոնական Երևանը Հռոմի ստատուտի ընդունման է գնում, այն պայմաններում, երբ Մոսկվան դա ուղիղ սպառնալիք է համարում հայ-ռուսական հարաբերությունների համար:

Մոսկվայի վերջին խոսքը ասված է, որևէ անզգույշ քայլը Հայաստանից կողմից կարող է, իսկապես, ճակատագրական լինել Հայաստանի պետության համար:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 294120 անգամ
Լրահոս
Արամ Սարգսյան, Զավենի որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Սպարապետի քույր կամ «հոպլո», բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել. Բագրատ Սրբազան Իսրայելի ռազմավարական խնդիրն է Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելը. արևելագետ Ոստիկանական ստորաբաժանումները սահմանափակում են մեր տեղաշարժը, առայժմ չի հաջողվում ստանալ մանրամասն տեղեկություններ. Դանիելյան Իրաքի վարչապետը ՆԳՆ-ին հանձնարարել է օգնել որոնել Իրանի նախագահի ուղղաթիռը Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. Հայաստանը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն. ԱԳՆ Բաքվում սարսափում են, որ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի պատճառները կարող են կապվել իսրայելական միջամտության հետ. Վարդան Ոսկանյան Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի այցելել Հայաստան․ ՏԱՍՍ Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգված է․ Reuters Ռայիսիի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքներում օդային աշխատանքները դադարեցվել են մառախուղի պատճառով․ Իրանի ԱԻՆ Իրանի նախագահի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրեր Ռաիսիի ուղղաթիռի որոնողական աշխատանքներում ներգրավված են փրկարարական և արագ արձագանքման 40 խմբեր և ԱԹՍ-ներ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կարգադրել է բոլոր ուժերն օգտագործել Ռաիսիի ուղղաթիռի որոնման համար Վաղը մեկնելու եմ Կիրանց․ Սրբազան Եթե Իրանի նախագահն ու ԱԳՆ-ն մահացած լինեն, ապա չպետք է բացառել, որ գործ ունենք ահաբեկչության հետ․ թյուրքագետ ՀՐԱՏԱՊ. Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել. ինչ է հայտնի Կիրանցիները, ի նշան բողոքի, ոտքով շարժվում են ոստիկանական շրջափակման մեջ հայտնված պատգամավորների մոտ Ում հրամանները կատարում ես, Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս․ Աբրահամյանը՝ ոստիկանապետին Գողը տնից չլիներ, եզը երդիկից չէին տանի Իրանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են անցկացրել Ելիսեյան պալատը վայր է փնտրում «նոր» Նոր Կալեդոնիայի համար՝ ընտրելով Վրաստանի ու Հայաստանի միջև. Զախարովա
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am